Ընդդեմ Ալիևի հիստերիայի

Ադրբեջան-Եվրախորհուրդ հարաբերություններում սկանդալային իրադարձությունների պակաս վերջին շրջանում չի զգացվում: Երեկ ստացվեց հերթական սենսացիոն տեղեկությունը: Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն ծանուցել է Ադրբեջանին իրավական գործընթաց սկսելու մտադրության մասին՝ կապված «Իլգար Մամեդովն ընդդեմ Ադրբեջանի» գործով ՄԻԵԴ վճիռը չիրագործելու հետ։ Ադրբեջանի իշխանություններին ժամանակ են տվել ընդդիմադրին ազատ արձաելու համար։ Այսպիսով, Եվրախորհուրդն Ադրբեջանին տեղեկացրել է իրավական գործընթաց սկսելու վերաբերյալ: Եվրախորհրդի նախարարների կոմիտեն պաշտոնապես տեղեկացրել է Ադրբեջանին, որ պատրաստվում է իրավական գործընթաց սկսել այդ երկրի դեմ՝ կապված Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից ընդդիմադիր գործիչ Իլգար Մամեդովի դատավճիռը չիրականացնելու հետ: Այս մասին ասվում է Եվրախորհրդի տարածած հաղորդագրության մեջ: 2014թ. ՄԻԵԴ-ը որոշել էր, որ Մամեդովի ձերբակալությունը և ազատազրկումը խախտում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի մի քանի հոդված: Մասնավորապես, դատարանը գտել էր, որ Մամեդովի ձերբակալությունն ունի քաղաքական դրդապատճառներ և նպատակ ունի լռեցնել նրան: Ուստի դատարանը պարտավորեցրել էր Ադրբեջանին ազատ արձակել ընդդմիադիր գործչին: Դրանից անցել է ավելի քան 3 տարի, մինչդեռ Մամեդովը շարունակում է մնալ բանտում: Նախարարների կոմիտեն երեկ որոշել է առաջին անգամ սկսել 2010թ. ներկայացված գործընթացը, որի համաձայն գործը կարող է հետ ուղարկվել ՄԻԵԴ՝ որոշելու՝ արդյոք վճիռը չկատարելը նույնպես կոնվենցիայի խախտում է համարվում: Երեկ ընդունված միջանկյալ բանաձևում կոմիտեն Ադրբեջանին մինչև նոյեմբերի 29-ը ժամանակ է տվել՝ գրավոր ձևով իր դիրքորոշումը հայտնելու համար: Քանի դեռ ՄԻԵԴ դատավճիռը չի իրականացվել, դեկտեմբերի 5-ին Նախարարների կոմիտեն կքննարկի հաջորդ միջանկյալ բանաձևը՝ գործը ՄԻԵԴ վերադարձնելու վերաբերյալ: Եթե բանտարկված ընդդիմադիրը, ով 2013 թվականին դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման՝ նախագահական ընտրությունների վերաբերյալ իր բլոգի համար, ազատ չարձակվի մինչև նոյեմբերի 29-ը, Ադրբեջանի դեմ կարող է դատական գործընթաց հարուցվել ՄԻԵԴ Մեծ պալատում՝ պետության կողմից Եվրոպական կոնվենցիայի խախտման վերաբերյալ։ Շաբաթներ առաջ, հիշեցնենք, որ Ալիևը սպառնաց դուրս գալ ԵԽ-ից, նշելով, որ, եթե Ադրբեջանը դուրս գա ԵԽ-ից, ոչինչ իրենց կյանքում չի փոխվի: ԵԽ-ում տրամադրություններն ակնհայտորեն սկսել են ազդել Ադրբեջանական վերնախավի վրա, այստեղ անցել են ԵԽ-ին շանտաժի ենթարկելու քաղաքականության: Եվրոպայի Խորհրդից դուրս գալու որոշումը կախված է բացառապես Ադրբեջանի կամքից, հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը. «Ադրբեջանը համբերատար է: Ադրբեջանն անհրաժեշտության դեպքում կարող է ցանկացած քայլ ձեռնարկել ի շահ իրեն: ԵԽԽՎ-ում և Եվրոպայում ոչ ոք չի ուզում, որ Ադրբեջանը դուրս գա Եվրոպայի Խորհրդից, ուստի հարցը չի կարող դրվել այդ կառույցից Ադրբեջանի դուրս գալու ձևով»: Ի դեպ, մի ուշագրավ դեպք՝ Ադրբեջանի վերաբերյալ քվեարկության առնչությամբ: Հոկտեմբերի 11-ին ԵԽԽՎ-ում ընդունվեց երկու հակաադրբեջանական բանաձև: Դրանցից մեկը «Ադրբեջանում դեմոկրատական ինստիտուտների գործունեությունը» խորագրով զեկույցն է, որի օգտին կողմ քվեարկածների թվում եղել են նաև Թուրքիայի «Ժողովրդա-հանրապետական» կուսակցություն (ԺՀԿ) պատգամավորներ Դենիզ Բայքալը, Գյուլսուն Բիլգյահանը և Իլհան Քեսիչին: ԺՀԿ-ի մամլո ծառայությունը haqqin.az-ի հետ զրույցում, մեկնաբանելով կուսակցության պատգամավորների, այդ թվում նաև նախկին առաջնորդ Դենիզ Բայքալի կողմից Ադրբեջանի դեմ քվեարկելը, հայտնել է, որ կուսակցությունը բոլոր միջազգային կառույցներում գտնվել է Ադրբեջանի կողքին: ԺՀԿ-ի մամլո ծառայությունը տվյալ քվեարկության փաստը որակել է որպես իր նախկին առաջնորդի կողմից թույլ տված թյուրիմացություն և խոստացել է հարցը քննարկել Դենիզ Բայքալի հետ: Կուսակցության մամլո ծառայությունը հայտնել է, որ ԺՀԿ-ի ներկայիս առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ինչպես նաև նախկին բոլոր առաջնորդները մշտապես աջակցել են Ադրբեջանին և հետևել են Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքի խորհրդին, որ Ադրբեջանի ցավը նաև իրենց ցավն է, իսկ նրա ուրախությունը՝ իրենց ուրախությունը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 113 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am