Վազգեն Սարգսյանից ավելի Վազգեն Սարգսյան

Շուրջ երկու տասնամյակ Հայաստանում նպատակ է հետապնդվում վերացնել ուսանողներին տրամադրվող պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքը: Դեռ 1997 թվականին նման նախաձեռնությամբ հանդես էր եկել պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանը: Գերագույն խորհրդի նախագահ Բաբկեն Արարքցյանն այն ժամանակ իր անհամաձայնությունը շատ խիստ էր արտահայտել՝ հայտարարելով՝ եթե օրինագիծն ընդունվի, ինքը հրաժարական կտա: Ի վերջո, պաշտպանության նախարարը տեղի էր տվել ու ետ վերցրել նախագիծը:Դրանից հետո, սակայն, տարկետման հարցը դուրս չի եկել օրակարգից, իսկ հիմա լուրջ մտադրություն կա այն իրագործելու: Բաբկեն Արաքցյանը եւս շարունակում է նույն կարծիքին մնալ, որ տարկետման իրավունքից ուսանողներին համատարած զրկելը սխալ մոտեցում է եւ այդպիսով փակվում է երիտասարդության ճանապարհը դեպի գիտություն եւ հոգեւոր կյանք ընդհանրապես:Արարքցյանը թեմայի շուրջ զրուցել է «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնության հետ, որի անդամ ուսանողները շարժում են սկսել՝ «#Տարկետում լինելուԱ» խորագրով: Առաջին գումարման ազգային ժողովի նախագահը համոզմունք է հայտնել, որ Հայաստանի այսօրվա իշխանությունները ձգտում են, որ քաղաքացիները լինեն հպատակ՝ ապագա մտավորականությունը վերացնելու փորձը համարելով այդ քայլերից մեկը: «Ցավոք, ՀՀ այսօրվա իշխանությունները ձգտում են հենց դրան, որպեսզի մեր քաղաքացիները լինեն հպատակ: Դա անում են ընտրությունների կեղծումով, ընտրակաշառքով, այժմ էլ գնում են մտավորականությանը վերացնելու ճանապարհով` ապագա մտավորականությանը»,-ասել է բաբկեն Արարքցյանը: Նրա բնութագրմամբ՝ 1997– ին բերված նախագիծը այնպիսի հրեշավոր օրենք չէր, եթե պետպատվերով էին ընդունվում՝ ստանում էին տարկետում, եթե ընդունվում էին մագիստրատուրա, ասպիրանտուրա, նույնպես ստանում էին տարկետում: Այսինքն՝ այն ժամանակ բանակ գնում էր կրթություն ստացողների շատ փոքր մասը: Այսօր այդ ամեն ինչը վերանում է: «Այսինքն՝ լրիվ ամորձատվում են մեր մտավորականության ստեղծման, գիտնականների, մշակույթի գործիչների, հոգևոր զարգացման ճանապարհները, վերանում է դա: Սա շատ վտանգավոր է: Չէ՞ որ հայտարարվում է, որ Հայաստանը պետք է դառնա նորագույն տեխնոլոգիաների երկիր, ովքե՞ր պետք է իրականացնեն, ովքե՞ր պետք է լինեն մասնագետները, որ առաջ տանեն: Սա զուտ քաղաքական հարց է, որպես բանաձև կարող եմ ասել՝ սա քաղաքացուն հպատակի վերածելու ձև է, ուրիշ խնդիր այստեղ չկա»,-վստահ ասել է ԱԺ նախկին նախագահը: Ի դեպ, ժամանակի ընթացքում աստիճանաբար նեղացվել է այդ իրավունքի ընդգրկման շրջանակը: Ու եթե նախկինում ժամկետային զինծառայությունից տարկետման իրավունք կարող էին ստանալ նաեւ վճարովի ուսուցման համակարգ ընդունված ուսանողները, այժմ ու դեռեւս դա վերաբերում է միայն անվճար սովորող ուսանողներին: Տարկետման իրավունքը վերացնելու մասին նախորդ օրենսդրական նախաձեռնությունը եղավ անցյալ տարի՝ ԱԺ «Ժառանգության» խմբակցության պատգամավորներ Թեւան Պողոսյանի եւ Ռուբեն Հակոբյանի կողմից: Նրանք առաջարկում էին «Զինապարտության մասին» եւ «Բարձրագույն ու հետբուհական մասնագիտական կրթության մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու միջոցով վերացնել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը:Իսկ հիմա Վիգեն Սարգսյանը զուգահեռ առաջարկվում է բացառություն: Այն է՝ տարկետման իրավունք ստանալ ցանկացող ուսանողները պետք է պարտավորվեն, որ մասնակցելու են «Պատիվ ունեմ» ծրագրին: Իսկ դա նշանակում է, որ իրենց բուհում ուսումնառությանը զուգընթաց Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանում մասնակցելու են զինվորական պատրաստության դասընթացի եւ ապա լեյտենանտի սպայական կոչում ստանալով՝ ծառայության անցնեն առաջնագծում՝ երեք տարի ժամկետով` ամսական ստանալով 260 հազար դրամ ու նաեւ ուսման վարձի փոխհատուցում:Եւ հիմա հարց է ծագում՝ իշխանության նեսում մի՞թե չկա գեթ մեկ պետական մտածողության գործիչ, որը Վիգեն Սարգսյանի ներկայացրած նախագծին կհակադրվի ճիշտ նույն հակափաստարկներով, որպիսին ներկայացնում է Բաբկեն Արարքցյանը եւ առհասարակ նախագծի բոլոր ընդդիմախոսները: Չէ՞ որ եթե հիմա պաշտպանության բանակի հրամանատար է նշանակված բանակում չծառայած մեկը, ապա 97-ին դա պնդում էր սպարապետ Վազգեն Սարգսյանը՝ հայոց բանակի հիմնադիրը, ով մարտական ճանապարհ էր անցել, սակայն, ի վերջո, ընկրկեց արդարության դեմ: Իսկ ինչ անում Վիգեն Սարգսյանը: Օրեր շարունակ ընդդիմության կողմից քննադատություն և դիտողություններ ճաշակելուց հետո նա մինչեւ ատամները զինվեց սուտ փաստարկներով եւ փորձ արեց փաստեր կեղծելով լռեցնել քաղաքական օպոնենտներին, խոսքը Ելք խմբակցության պատգամավորների մասին է.«Ես միայն փառք եմ տալիս Աստծուն, որ այդ աշխարհընկալմամբ դուք փոքրամասնություն եք և ոչ մեծամասնություն այս խորհրդարանում», հայտարարեց նա ու անցավ սին ու կեղծ մեղադրանքների: Արարատ Միրզոյանի մասին հռետորական հարցադրում արեց՝ Դուք ի՞նչ խղճով եք ստացել ՊՆ պատվոգիր՝ մի օր զորամասում չծառայելուց հետո, ձեր ո՞ր արածի համար ԶՈՒ-ի ու բանակի, որ հիմա էլ ինչ-որ մեկին այս ամբիոնից մեղադրում եք դիսկոմֆորտի մեջ: <<Ուզում եմ պարոն Էդմոն Մարուքյանին հարցնել, որ ինքը ո՞նց է եղել, որ զինծառայության հետ բարձրագույն կրթություն է ստացել նույն տարիների ընթացքում, այդ ժամանակ հեռահար կրթություն չկար>>: Իհարկե քիչ ուշ լսվեց պատասխանները, որն էլ ավելի փշրեց նախարարի <<հուժկու>> կոմպրոմատները: Էդմոն Մարուքյանը մանրամասնեց, որ երբ ինքը պետական կառավարման ակադեմիայում մագիստրոսական թեզ էր պաշտպանում, Վիգեն Սարգսյանը պետական հանձնաժողովի ղեկավարն էր.«Քչերը հինգ ստացան պաշտպանության ժամանակ և այդ քչերի մեջ ես էի։ Վիգեն Սարգսյանը հանձնաժողովի նախագահ էր և ամենաշատ հարցերը ինքը տվեց ինձ։ Եթե կասկածներ կան իմ՝ կրթական անցած ճանապարհի հետ կապված, ապա Վիգեն Սարգսյանի ղեկավարած հանձնաժողովը չէր կարող ինձ 5 նշանակել մագիստորսական թեզը պաշտապնելիս», - ասաց պատգամավորը։ Անդրադառնալով «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանի մասին նախարարի հայտարարությանը՝ Էդմոն Մարուքյանը նշեց, որ Արարատ Միրզոյանը տարկետումից օգտվելու համար դիսկոմֆորտի մեջ ընկնելու կարիք չունի, քանի որ գիտությամբ է զբաղվել, իսկ պատվոգիր ստացել է, որովհետեւ ապրիլյան պատերազմի օրերին կամավորության սկզբունքով մեկնել է առաջնագիծ եւ խրամատ է փորել.ՙԻրենց մեջ կա՞ նման գիտնական, որ խրամատ է փորել՚ հարցադրում արեց Մարուքյանը: Իհարկե՝ չկան, կա մի նախարար, որը ատերազմի վառոդի հոտից անտեղյակ իրեն թույլ է տալիս աջուձախ դասեր տալ բանակի գեներալներին: Անի Սահակյան

դիտվել է 255 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am