2024 թվականի ավարտին կանխատեսվում է, որ կառավարության պարտքը կկազմի 5,033.3 մլրդ դրամ․ Անանյան

2025 թվականի պետական բյուջեի նախագծով ՀՀ ֆինանսների նախարարությանը, «Պետական պարտքի կառավարում» ծրագրի իրականացման ներքո կառավարության պարտքի սպասարկման համար հատկացվել է շուրջ 394 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 323 մլրդ դրամի համեմատությամբ շուրջ 71 մլրդ դրամ գումարով ավելի, գրում է ՀՀ ՊԵԿ նախկին նախագահ Դավիթ Անանյանը։

«2024 թվականի ավարտին կանխատեսվում է, որ կառավարության պարտքը կկազմի 5,033.3 մլրդ դրամ, այսինքն՝ 2024 թվականի ընթացքում կառավարության պարտքի աճը կկազմի 461 մլրդ դրամ՝ հիմնականում ներքին պարտքի հաշվին։

Հատկանշական է, վերջին երեք տարիներին (2022/2024թթ․ ընթացքում) պետական (կառավարության) պարտքը աճել է 1,063․3 մլրդ դրամով՝ հիմնականում ներքին պարտքի բեռի ավելացման հաշվին։

Ակնհայտորեն, ներքին պարտքը (պետական փոխառությունները) հակված են լինել ավելի թանկ, քան արտաքին փոխառությունները, ուստի հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության գնահատման տեսանկյունից բնական հարց է առաջանում՝ ինչո՞ւ է մեր կառավարությունը հակված ավելի թանկ պարտքեր վերցնելու։

Մյուս կողմից, միանգամայն հնարավոր է, որ մեր երկրի իրական (դե ֆակտո) վարկունակության վարկանիշն այնքան ցածր է, որ միջազգային ֆինանսական կառույցներն ու օտարերկրյա ներդրողները տնտեսական ու քաղաքական խելամտության կանոններով ցանկություն չունեն ընդունելի պայմաններով մեր երկրին փոխառություններ տրամադրել։

Այսպիսի իրավիճակը հիմնավոր կասկածի տակ է դնում ընթացիկ հանրային ֆինանսների կառավարման ռազմավարության կայունությունը և մտորումներ առաջացնում․ արդյո՞ք մենք չենք հատել այն սահմանագիծը, երբ տնտեսության կառուցվածքային արմատական փոփոխություններ կատարելու և տնտեսական քաղաքականության խորքային վերանայման անհրաժեշտության գիտակցումը՝ առանց քաղաքական ռեֆորմացիաների և արտաքին անվտանգության հետ կապված խնդիրների կարգավորման, բավարար է միջազգային հարթակներում երկրի վստահելիությունը բարձրացնելու համար»:

դիտվել է 142 անգամ
Լրահոս
Ազատության հրապարակում արցախցիների նստացույցը շարունակվում է «Ամենուր թուրանական նարատիվ ու օրակարգ,է արդեն անթաքույց ամեն ինչ տանում է թուրքական վիլայեթ դառնալու»․ Արմեն Հովասափյան Նիկոլ Փաշինյանը չի հասել Մարտունի, բայց Մարտունիում առավոտյան 7-ից կյանքը կանգնած է. Անուշ Պողոսյան Երևանում մայրն այրել է տունն ու վնասել անչափահաս 2 երեխաներին Բժիշկներին չի հաջողվել փրկել 20 և 21-ամյա տղաների կյանքը․ նոր մանրամասներ Գեղամ Մանուկյանի որդին ևս ազատ արձակվեց Գլենդելում հանրահավաք տեղի կունենա՝ ի պաշտպանություն Հայոց եկեղեցու Զարուհի Փոստանջյանն «Աբովյան» ՔԿՀ-ի բակում է (տեսանյութ) Արմենը գնաց ժպիտով ու արժանապատվությամբ․ Ռուբեն Մելիքյան Արսեն Մարտոյանն ազատ արձակվեց Գազայի հատվածում առնվազն 650 000 երեխա սովահար է Մոսկվայի կենտրոնում տեղացել է տեղումների ամսական նորմայի շուրջ 25%-ը ԱՄՆ-ն և առհասարակ՝ ՆԱՏՕ-ի որևէ երկիր Հայաստանին անվտանգության երաշխիքների չի տալու․ քաղաքագետ Ազգերը հաջողության են հասնում, եթե նրանց առաջնորդում են անհատները և ոչ երբեք պատահականությունները Ակնկալում ենք, որ ՄԻՊ֊ը կպահի անկախության և պաշտպանության բարձր նշաձող. Փաստաբանների պալատ Քնապարկը, ծածկոցը և ջրով շիշը՝ հասարակական կարգի սպառնալիք. Արցախցիների պաշտպանության խորհուրդ Արման Բաբաջանյանը՝ դատարանի վճռով զրպարտիչ, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ քաջալերող. Լ. Գալստյան Կենսական կարևորություն է պահպանել քրիստոնեությունը՝ ամուր ու կազմակերպ․ Արամ Ա ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվեց Իրանը չի դադարեցրել համագործակցությունն ԱԷՄԳ-ի հետ Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Հանրահավաքից հետո նախատեսված խաղաղ երթը ոստիկանությունն ու Երևանի քաղաքապետարանը չեն արտոնել․ Ապրես Մարգարյան ՀՀ իշխանությունը պատրաստակամություն է հայտնել բանակցել 12 կետից միայն մեկի շուրջ․ Աշոտ Ավանեսյան Էրդողանը ցանկանում է փոխել Սահմանադրությունը Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է նախկին դատախազ Սոկրատ Հովեփյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հուլիսի 11-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Մայր Հայաստան խմբակցությունից Գևորգ Ստեփանյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գևորգ Ստեփանյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիրան Լոքմագօզյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հուլիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Սարգսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am