Հայաստանը կդառնա Մշտական արբիտրաժային դատարանի անդամ

Հաագայի կոնվենցիաների վավերացմամբ Հայաստան կանդամակցի Մշտական արբիտրաժային դատարանին:

«1899 թվականի հուլիսի 29-ին եւ 1907 թվականի հոկտեմբերի 18-ին Հաագայում ընդունված «Միջազգային վեճերի խաղաղ կարգավորման մասին» կոնվենցիաները վավերացնելու մասին օրենքի նախագիծն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում ներկայացրեց Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:

Կիրակոսյանը նշեց՝ երկու կոնվենցիաները սիմվոլիկ նշանակություն ունեն: Առաջին անգամ միջազգային իրավունքի պատմության մեջ իրավական առումով ձևակերպվեց վեճերի խաղաղ կարգավորման սկզբունքի բովանդակությունը և պետությունների համար հանձնառություն ստեղծվեց՝ վեճերի կարգավորումն իրականացնել բացառապես խաղաղ միջոցներով:

«Կոնվենցիաների վավերացմամբ Հայաստանը նաև դառնում է Մշտական արբիտրաժային դատարանի անդամ պետություն և դրանով իսկ հնարավորություն է ստանում ներկայացնել արբիտրների թեկնածուներ, որոնք որպես արբիտրներ կարող են հանդես գալ պետությունների միջև վեճերի կամ ներդրումային արբիտրաժների դեպքում գործերի քննության ժամանակ»,–ասաց Կիրակոսյանը:

Այս պահի դրությամբ Մշտական արբիտրաժային դատարանին անդամակցում են 124 երկիր: Եթե Հայաստանը վավերացնի, կդառնա 125-րդ երկիրը: Ըստ Կիրակոսյանի՝ կոնվենցիաների վավերացմամբ Հայաստանը արտաքին քաղաքական առումով կարևոր ուղերձ է ուղարկում՝ վեճերի խաղաղ կարգավորման, խաղաղության հաստատման, նաև ուժի կիրառման ու ուժի կիրառման սպառնալիքի արգելքի մասին:

ՀՀ մասնակցությամբ Մշտական արբիտրաժային դատարանում այս պահին ընթանում են մի քանի գործերի քննություններ: Ըստ Կիրակոսյանի՝ դա ևս լրացուցիչ խթան է հանդիսանում Հայաստանի համար՝ մասնակից դառնալու այդ ինստիտուտին: Հանձնաժողովը հավանություն տվեց կոնվենցիաների վավերացմանը: Վավերացման մասին նախագիծը կքննարկվի ԱԺ լիագումար նիստում:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Թուրքիան դրական է գնահատել Փաշինյանի ուղերձները Քրեական ոստիկանություն է տեղափոխվել Արթուր Վանեցյանին սպասարկող՝ նախագահական համարանիշներով Range Rover-ը 35-ամյա Տաթևիկ Աբրահամյանը սպանության պահին հղի է եղել․ Նարեկ Սարգսյանի հետ փաստացի ամուսնալուծված են եղել արդեն մեկ տարի Ալեք Բոլդուինը դատի է տվել դատախազներին Հանրապետությունում գործող հզոր անտիցիկլոնի ազդեցության գոտում ինվերսիոն շերտ է առաջացել Նիկոլ Փաշինյանի հերթական դրական ժեստը Ապշերոնի սուլթանին Փոխնախագահ Հարիսի և Ֆրանսիայի նախագահ Մակրոնի հեռախոսազրույցը ԱՄՆ-ը հայտարարել է Ուկրաինային զգալի ռազմական օգնության մասին Քենիայի նախագահ Ուիլյամ Ռուտոյի հետ փոխնախագահ Հարիսի հանդիպման հաշվետվությունը Հիմա թալանը բազմապատկվել է, ուղղակի ստորաբար քողարկվում է պետական հարկերի, տուրքերի, տույժերի անվան տակ. Ծիծաղելի է պարոնայք, խեղկատակություն է..․ Սամսոն Գրիգորյան Թե բա. «Բաքուն Երևանի դեմ բողոք ունի ջրային ռեսուրսների մասով»․ Կարեն Վրթանեսյան Իրանի խորհրդարանական պատվիրակությունը կայցելի Հայաստան Ալիևի հայտարարությունները խաթարում են տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերը․ Եվրախորհրդարանի պատգամավոր Մադուրոն երրորդ անգամ դարձավ Վենեսուելայի նախագահ «Հոկտեմբերյանցի Նովո»-ի որդուն բերման ենթարկելու մասին տղան նախօրոք իմացել է ոստիկանությունում հայտնի «Լիմուզին»-ից Քննչական կոմիտեի գլխավոր քարտուղարի տեղակալն ազատման դիմում է գրել Գիբսոնի՝ Մալիբուի 14,5 մլն դոլար արժողությամբ առանձնատունն այրվել է Հայաստանը կդառնա Մշտական արբիտրաժային դատարանի անդամ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Եռաբլուրում գերեզմանաքարերի ծաղիկները գողացողներից 2-ը կալանավորվեցին Արարատի, Արտաշատի, Թալինի, Արթիկի, Անիի, Նաիրիի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի տարածաշրջաններում մառախուղ է Կոտայքում «Nissan X-Trail»-ը ընկել է սահքի մեջ և կողաշրջվել Կալիֆոռնիայում կրճատել էին հրդեհներից առաջ հրդեհային անվտանգության ֆինանսավորումը Գլենդելը կարծես պատերազմից հետո լինի. Արտաշես Քասախյանն՝ ԱՄՆ-ի մահաբեր հրդեհների մասին Հայաստանը կանգնած է արտաքին և ներքին թշնամիների հարվածի վտանգի առջև. ի՞նչ անել
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունվարի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am