Սերժ Սարգսյանը վերջակետ է դնում

«Առաջնագծում այս պահին որոշակի լարվածություն կա», - լրագրողների հետ հանդիպմանը երեկ հայտարարել է Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար Լևոն Մնացականյանը: «Արցախպրես»-ի փոխանցմամբ, նախարարը կարծիք է հայտնել, թե լարվածությունը պայմանավորված է «դիպուկահարների պատերազմով»: Նա հավելել է, որ հոկտեմբերի 19-ին ադրբեջանական դիպուկահարի կողմից խոցվել է հայ զինծառայող, համարժեք պատասխանը չի ուշացել Ադրբեջանական կողմը, նշենք, որ երկու անգամ կիրառել է «ՍՊԱՅԿ» տիպի հեռակառավարվող հակատանկային հրթիռ, և երկու դեպքում էլ հարվածները եղել են անարդյունք: Ղարաբաղի պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ ադրբեջանական կողմը «ՍՊԱՅԿ» է կիրառել երկու օր անընդմեջ՝ հոկտեմբերի 22-ին և 23-ին: Լևոն Մնացականյանն ասել է, որ հայկական կողմը չի պատասխանել, քանի որ գտնում է, որ դրա անհրաժեշտությունը դեռևս չկա, սակայն եթե նման իրավիճակներ հետագայում կրկնվեն միանշանակ պատասխանն ավելի ցավոտ է լինելու: «Մոտ օրերս հանդիպում ենք ունենալու ԵԱՀԿ Մինսկի խմբի ներկայացուցիչների հետ և այս հարցերը քննարկելու ենք նրանց հետ», - ասել է Մնացականյանը: Անցած տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում կայացած հանդիպումներում Հայաստանը և Ադրբեջանը պայմանավորվել էին սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակել ու ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները։ Հայկական կողմն էլ ամենաբարձր՝ նախագահի մակարդակով հայտարարում էր, թե բանակցությունները չեն վերսկսվի, քանի դեռ այդ պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել: Ժնևում Սարգսյան-Ալիև վերջին հանդիպումից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ու երկու երկրների արտգործնախարարները, չհիշատակելով կոնկրետ Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի նախագահները համաձայնել են հավելյալ քայլեր ձեռնարկել շփման գծում լարվածությունը թուլացնելու համար։ Այդ հայտարարությունը որոշ փորձագետների առիթ էր տվել կարծելու, թե Հայաստանը հրաժարվել է Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններից: Սակայն, պարզ է, որ հայկական կողմը որևէ նախապայմանից չի հրաժարվում: Բացի այդ, պաշտոնական Երևանը չի կարող հրաժարվել Ղարաբաղի հարցով կազմակերպվող բանակցություններից, դա կնշանակի՝ արձանագրել պատերազմի գնալու մասին: Հարցը հետևյալն է. ԵԱՀԿ Մինսկի խումբը սադրանքների դիմող Ադրբեջանին կարո՞ղ պարտադրել խաղաղություն, թե ոչ... Առանց անհրաժեշտ արձագանքի, համենայնդեպս, դա չի հաջողվում: Սերժ Սարգսյանը երեկ մասնակցել է ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի (ՊԱՀՀ) կրթական նոր ծրագրի մեկնարկն ազդարարող նիստին, որտեղ իր ելույթում անդրադարձել է ԼՂ խնդրին: Նա հիշեցրել է, որ այս հարցով պաշտոնական Երևանն իր սկզբունքային մոտեցումները ներկայացրել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ամբիոնից: «Ցանկանում եմ, այնուամենայնիվ, ընդգծել մի քանի հանգամանք: Առաջին՝ այս փուլում մենք Արցախում ռազմական խնդիր լուծելու կամ դնելու նպատակ չունենք: Արցախի քաղաքացիական բնակչությունը հակառակորդի անխտրական կրակից պաշտպանելու խնդիրը մենք հիմնականում արդեն լուծել ենք և լուծել ենք վաղուց : Խնդրի խաղաղ կարգավորումը, ի թիվս այլ պայմանների, պետք