«Գազպրոմով»՝ «տղա բերելու» էֆեկտը

Երեկ պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը: Հայաստանի ու Ռուսաստանի վարչապետերի միջև կայացած բանակցությունների արդյունքում ռուսական կողմը հայտարարեց առանցքային նշանակություն ունեցող արդյունքի մասին՝ Հայաստանի հետ սահմանին ռուսական գազը չի թանկանա և ողջ 2018թ․ ընթացքում «Գազպրոմ Արմենիան» «Գազպրոմին» հազար խորանարդ մետրի համար կշարունակի վճարել 150 ԱՄՆ դոլար: «Որոշում է կայացվել, որը, հավանաբար, առանցքային նշանակություն ունի Հայաստանի տնտեսության համար․․․ որոշումը հետևյալն է՝ 2018թ․ ընթացքում պահպանել [գազի] հատուկ գինը Հայաստանի համար, չնայած մինչ այդ մենք պայմանավորվել էինք փոքր-ինչ այլ չափանիշների մասին», - բանակցություններից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Ռուսաստանի վարչապետը: - «Կարծում եմ՝ սա կնպաստի Հայաստանի ընդհանուր տնտեսական ու ներդրումային իրավիճակի բարելավմանը»: Մեդվեդևը գին չնշեց: Գնի մասին հայտարարեց «Գազպրոմի» ղեկավար Ալեքսեյ Միլլերը, ով, ի դեպ, մոտ կես ժամ շուտ ժամանեց Հայաստանի վարչապետի նստավայր, և իր նախկին ենթակայի՝ «Գազպրոմի» գլխավոր տնօրենի արդեն նախկին տեղակալ Կարեն Կարապետյանի հետ քննարկումների մեջ էր, մինչև կգար Դմիտրի Մեդվեդևը: «Այսօր բանակցությունների ժամանակ քննարկվել են 2018թ․ գազի մատակարարման պայմանները, և ընդունված որոշումը, ըստ որի Հայաստանի համար գինը կպահպանվի, նշանակում է, որ ռուսաստանյան գազի գինը Հայաստանի համար կկազմի 150 դոլար հազար խորանարդ մետրի դիմաց», ասաց «Գազպրոմի» գլխավոր տնօրենը: Միաժամանակ, Միլլերը հույս հայտնեց, որ այս տարի Հայաստան մատակարարվող ռուսաստանյան գազի ծավալները կաճեն ու կկազմեն 2.1 միլիարդ խորանարդ մետր: Հայաստանը գազ է ներկրում երկու երկրից՝ Ռուսաստանից և Իրանից: Անցած տարիներին Իրանից ներկրվող գազի ծավալներն, ըստ էության, պակասեցվել են՝ հօգուտ ռուսական գազի: Եթե 2012-ին իրանական գազի չափաբաժինը ներկրված գազի ընդհանուր քանակության մեջ 19,8 տոկոս էր, ապա անցած տարի այդ ցուցանիշը կազմել է 16,6 տոկոս: Նշենք, որ իրանական գազը Հայաստանի բնակչությանը, ձեռնարկություններին չի հասնում: «Գազ-էլեկտրաէներգիա» գործարքի շրջանակում այն Երևանի ՋԷԿ-ում վերածվում է էլեկտրաէներգիայի, որի մի մասը փոխանցվում է Իրանին: Եթե Հայաստանի սահմանին ռուսաստանյան գազի հազար խորանարդ մետրի գինը 150 դոլար է, ապա բնակարաններում մենք վճարում ենք մոտ երկու անգամ ավելի: Ընդ որում, սահմանից մինչև մեր բնակարաններ գազը հասցնում է 2013թ․-ից ամբողջովին «Գազպրոմին» պատկանող «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը: Հետևաբար, սահմանին գազի գինը թողնելով անփոփոխ՝ «Գազպրոմը» իր համար է անփոփոխ թողնում գինը: Թե սահմանին ռուսաստանյան գազի գնի անփոփոխ մնալը արդյոք նշանակու՞մ է, որ գինը չի բարձրանա նաև հայաստանյան բնակիչների, ձեռնարկությունների համար, ո՛չ Ռուսաստանի, ո՛չ Հայաստանի վարչապետերը չմանրամասնեցին: Այստեղ է, թերևս, թաքնված շան գլուխը: Երբ հարկ լինի՝ «գազպրոմականները» կարող են թանկացնել սակագները: Այսքանն, ինչպես ասում են, Դմիտրի Մեդվեդևի այցի՝ «գազային» թեմայի վերաբերյալ: Բոլորին է պարզ, որ Մեդվեդևի պաշտոնական այցը Երևան Կարեն Կարապետյանի համար առանցքային նշանակություն ուներ: Վստահաբար, Մեդվեդևի այցով ուղղակի որոշվել է Կարեն Կարապետյանի քաղաքական ապագան՝ 2018-ի գարնանից հետո: Այլ կերպ ասած՝ Կարեն Կարապետյանը Մոսկվայից «տղա բերեց»: Իր նախկին «շեֆերին» Երևան կանչելով՝ նա լուծում է իր հետագա պաշտոնավարման ապահովման հարցը: Սերժ Սարգսյանը կարող է ցույց տալ, թե հիմա հակված է կայացնել Կարեն Կարապետյանի հետագա պաշտոնավարման օգտին որոշում, բայց, ինչպես ասում են, դա դեռ ոչինչ չի նշանակում, որովհետև մինչև 2018-ի գարուն դեռ շատ «ջրեր կարող են հոսել», և ամենևին էլ, պարտադիր չէ, որ Կարեն Կարապետյանի օգտին հոսեն: Այլ հարց է, թե որքան վճռական է Մոսկվան՝ Կարեն Կարապետյանի մնալու հարցու: Եթե Մոսկվան վճռական է, ապա՝ Սերժ Սարգսյանի բացասական տրամադրվածության ֆոնին՝ ներքաղաքական «զարգացումները» մինչև գարուն չի կարելի բացառել: Մետաքսյա Շալունց

դիտվել է 6 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am