Հայաստանի այս իշխանությունը երկիրը տանում է ինքնիշխանության կորստի․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը խորհրդարանում հայտարարել է․

«Հայաստանի իշխանությունների՝ հանրությանն իջեցվող կեղծ խաղաղասիրական օրակարգի, իսկ իրականում՝ խիստ անհամաչափ զիջողականության պայմաններում, Ադրբեջանը սպառազինության, ռազմական տեխնիկայի հսկայական գնումներ է իրականացնում:

Ադրբեջանի նախագահն օրերս էլ հպարտորեն հայտարարում էր զինված ուժերի կարողությունների և պոտենցիալի կտրուկ մեծացման մասին՝ հատուկ նշանակության ուժերի, գրոհային ստորաբաժանումների նոր զորամիավորումների կազմավորումից մինչև սպառազինության մեծածավալ գնումներ:

Ի տարբերություն նախորդ շրջափուլերի, Ադրբեջանն իր ռազմական մատակարարումների ծավալը, տեխնիկական միջոցների տեսականին ու մոդելները հիմնականում պահում է գաղտնի: Իմ տպավորությամբ, Ադրբեջանի՝ 2021-24 թվականի մատակարարումների ծավալն էականորեն մեծ է, քան պայմանական 2017-2020 թվականներին:

Ինչպես 2020 թվականի պատերազմից հետո, այնպես էլ հիմա՝ որոշակի դիվանագիտական քողարկվածությամբ, Ադրբեջանը պնդում է, որ ուժի կիրառման միջոցով Հայաստանի հետ խնդիրներ լուծելու միջոցն իր օրակարգում է՝ նաև ընդգծելով, որ աշխարհում հարց լուծողը ոչ թե իրավունքն է, այլ ուժը: Սրան համընթաց, Ադրբեջանը նոր պահանջ է իջեցնում Հայաստանին՝ փորձելով հասնել մեր երկրի ապառազմականացմանը:

Զուգահեռ, Ադրբեջանը պարբերական տեղեկատվական հարձակումներ է գործում՝ փորձելով արտաքին լսարանին ցույց տալ, թե իբր առաջնագծի տարբեր ուղղություններով Հայաստանը պարբերաբար հրադադարի ռեժիմի խախտումներ է թույլ տալիս:

Իսկ իրականում, զինանոցում ունենալով ռազմական գործիքակազմ, Ադրբեջանը մշտապես ակտիվ է պահում տեղեկատվական գերակայությունն ու Հայաստանին ագրեսոր ներկայացնելու իր մղումները՝ ըստ անհրաժեշտության, տարբեր մասշտաբների գործողություններ իրականացնելու համար:

Ի հեճուկս այս՝ Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներն ի ցույց դնող գործոնների, Հայաստանի իշխանությունն իր խոսույթով ու վարքագծով լեգիտիմացնում է Ադրբեջանի ապակառուցողական կեցվածքը, ինչն առավել վտանգավոր է դարձնում Ադրբեջանի հետագա պահվածքը:

Ադրբեջանի ու Թուրքիայի գլխավոր նպատակը ոչ թե ֆիզիկապես այս կամ այն հայկական շրջանի կամ տարածքի նկատմամբ առավելություն ստանալն է, դա մարտավարական հարց է, այլ Հայաստանին այնպիսի իրավիճակում դնելը, որի պայմաններում երկիրը, միգուցե, ֆորմալ պետականության խորհրդանիշներ կունենա, սակայն անմիջականորեն կհայտնվի թուրք-ադրբեջանական տանդեմի ուղիղ վերահսկողության տակ:

Այս պայմաններում նույնիսկ էական էլ չէ, թե որտեղով է անցնում սահմանը կամ Թուրքիան ու Ադրբեջանն իրենց կապը որտեղով են ապահովում՝ միջանցքով, թե ճանապարհով: Հայաստանի այս իշխանության քաղաքական կուրսը երկիրը մղում է ինքնիշխանության կորստի, որի պայմաններում հայի գոյությունն ու ներկայությունը իր իսկ երկրում կդառնա խիստ ձևական»:

 

դիտվել է 57 անգամ
Լրահոս
ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ Ահաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվել Իրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲ Իրանն ավելի քան 100 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Օրվա կադրը. Նիկոլը դիմավորում է Բելառուսի վարչապետին Հիմա որոշել են հին «մուռը» հանել` ինչքան հնարավոր է վնաս տալով ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ Ցուցադրվում է «Բագրատ Սրբազան․ Առաջնորդը» Ֆիլմը ՆԱՏՕ-ից չեն կարողանում կանխատեսել, թե երբ հնարավոր կլինի Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին Հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր Իրանի հարավ-արևելքում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհ Իսրայելի թիրախի տակ գտնվող երկրներից մեկն էլ Թուրքիան է․ Քուրթուլմուշ Ոչ միայն զրահաբաճկոններ են ձեռք բերվել, այլ նաև սաղավարտներ․ ՔԿ խոսնակի պարզաբանումը «Արթմեդ»-ից փախուստի է դիմել «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու մեջ կասկածվող «Կոկո»-ն ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում Է Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա 12 կգ. թմրամիջոցների մաքսանենգությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն է բացահայտվել Հայաստանի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները Քրեակատարողական ծառայության պետը աշխատանքից ազատման դիմում է գրել․ «Հրապարակ» Պետական միջոցների փոշիացման ռիսկն առնվազն կառավարելի չէ․ Թադևոս Ավետիսյան Դ-ն ՀՀ սահմանադրությանը չհակասող է ճանաչել մի փաստաթուղթ, որն Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները․ Արթուր Խաչատրյան Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը մտավ դատարան Հայաստանի այս իշխանությունը երկիրը տանում է ինքնիշխանության կորստի․ Տիգրան Աբրահամյան Աբովյան փողոցում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքեր են տեղադրվել Տավուշի մարզպետարանը փնտրում է 7-րդ դասարանցու ինֆորմատիկայի իմացությամբ զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն Գևորգյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am