Հրատապ հայտարարություն. Փաշինյանը մտադիր է յուրացնել իշխանությունը․ Սուրեն Սուրենյանց

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը հրատապ հայտարարություն է տարածել, որում ասված է.

«Հրատապ հայտարարություն. Փաշինյանը մտադիր է յուրացնել իշխանությունը

Մինչ մենք բոլորս զբաղված ենք տեսարաններով, որոնց մեծ մասն իր պրովինցիալ ճաշակով, բեմականացնում է Նիկոլ Փաշինյանը, ԱԺ-ն անցած քառօրյայում, առաջին ընթերցմամբ, փոփոխություններ է կատարել Ընտրական օրենսգիրքում:

Ահա, թե ինչ է գրված առաջին ընթերցում անցած օրենսդրական նախաձեռնության տեքստում. «Եթե ռազմական կամ արտակարգ դրությունը հայտարարվել է ԱԺ-ի կամ ՏԻՄ ընտրությունների թեկնածուներ առաջադրելու համար նախատեսված ժամկետի սկսվելուց հետո մինչև ընտրությունների քվեարկության նախնական արդյունքներն ամփոփելու և դրանք արձանագրությամբ վավերացնելու պահը, ապա ռազմական կամ արտակարգ դրություն հայտարարվելու պահից ընտրական գործընթացն իրավունքի ուժով համարվում է կասեցված, որից հետո ընտրական գործընթացի վերսկսումը պարտադիր ենթադրում է նոր քվեարկության կազմակերպում և անցկացում»:

Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, օրինական հիմքեր է ստեղծում՝ երկրում ինստիտուցիոնալ ավտորիտարիզմ հաստատելու, ընտրական ինստիտուտները չեղարկելու, իշխանությունը յուրացնելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանը մտավախություն ունի, որ նույնիսկ վարչական ռեսուրսը կամ ընտրակեղծիքները չեն կարող երաշխավորել իր իշխանության վերարտադրությունը 2026-ին ու ընտրությունների անցանկալի ընթացքի դեպքում՝ օրենսդրական հիմքեր է ստեղծում դրանք չեղարկելու համար:

Ընդ որում, օրենսդրական այս նախաձեռնությունը, որն առաջին ընթերցմամբ ընդունվել է ԱԺ-ի կողմից, հիմքեր է ստեղծում նաև արտաքին միջամտության համար, որովհետև Փաշինյանը ռազմական կամ արտակարգ դրություն կարող է հաստատել, առաջին հերթին՝ Հայաստանին թշնամաբար տրամադրված երկրի/երկրների «աջակցությամբ»:

«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության անունից կոչ եմ անում բոլոր քաղաքական ուժերին՝ մի կողմ դնել քաղաքական ու գաղափարական տարաձայնությունները և թույլ չտալ ԸՕ փոփոխությունները, քանի դեռ դրանք երկրորդ ընթերցմամբ չեն ընդունվել ԱԺ-ի կողմից ու չեն վավերացվել նախագահի կողմից:

Հայաստանում չպետք է հանդուրժվի իշխանության յուրացում, ոտնձգություն սահմանադրական կարգի և ընտրական ինստիտուտների դեմ»:

դիտվել է 591 անգամ
Լրահոս
Հայաստանը պետք է առանց ժամանակ կորցնելու փոփոխի իր Սահմանադրությունը. Ադրբեջանի ԱԳՆ Ռուսական զորքը վերահսկողության տակ է վերցրել Միրնոյե և Մալիե Շչերբակի բնակավայրերը. ՌԴ ՊՆ Լավրովը կողմ է արտահայտվել ԱՄՆ-ի հետ ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը վերականգնելուն Ամենուրեք կրակի բոցեր էին, Շուշիում զոհվածների թիվը հասնում էր 8 հազարի․ 1920-ի գարունը Ադրբեջանն էներգետիկ ծրագրերով ծավալվում է դեպի Աֆրիկա Այ տղա', դե մինչև վերջ ասա... ԵԱՏՄ երկրներում շինարարական աշխատանքների ամենամեծ աճը գրանցվել է Հայաստանում Երևանում բնակվող ռուսները բողոքում են առողջ ծառերի համատարած հատման դեմ Մարտի 29-ին Ազատության հրապարակում մեկ միասնական հարթակում հնչելու է արցախցիների ձայնը. Մերի Դավթյան Իշխանությունը խոստացել է բանակցել խաղաղության շուրջ, իսկ իրականում ժամանակ է շահել՝ ապահովելու Ադրբեջանի պարտադրած պահանջները․ Աբրահամյան Սկանդալ ֆրանսիական ARTE հեռուստաալիքի եթերում. Հայաստանը ջնջված է աշխարհի քարտեզից Արաքս գետի վրա նոր կամուրջ կկառուցվի. Իրանի և ՀՀ արտգործնախարարները քննարկում են ունեցել Ինչ բացահայտում է արել ՌԴ ԱԳՆ-ն Ուկրաինայի մասին Սարիկ Մինասյանը մինչև այսօր իրիկունը պետք է ապացուցի, որ ես դիմել եմ Թուրքիայի քաղաքացիության համար ԱՄՆ-ն որևէ նշան չի տեսնում Իրանի կողմից միջուկային զենքի ստեղծման աշխատանքների վերսկսման վերաբերյալ Ադրբեջանական SOCAR-ը մուտք է գործում Իսրայելի գազային շուկա. Վահե Դավթյան Գերմանիայի խորհրդարանը նոր նախագահ է ընտրել ԵԱՀԿ-ն պատրաստ է հարթակ դառնալ անվտանգության նոր ճարտարապետության շուրջ բանակցելու համար Սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են կրակոցներ, որոնք չեն թիրախավորում ՀՀ տարածքը․ ՊՆ Սարիկ Մինասյանի կողմից խախտվել են նախընտրական քարոզչության կանոնները․ Հայտարարություն «Ազատություն» ռադիոկայանը կստանա Կոնգրեսի կողմից հատկացված դրամաշնորհի մի մասը
Ամենաընթերցվածները
Շուտով
Մարտի 26-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մարտի 26-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մարտի 26-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Մարտի 26-ին, ժամը 16:00-ին Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Մարտի 25-ին, ժամը 16:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ադամալյանը Մարտի 25-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մարտի 25-ին, ժամը 14:30-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Մարտի 25-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մարտի 25-ին, ժամը 12:30-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մարտի 25-ին, ժամը 11:00-ին Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am