Արտաշատում մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 53 երեխա, 4 աշխատակից
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 30-ին ժամը 14:04-ին ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցում գտնվող մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ փրկարարները տեղում իրականացրել են տարհանման աշխատանքներ․ տարհանվել է 53 երեխա և 4 աշխատակից։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 14։20-ին, մարվել՝ 14։30-ին։ Այրվել է էլեկտրական վահանակ։