Նախկինում դատապարտված Դիլիջանի պետական քոլեջի տնօրենը քոլեջին դատի է տվել, պահանջում է իր մեկուկես տարվա աշխատավարձը

Նախկինում դատապարտված Դիլիջանի պետական քոլեջի տնօրենը քոլեջին դատի է տվել, պահանջում է իր մեկուկես տարվա աշխատավարձը
Գրետա Սրաֆիլի Թամրազյանը 2024 թ․ ապրիլի 5-ին հայցադիմում է ներկայացրել դատարան ընդդեմ «Դիլիջանի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ի՝ աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին: ՀՀ Տավուշի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի 2024 թ․ մայիսի 16-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Գ․ Թամրազյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ <<Դիլիջանի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի՝ աշխատավարձի բռնագանձման պահանջի մասին՝ խնդրելով պատասխանողից հօգուտ իրեն բռնագանձել 2015 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2017 թվականի փետրվարի 10-ն ընկած ժամանակահատվածի համար <<Դիլիջանի պետական քոլեջ>> ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնի համար նախատեսված և հայցվորին չվճարված աշխատավարձը, ինչպես նաև այդ աշխատավարձի վճարման կետանցված յուրաքանչյուր օրվա համար տուժանք՝ վճարման ենթակա աշխատավարձի 0,15 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վճարման ենթակա գումարի չափը: Դատալեքս դատական տեղեկատվական համակարգը հայտնում է, որ սեպտեմբերի 18-ին Դիլիջան քաղաքում կայացած դատական նիստին պատշաճ ծանուցված պատասխանող կողմը չի ներկայացել, պատասխանողի ներկայացուցիչ Մ.Կարապետյանը, խնդրել է դատական նիստը անցկացնել վերջինիս բացակայությամբ: Դատարանը որոշել է գործի քննությունը շարունակել պատշաճ կարգով ծանուցված պատասխանող կողմի բացակայությամբ,որոշել է նախնական դատական նիստն ավարտել և գործը նշանակել դատաքննության: Այս գործով դատական նիստ է նշանակվել հոկտեմբերի 17-ին։
Գ․ Թամրազյանը նախկինում քրեական հետապնդման է ենթարկվել Գրետա Թամրազյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2006 թ. -ից աշխատելով ՀՀ կրթության և գիտության նախարարության Դիլիջանի պետական քոլեջ ՊՈԱԿ-ի տնօրեն, հանդիսանալով պաշտոնատար անձ, ղեկավարելով քոլեջի կրթական, գիտական, արտադրական, ֆինանսական գործունեությունը, նույն քոլեջի հաշվապահ Արգինե Թամրազյանից պահաջել և ստացել է 2014թ հունիս ամսվա ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակները և միջին մասնագիտական բաժնի 68 ուսանողների կրթաթոշակների ընդհանուր 323000 և արհեստագործական բաժնի 17 ուսանողների ընդհանուր 79050 դրամ գումարը, որից ընդհամենը երկու ուսանողի տալով կրթաթոշակ՝ ընդհանուր 9500 դրամի չափով, մնացած 392550 ՀՀ դրամը. օգտվելով իր պաշտոնեական դիրքից, չի վճարել որևէ ուսանողի, այդ կերպ յուրացնելով ՀՀ կրթության և գիտության նախարարության կողմից հատկացված զգալի չափերով՝ ընդհանուր 392550 դրամը: Ըստ առաջադրված մեղադրանքի՝
բացի այդ, Գրետա Թամրազյանը չարաշահելով իր դիրքը հիշյալ քոլեջի գանձապահ Վահանուշ Ասատրյանին հանձնարարել է ուսանողների կրթաթոշակների ստացման ցուցակներում Կարեն Բալդրյանի, Գոռ Գաբրիելյանի, Արևհատ Հակոբյանի, Աննա Սարգսյանի անունների դիմաց նրանց կողմից կրթաթոշակ ստացած լինելու փաստը հաստատված լինելու համար դնել կեղծ ստորագրություններ՝ 2014թ․ սեպտեմբեր ամսից մինչև 2014թ․ դեկտեմբեր ամիսը Վահանուշ Ասատրյանը կատարելով Գրետա Թամրազյանի ապօրինի հանձնարարությունը հիշյալ ուսանողների անունների դիմաց կրթաթոշակների ստացման ցուցակներում դրել է կեղծ ստորագրություններ, որի արդյունքում հիշյալ ժամանակահատվածում Գրետա Թամրազյանը յուրացրել է 4 ուսաանողների ամսական 4750 դրամ կրթաթոշակը՝ պետությանը պատճառելով զգալի չափերի ընդհանուր 76000 դրամի վնաս;
2020թ․ օգոստոսի 7-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը վճռել է ճանաչել և հռչակել Գրետա Թամրազյանի անմեղությունը ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով /երկու դրվագով/, ՀՀ քրեական օրենսգրքի 38-325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործությունների կատարման մեջ և նրան արդարացնել։ Դատախազությունը այդ վճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացրել։2021թ․ մայիսի 12-ին քրեական գործերով վերաքննիչ դատարանը որոշել է մեղադրող Էդ.Հարությունյանի վերաքննիչ բողոքը բավարարել մասնակիորեն, ՀՀ Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի 2020թ. օգոստոսի 7-ի թիվ դատավճիռը բեկանել, Գրետա Թամրազյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված երկու, 38-325-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված մեկ հանցագործություններ կատարելու համար, և նրան քրեական պատասխանատվությունից ազատել՝ քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետն անցնելու հիմքով։ 2021թ․ հոկտեմբերի 28-ին վճռաբեկ դատարանը որոշել է Գրետա Թամրազյանի վերաբերյալ ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի` 2021 թվականի մայիսի 12-ի որոշման դեմ պաշտպան Ի․Պետրոսյանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելը մերժել։

