Դ-ն ՀՀ սահմանադրությանը չհակասող է ճանաչել մի փաստաթուղթ, որն Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները․ Արթուր Խաչատրյան
Խորհրդարանում հայտարարությունների ժամին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանն, անդրադառնալով Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգի սահմանադրականության վերաբերյալ որոշմանն, ընդգծել է՝ ՍԴ-ն սահմանադրությանը չհակասող է ճանաչել մի փաստաթուղթ, որն ական է մեր պետության տակ։
«Այս փաստաթուղթն Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները, Հայաստանի դեմ նոր հարձակում սկսել։ Սահմանազատման հիմնարար սկզբունքը չտեսած՝ ՍԴ-ն այն ճանաչել է սահմանադրությանը չհակասող։ Այս իշխանության նպատակն է ունենալ մի թուղթ, որ ասեն՝ գնում ենք խաղաղության, և այդ թուղթը հերթական հանգրվանն է»,- նշել է Խաչատրյանը։