Թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն Գևորգյան

ԵԽԽՎ-ում Հայաստանի ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գևորգյանը ելույթ է ունեցել Բյուրոյի և Մշտական հանձնաժողովի գործունեության առաջընթացի վերաբերյալ քննարկման ժամանակ՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությանը․

«Լեռնային Ղարաբաղում հայերի էթնիկ զտումից մեկ տարի է անցել: Լեռնային Ղարաբաղում իրենց նախնիների օջախները կորցրած առնվազն 120.000 հայեր հուսահատության մեջ են և զրկված ապագայից: Ադրբեջանն ավելի քան մեկ տարի անպատիժ ոչնչացնում է Արցախում հայկական ժառանգությունը՝ մեր ժողովրդի ինքնությունը։ Բաքվում են մնացել տասնյակ հայ գերիներ, նրանց թվում՝ Լեռնային Ղարաբաղի ղեկավարությունը։ Իրավիճակն օրեցօր վատթարանում է։

Միևնույն ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև տեղի է ունենում «խաղաղության գործընթաց», որտեղ հայկական կողմը փորձում է ամեն գնով խաղաղության համաձայնագիր կնքել, մինչդեռ Ադրբեջանը շտապողականություն չի ցուցաբերում։ Այս գործընթացում ուժային հիմնական կենտրոններն ակտիվորեն հետապնդում են աշխարհաքաղաքական տարբեր նպատակներ։ Այս պայմաններում Ադրբեջանը հեռացրել է բոլոր լուրջ միջնորդներին, այժմ էլ փորձում է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպեսզի չեղյալ համարի ղարաբաղյան բանակցությունների ողջ պատմությունը։ Միջազգային համայնքի, այդ թվում՝ մեր կազմակերպության անգործությունը միայն խրախուսում է Ադրբեջանի ղեկավարության ագրեսիվությունը։ Մինչ մնացյալ աշխարհը, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարությունը, հույս ունի հասնել խաղաղության, Ադրբեջանը շարունակում է ռազմականացումը՝ ռազմական օբյեկտները մոտեցնելով Հայաստանի միջազգային սահմանին և երբեք չի դադարում ագրեսիվ հռետորաբանությունը՝ այժմ արդեն Հայաստանի Հանրապետության տարածքների դեմ: Արդյունքում իսկական խաղաղությունը փոխարինվում է ցանկալիի պատրանքով։

Իրականում բանակցային գործընթացն ընթանում է Հայաստանի և թյուրքական դաշինքի միջև, որը գետնի վրա ձգտում է հասնել իր առավել նախընտրելի և «վերջնական լուծումներին»։ Բանակցային գործընթացի հիմքում բացակայում է բոլոր նախապայմաններից ամենահիմնարարը՝ միմյանց գոյության իրավունքի ճանաչումը։ Թուրքիայի և Ադրբեջանի դաշինքը հետամուտ է հայկական հարցի «վերջնական լուծմանը»՝ հետապնդելով տեղում թյուրքական աշխարհի ֆիզիկական միավորման և հայկական տարածքի ու դրա վրա ապրող հայերի թվի կրճատման երկակի նպատակ։

Համոզված եմ, որ Եվրոպայի համար նույնքան կարևոր է, որ խաղաղության կողմնակից Հայաստանը նույնպես կարողանա խուսափել թյուրքական «խաղաղության թակարդից» և շարունակի ամուր դիմակայել գոյաբանական մարտահրավերներին: Եկեք մոլորության մեջ չընկնենք. թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում, հատկապես՝ Կովկասում։ Մենք պետք է առաջնահերթություն տանք ոչ միայն արդարացի և լեգիտիմ խաղաղության համաձայնագրին, այլև այնպիսի մեխանիզմների որոնմանը, որոնք կապահովեն համաձայնեցված պայմանավորվածությունների իրականացումը։ Մեր կազմակերպությունը պետք է որոշի՝ արդյոք ցանկանու՞մ ենք որևէ էական դեր խաղալ այս գործընթացում, և որդեգրի «կարմիր գծերի» վրա հիմնված որոշակի քաղաքականություն, թե՞ պարզապես շարունակում ենք Ադրբեջանի հետ կեղծ ողջամտության քաղաքականությունը»։

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Իրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲ Իրանն ավելի քան 100 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Օրվա կադրը. Նիկոլը դիմավորում է Բելառուսի վարչապետին Հիմա որոշել են հին «մուռը» հանել` ինչքան հնարավոր է վնաս տալով ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ Ցուցադրվում է «Բագրատ Սրբազան․ Առաջնորդը» Ֆիլմը ՆԱՏՕ-ից չեն կարողանում կանխատեսել, թե երբ հնարավոր կլինի Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին Հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր Իրանի հարավ-արևելքում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհ Իսրայելի թիրախի տակ գտնվող երկրներից մեկն էլ Թուրքիան է․ Քուրթուլմուշ Ոչ միայն զրահաբաճկոններ են ձեռք բերվել, այլ նաև սաղավարտներ․ ՔԿ խոսնակի պարզաբանումը «Արթմեդ»-ից փախուստի է դիմել «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու մեջ կասկածվող «Կոկո»-ն ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում Է Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա 12 կգ. թմրամիջոցների մաքսանենգությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն է բացահայտվել Հայաստանի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները Քրեակատարողական ծառայության պետը աշխատանքից ազատման դիմում է գրել․ «Հրապարակ» Պետական միջոցների փոշիացման ռիսկն առնվազն կառավարելի չէ․ Թադևոս Ավետիսյան Դ-ն ՀՀ սահմանադրությանը չհակասող է ճանաչել մի փաստաթուղթ, որն Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները․ Արթուր Խաչատրյան Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը մտավ դատարան Հայաստանի այս իշխանությունը երկիրը տանում է ինքնիշխանության կորստի․ Տիգրան Աբրահամյան Աբովյան փողոցում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքեր են տեղադրվել Տավուշի մարզպետարանը փնտրում է 7-րդ դասարանցու ինֆորմատիկայի իմացությամբ զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն Գևորգյան Պապոյանը կձգի, Սեդա Սաֆարյանը կձգի, Քլոյանը չի ձգի՞. Սևակ Հակոբյան Հերթական ընդդիմադիրի դեմ քրեական գործը մակագրվել է Մասիս Մելքոնյանին
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am