Ոսկան Սարգսյանի գրառումը

դիտվել է 68 անգամ
Լրահոս
ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ Ահաբեկչություն Թել Ավիվում. երեք մարդ է զոհվել Իրանը բալիստիկ և թևավոր հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ. Իսրայելի ՊԲ Իրանն ավելի քան 100 բալիստիկ և թևավոր հրթիռ է արձակել Իսրայելի ուղղությամբ Օրվա կադրը. Նիկոլը դիմավորում է Բելառուսի վարչապետին Հիմա որոշել են հին «մուռը» հանել` ինչքան հնարավոր է վնաս տալով ՌԴ ԶՈւ-ն «Իսկանդեր»-ով հարվածել է Ուկրաինայի ռազմածովային ուժերի ծովային հետևակի շտաբին. ՌԴ ՊՆ Ցուցադրվում է «Բագրատ Սրբազան․ Առաջնորդը» Ֆիլմը ՆԱՏՕ-ից չեն կարողանում կանխատեսել, թե երբ հնարավոր կլինի Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին Հոկտեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը ՀՀ ողջ տարածքում կանխատեսվում է նորմայից բարձր Իրանի հարավ-արևելքում երկու ահաբեկչություն է տեղի ունեցել. կա 6 զոհ Իսրայելի թիրախի տակ գտնվող երկրներից մեկն էլ Թուրքիան է․ Քուրթուլմուշ Ոչ միայն զրահաբաճկոններ են ձեռք բերվել, այլ նաև սաղավարտներ․ ՔԿ խոսնակի պարզաբանումը «Արթմեդ»-ից փախուստի է դիմել «Շենգավիթցի Կյաժ Աշոտին» ինքնաձիգով սպանելու մեջ կասկածվող «Կոկո»-ն ՌԴ ԱԳՆ-ն խստորեն դատապարտում Է Իսրայելի հարձակումը Լիբանանի վրա 12 կգ. թմրամիջոցների մաքսանենգությամբ և փողերի լվացմամբ զբաղվող հանցավոր կազմակերպություն է բացահայտվել Հայաստանի 10 լավագույն շախմատիստներն ու շախմատիստուհիները Քրեակատարողական ծառայության պետը աշխատանքից ազատման դիմում է գրել․ «Հրապարակ» Պետական միջոցների փոշիացման ռիսկն առնվազն կառավարելի չէ․ Թադևոս Ավետիսյան Դ-ն ՀՀ սահմանադրությանը չհակասող է ճանաչել մի փաստաթուղթ, որն Ադրբեջանին հնարավորություն կտա բզկտել մեր սահմանները․ Արթուր Խաչատրյան Փաշինյանի ուղղությամբ խնձոր նետելու գործը մտավ դատարան Հայաստանի այս իշխանությունը երկիրը տանում է ինքնիշխանության կորստի․ Տիգրան Աբրահամյան Աբովյան փողոցում տեսանկարահանող և լուսանկարահանող սարքեր են տեղադրվել Տավուշի մարզպետարանը փնտրում է 7-րդ դասարանցու ինֆորմատիկայի իմացությամբ զորահավաքային նախապատրաստության բաժնի պետ Թուղթը երբեք խաղաղություն չի նշանակում․ Արմեն Գևորգյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Գալստյանը Հոկտեմբերի 1-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 30-ին, ժամը 15:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար Ղազարյանը Իսրայելը մի քանի ամիս հետևել է Նասրուլլայի գտնվելու վայրին․ NYT Սեպտեմբերի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am