«Եթե Քյարամյանի ասածն ապացուցվի, ապա ես իմ մանդատից կհրաժարվեմ». Հովիկ Աղազարյան

Քրեական վրույթ է հարուցված այդ փաստի հետ կապված եւ տրամաբանական կլինի, որ նաեւ դրանից հետո իշխանությունն արձագանք տա: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ անդրադառնալով նրան, որ իր եւ ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ կապված միջադեպից հետո այսօր Քյարամյանն ափսոսանք է հայտնել տեղի ունեցածի համար եւ կարծես դրանով թեման փակվում է:

«Ես կարծում եմ, որ պարոն Քյարամյանի խառնվածքի դեր մարդը չի կարող զբաղեցնել այդպիսի պատասխանատու եւ կարեւոր պաշտոն, բայց ես որոշում կայացնողը չեմ: Որոշում կայացնողը ՀՀ վարչապետն է, ով լավ տեղյակ է՝ ինչ տեղի ունեցել, ինքը էլի բաներ գիտի, որ մենք չգիտենք, ես չգիտեմ: Հետեւաբար, նա ամեն ինչ կշռադատում է, նոր կայացնում է որոշում: Ես հարիր չեմ համարում, որ որեւէ պատգամավոր կամ պատգամավորների խումբ ճնշում գործադրի վարչապետի վրա այդ առումով»,-ասաց նա:


Խոսելով ափսոսանք հայտնելու մասին, Աղազարյանն ասաց. «Շատ ապրի, որ տղամարդուն վայել քայլ է կատարում, բայց որոշում կայացնողը պետք է որոշում կայացնի: Իմ մտահոգությունն այլ է, որը ես արտահայտեցի այդ լսումների ժամանակ իմ ելույթում: Ես համարում եմ, որ կալանքը չպետք է օգտագործվի որպես ճնշման միջոց՝ ցանկալի ցուցմունքներ կործեզու համար: Այդպիսի դեպքեր կան: Եթե ես սխալվում եմ եւ այդպիսի բան չկա, կամ եթե պարոն Քյարամյանը հետագայում իր ենթակաների հետ զրույցներ կունենա, որ այդպիսի բաներ տեղի չունենա, ապա ես ինքս որպես պատգամավոր կհամարեմ, որ ինչ-որ իմաստով օգտակար եմ եղել մեր պետությանն ու հասարակությանը»:

Ինչ վերաբերում է նրան, որ Քյարամյանն այդպես էլ անուններ չտվեց, թե ով է Հովիկ Աղազարյանի անունից՝ իրեն դիմել, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես հիմա էլ եմ հայտարարում, անկախ նրանից, թե ինչ կորոշի վարչապետը, ինչ կորոշի վարչությունը իմ հետ կապված, եթե դա ապացուցվի, ապա ես իմ մանդատից կհրաժարվեմ»:

դիտվել է 416 անգամ
Լրահոս
ՀԻՄԱ․ Արսեն Թորոսյանը հայհոյել է Նիկոլի հորն ու մորը․ Նաիրա Զոհրաբյան «Ֆաշիզմը շարունակվել է... ՔՊ-ականները նորից խանգարվեցին ընդդիմության նախագծից» (video) Վահագն Ալեքսանյանը հիմա մարդ ծեծելով ա զբաղված, հլը թող հանգստանա, որ․․․ Էդգար Ղազարյան (video) Սահմանազատման անվան տակ Կիրանցից հողերի հանձնման գործընթացի հանգամանքները գաղտնի են պահում Գնա շեֆիդ` թուրք Նիկոլի խուլիգան վարքագծի ու բառապաշարի համար, մորդ կողմից մարդկանց վրա թքելու և միջնամատ ցույց տալու համար ներողություն խնդրի․ Համբարյան Ես շատ լուրջ հանցագործ եմ, ինձ մոտ գտել են սոսինձ. «Սրբազան պայքար»-ի երիտասարդներն ազատ են արձակվել Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով 2-ամյա Տիգրանին փորձում են իդենտիֆիկացնել տիեզերական լուսանկարներովով Արտակարգ դեպք՝ Երևանում․ քաղաքացին ոստիկաններին հայտնել է, որ նոտարը իրեն տրամադրել է տան կեղծված վկայականներ Հրաժարականը կապ չունի, նա պետք է դատվի Ադրբեջանը Շիկահողի արգելոցում 60 հա անտառ է հատել. պետական մարմինները լռում են. Hetq.am Արսեն Թորոսյա՛ն, քեզ ու քո տերերին եմ ասում․ Վահագն Չախալյան (video) Քաղաքապետարանը մանրամասներ է հայտնել ձերբակալվածների մասին Թրամփը չի մեկնի Թուրքիա՝ ռուս-ուկրաինական բանակցություններին Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներ են ձերբակալվել Էրդողանը չի հանդիպի Ստամբուլում ՌԴ-ի և Ուկրաինայի պատվիրակություններին Շարժումը «Հաղթանակ 9/45»-ը համախմբել է ավելի քան 500 հազար մարդու՝ մայիսի 9-ի միջոցառումներին տարբեր երկրներում Движение «Победа 9/45» объединило больше 500 тысяч человек на мероприятиях 9 мая в разных странах «И правильно, и молодцы»: Путин напомнил США, кто снабжает их ядерным топливом (video) Նոր Նորքի թաղապետ կնշանակվի ԵԿՄ-ից Մարատ Սևոյանը Սա խայտառակություն է․ Սուրեն Մանուկյանի նկատմամբ աբսուրդ քրեական վարույթ են նախաձեռնել (video) ԱՄՆ-ում հայտարարել են՝ Զելենսկին Ռուսաստանի հետ բանակցությունների մեջ է մտել Թրամփի պատճառով Դուք ո՛չ պատիվ ունեք, ո՛չ բարոյականություն ու ո՛չ էլ տղամարդկային որևէ հատկանիշ. Գառնիկ Դավթյանը՝ ՔՊ-ականներին «Հայաստան» խմբակցության պատգամավորները չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին Որքան կտևեն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 15-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 15-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 15-ին` ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուբեն Հակոբյանը Մայիսի 15-ին` ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 14-ին` ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Մայիսի 14-ին` ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Մայիսի 14-ին` ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 14-ին` ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 13-ին` ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Մայիսի 13-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am