Գիբսոնի՝ Մալիբուի 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է
Ամերիկացի դերասան Մել Գիբսոնը Մալիբուում իր տունը ավերած հրդեհը համեմատել է 1945 թվականին դաշնակիցների ռմբակոծությունների հետ։ Նա NewsNation-ի հետ զրույցում խոսել է կորցրած գույքի մասին։
«Բացի ծխնելույզից ու մի քանի սալիկներից ոչինչ չի մնացել, և այնտեղով չես կարող անցնել, ամենուր մեխեր են ու նման բաներ։ Մեքենաներն անհետացել են, ամեն ինչ վառվել է... Ես երբեք նման հրդեհ չեմ տեսել, կարծես ինչ-որ մեկը միտումնավոր է հրդեհել»,- կիսվել է դերասանը։
Գիբսոնը պատմել է, որ հրդեհի հետևանքով կորցրել է իր անձնական իրերը, այդ թվում՝ լուսանկարների ալբոմներ և հուշանվերներ, որոնք կուտակել էր 15 տարվա ընթացքում: