«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ Արսեն Բաբայանն իր ընկերների հետ ձերբակալվելու ժամանակ եղել են երկու մեքենայով, որոնցից մեկը պատկանում է Արթուր Վանեցյանին։ Վերջինս ավտոմեքենայում չի եղել, իսկ տղաները ուղեւորվելիս են եղել դեպի Հալաբյան՝ «ՍԱՍ» ֆուդ-կորտ։
Արթուր Վանեցյանի մեքենայի վրա կազմակերպված ոստիկանական օպերացիան կարելի է գնահատել որպես Արթուր Վանեցյանի դեմ ուղղված քայլ։ Ըստ ամենայնի՝ Նիկոլ Փաշինյանը նորից սկսել է քաղաքական հետապնդումները բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք շատ բան գիտեն իր քայլերի մասին։
Հիշենք՝ տարին սկսվեց գեներալ Տիրան Խաչատրյանի ձերբակալությամբ, որը պատերազմի ժամանակ զբաղեցրել է ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը ու թերեւս քաջածանոթ է Փաշինյանի բոլոր հրահանգներին՝ թե պաշտոնական, թե ոչ պաշտոնական, իսկ Արթուր Վանեցյանն էլ զբաղեցրել է ԱԱԾ տնօրենի պաշտոնը՝ Փաշինյանի իշխանության գալուց հետո։ Ընդ որում, Ա. Վանեցյանի դեկտեմբերին տեղի ունեցած հարցազրույցը, որտեղ հետաքրքիր բացահայտումներ էր արել, մեծ արձագանք էր գտել հանրության շրջանում, ինչն էլ երեւի թե անհանգստացրել է Փաշինյանին։
Իսկ թե ինչու են իշխանությունները տարվա մեկնարկը տվել «մասկի շոուներով»՝ պարզ չէ, գուցե վկայում է անվտանգային նոր մարտահրավերների և վտանգների մասին։
Հիշեցնենք, որ Հրազդանի կիրճում Քրեական ոստիկանությունը փաստաբան Արսեն Բաբայանին և նրա ընկերներին ձերբակալել է՝ իբրև ապօրինի զենքի կասկածով։ Արսեն Բաբայանին, սակայն, ազատ են արձակել՝ նշելով, որ նրան չեն կասկածում։
Հունվարի 10-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը
Հունվարի 10-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունվարի 10-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Աննա Մկրտչյանը
Հունվարի 9-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունվարի 9-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը
Հունվարի 7-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը
Հունվարի 7 -ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տաթև Արցախցին
Հունվարի 7-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հունվարի 7-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունվարի 6-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագյոզյանը