Ինչ խոտ են ծխում Ազգային ժողովում

Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկը անհամեմատ ծանր էր, քանի որ քննարկման էր բերվել պաշտպանության նախարարի աղմկահարույց նախագծերը, եւ օրեր շարունակ նիստերի դահլիճը վերածվել էր ռինգի, փոխարենը քառօրյայի ավարտին զավեշտալի ու արտառոց նախագծերի ու ելույթների պակաս չզգացվեց: «Քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և հարակից նախագծերի օրենսդրական փաթեթի քննարկման ժամանակ էլ չգիտես ինչու եւ որտեղից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արարատ Զուրաբյանի գլխում էլ միտք ծագեց շեդեւր առաջարկ անել, պատգամավորը չէր նախատեսել ելույթ ունենալ, բայց ինչպես ինքն ասաց՝ երբեմն պատահում է, որ հանպատրաստից խոսք ասելու ցանկություն է առաջանում: Արարատ Զուրաբյանը առաջարկեց Հայաստանում ապաքրեականացնել թմրանյութերի օգտագործումը՝ շեշտելով, որ արատավոր երևույթների դեմ միշտ չէ, որ պետք է մահակով պայքարել: Պատգամավորը նույնիսկ փորձեց համոզել, որ այդ հարցում կարելի է ուսումնասիրել Պորտուգալիայի փորձը, որտեղ թմրանյութերի օգտագործումն ապաքրեականացվել է, ինչի հետևանքով այդ երկրում թմրանյութերի օգտագործումը կտրուկ նվազել է: «2001թ. Պորտուգալիան ամբողջությամբ ապաքրեականացրել է թմրանյութերի օգտագործումը, և մի բան է նկատվել: Այնտեղ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի անհրաժեշտությունը զրոյացել է այն առումով, որ օգտագործումը խիստ կրճատվել է: Ցանկանում եմ հիշեցնել, որ ԱՄՆ-ում մի ժամանակ պայքարում էին սպիրտային խմիչքների օգտագործման դեմ, և պայքարեցին այնքան ժամանակ մինչև ապաքրեականացրեցին սպիրտային խմիչքների օգտագործումը և հասկացան, որ պայքարել պետք չէր: Ես կարծում եմ, որ շատ լավ կլինի այս հարցում միջազգային փորձն ուսումնասիրել: Շատ լավ կլինի, որ մենք զերծ մնանք նման արատավոր երևույթներից, սակայն միշտ չէ, որ պետք է արատավոր երևույթների դեմ մահակով պայքարել»: Զուրաբյանի կարծիքով՝ թմրամիջոցների շրջանառության դեմ պայքարի հարցում ոստիկանությունը «մնացել է 20-րդ դարում»: «Համոզված եմ, որ մի բան պետք է նկատի ունենանք՝ ամբողջ աշխարհում թմրամիջոցների օգտագործումը գոնե որոշակիորեն ազատականացնելու տրենդ է նկատվում: Մենք այդ ճանապարհով չենք գնում, և ցանկանում եմ ասել հետևյալը: Լավ կլինի, որ մենք ուշադիր ուսումնասիրենք պորտուգալական փորձը: Կարծում եմ, որ այստեղ մենք անելիք ունենք»,- եզրափակեց Զուրաբյանը: Եւ քանի որ պատգամավորի այսպես ասած՝ ազատ ուռելու առաջարկը շատ դուր եկավ մեր պատգամավորներին , ուրեմն ինչ էր մնո՞ւմ, իհարկե, թռչել Լուսին, ինչն էլ ապահովեց «Տիեզերական տարածության, այդ թվում՝ Լուսնի և այլ երկնային մարմինների հետազոտման և օգտագործման ոլորտում պետությունների գործունեությունը կարգավորող սկզբունքների մասին» անվանումով պայմանագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծը: Մինչ հայրենի երեսփոխանները տարակուսած հայացքներով փորձում էին կռահել ու հասկանալ նախագծի անհրաժեշտությունն ու նպատակահարմարությունը , հիմնական զեկուցող ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Արման Խաչատուրյանն ասաց, որ համաձայնագրի նպատակն է՝ Լուսնի օգտագործումը՝ միայն և բացառապես խաղաղ նպատակներով, և այն չվերածել հակամարտության գոտու: ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանն էլ անկեղծորեն հետաքրքրվեց. «Ի՞նչն է խնդիրը, ինչի՞ համար է այս համաձայնագիրը ստեղծվել, ինչ-որ մեկն ընդհանրապես պատրաստվո՞ւմ է Լուսնի վրա մարտական գործողություններ ծավալել, ո՞րն է այս համաձայնագրի նպատակը եղել»: Ի պատասխան՝ Ա. Խաչատուրյանն ասաց. «Հայաստանն անդամակցել է ՄԱԿ-ի՝ խաղաղ տիեզերքի գծով կոմիտեին, ու ստանձնել է պարտավորություն՝ ապահովելու միջազգային տիեզերական իրավունքով նախատեսված 5 հիմնական համաձայնագրերի վավերացում: Այս համաձայնագիրն այդ շրջանակներում է»: Անի Սահակյան

դիտվել է 78 անգամ
Լրահոս
Քոչարյանին հիշելուց առաջ՝ Սոնա Մնացականյանին հիշեք, տիկին Ղազարյանը սևեռված է իմ անձին. Մանուկյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլը հասավ իր նպատակին․ ու՞մ համար ճակատագրական կլինի նոյեմբերի 11-ը (video) Արցախի գլուխը կերաք, հիմա էլ անցաք․․․ Գեղամ Մանուկյանի էմոցիոնալ ելույթն ԱԺ-ում (video) ՔՊ-ականի սպառնալիքը Էդգար Ղազարյանին ու «բոշա-փչացած» խոսույթը (video) Պատվիրված վրեժխնդրություն էր Ծառուկյանի հանդեպ, 70 տարեկան էդ ծավալի մարդուն գետնին տապալեցին որ ինչ (video) ՔՊ-ն Էթիկայի հանձնաժողովի անդամության թեկնածուներ է առաջադրել Արաբական լիգան մեղադրել է Նեթանյահուին Կարո՞ղ է ասեք՝ Սոնա Ղազարյանին սպ*նել ու քառատել եմ․ Քրիստինե Վարդանյան (video) Ռուբեն Վարդանյանի ընտանիքի հետ կապ եմ հաստատել․․․ պատրաստ եմ Բաքու գնալ․ Լիլիթ Գալստյան (video) Էս ո՞նց եք խեղաթյուրում․․․ իրավիճակը լարվեց Արման Եղոյանի աբսուրդային խոսքից (video) Թալինի իջևանատանը հնագիտական ուշագրավ գտածոներ են հայտնաբերվել «Սրի տակով պիտի անցնեն»․ Քրիստինե Վարդանյանի պատասխանը՝ Արման Եղոյանին (video) Ճակատ ճակատի մեքենաներ են բախվել․ վիրավոր կա Իմ և ընտանիքիս անվտանգության ողջ պատասխանատվությունն ընկնում է Բիձինա Իվանիշվիլիի վրա. Ղարիբաշվիլի Աննա Հակոբյանի հետ կհամագործակցե՞ք․ Լիլիթ Գալստյանի պատասխանը (video) ՇՏԱՊ․ Վիրավորանքներ ու լեզվակռիվ ԱԺ-ում՝ Վահագն Ալեքսանյանի խոսքից հետո (video) Մասիվի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը, «Nissan»-ը և «Renault»-ը․ կա 3 վիրավոր «Սու՛ս մնացեք», «Զու՛սպ եղեք»․ լարված երկխոսություն ԱԺ կանանց միջև (video) Կարժենա 15 միլիարդ դոլար Իսրայելական ինքնաթիռներն ու հրետանին հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային բնակավայրերին Այս ամբիոնում ատելություն է գեներացվել՝ դուք դիրիժորն եք. Լիլիթ Գալստյանը՝ ՔՊ-ին (video) Երևանում 6 հարկանի բնակելի շենքում 4-րդ օրն է՝ լույս չկա․ բնակիչներն ահազանգում են Հարյուրավոր միգրանտներ 24 ժամվա ընթացքում վերադարձել են Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն Մելիքսեթ Պողոսյանի որդուն դատարանն արդարացրել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Օգոստոսի 18-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Օգոստոսի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Օգոստոսի 17-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Օգոստոսի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վահե Մովսիսյանը Օգոստոսի 15-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am