ֆեյսբուքյան գրառման համար մեղադրվող քաղաքացու նկատմամբ կայացվել է արդարացման վերդիկտ. փաստաբան
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը գրել է․
«Քիչ առաջ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր՝ Ա.Կարապետյան) պաշտպանյալիս նկատմամբ կայացրեց արդարացման վերդիկտ՝ ՔՊ-ականների նկատմամբ «բռնության կոչ» հնչեցնելու քաղաքական հոդվածով։
Պաշտպանյալիս մեղսագրվում էր համապատասխան ֆեյսբուքյան գրառումներ կատարելը 2023թ. հունվարին՝ մեր 15 զինվորների մահվան հանգեցրած դաժան հրդեհի առթիվ։