է իսպառ բացառի որևէ ռազմական սպառնալիք Արցախի խաղաղ բնակչության հանդեպ: Երկրորդ՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, իսկապես, չունի ռազմական լուծում: Ուստի, հնարավոր չէ մեկ ձեռքով կրակել, իսկ մյուսով բանակցել այդ լուծումը գտնելու նպատակով: Կամ բանակցում ենք, կամ էլ՝ կրակում: Երկուսին էլ մենք պատրաստ ենք: Բանակցությունները պետք է տեղի ունենան զենքի լռության շնորհիվ ձևավորվող փոխադարձ վստահության պայմաններում: Կարճաժամկետ տակտիկական կամ քարոզչական առավելություն ստանալով` կողմերից ոչ մեկը որևէ էական հարց իր համար չի լուծում: Ընդհակառակը, սադրանքները պարզապես անհնարին են դարձնում լուրջ բանակցությունները»: Սերժ Սարգսյանը հարկ է համարել անդրադառնալ նաև վերջին օրերին Բաքվից իր հասցեին հնչող մեղադրանքներին, թե իբր նա խախտել է Ժնևյան հանդիպման պայմանավորվածությունը՝ դրանց մասին խոսելով: «Անկեղծորեն տարօրինակ է, և ես մեր հաջորդ հանդիպմանը շատ անհամբեր սպասում եմ, որպեսզի իմ գործընկերոջը հարցնեմ, թե ինչն է նրանց զայրացրել: Ընդ որում՝ խոսում են մարդիկ, ովքեր, փաստորեն, ընդհանրապես տեղյակ չպետք է լինեն մեր խոսակցությանը, որովհետև մենք երկուսով ենք խոսել, և եթե մենք պայմանավորվածություն ենք ունեցել որևէ մեկին չասելու, ապա ինչպես են իր օգնականները, կամ, չգիտեմ, տեղակալները և այլն, թեմային ծանոթացել: Ձեզ հավատացնում եմ՝ մեր խոսակցությունից ես կես բառ անգամ որևէ տեղ չեմ ասել: Իսկ ի՞նչ եմ ասել Շվեյցարիայի հայ համայնքի հետ հանդիպմանը՝ ես ասել եմ, որ որևէ հայ ղեկավար չի կարող փաստաթուղթ ստորագրել, որը խաթարելու է Լեռնային Ղարաբաղի անվտանգությունը: Սա՝ մեկ: Երկրորդ՝ ես ասել եմ, որ Ղարաբաղն Ադրբեջանից դուրս պետք է լինի», ասել է նա: Այսպես, Սերժ Սարգսյանը, ևս մեկ անգամ անդրադարձավ Ժնևի բանակցություններին՝ վերջակետ դնելով դրանց շուրջ շահարկումներին: Նա Ալիևին հասկացնում է, որ նրա ավանդական դարձած էժանագին «խաղի կանոններն» այլևս չեն գործում, եւ բոլորի համար պարզ է, որ այլ է բանակցություններին՝ միջնորդների ներկայությամբ Ալիևը, այլ է՝ Ադրբեջան վերադարձած Ալիևը: Այսինքն՝ «խոսքի ու գործի» միջև 180 աստիճան տարբերության առկայություն: Թամար Բագրատունի

դիտվել է 36 անգամ
Լրահոս
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Ռոբերտ Ամստերդամն անդրադարձել են Եկեղեցու դեմ uանձազերծված արշավին ՌԴ-ում Հայաստանի դեսպանին բողոք է ներկայացվել Իրանը և ԱՄՆ-ն համաձայնել են մեղմացնել իրանական նավահանգիստների շրջափակումը՝ Հորմուզի նեղուցի աստիճանական բացման դիմաց Խոշոր հրդեհ է բռնկվել Երևանում․ հրշեջները տանը հայտնաբերել են հնդիկ տղայի մարմինը Մայիսի 8-ի` ժամը 00:00-ից մինչև մայիսի 10-ը ՌԴ-ն հայտարարում է հրադադար Ուշակովը հայտնել է, թե որ երկրների առաջնորդներն են մայիսի 9-ի տոնական շքերթին ներկա լինելու Վեդիի մանկապղծության դեպքով պայմանավորված պաշտոնանկություններ են Քննչական վարչությունում «Բոլորին դեմ եմ» կուսակցության վարչապետի թեկնածուն Նինա Կարապետյանցը Հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի 7-ամյա երեխա, նա պատշգամբի ճաղավանդակի արանքից վայր է ընկել Սա ֆիասկո է, Նիկո’լ․ Աշոտյանը միջազգային իրավապաշտպան կառույցի զեկույցի տարբերակն է հրապարակել ՀԱՊԿ ու ՌԴ ԱԽ քարտուղարները հանդիպել են․ ինչ է քննարկվել Եվս մի նվիրյալ հայ, հայրենատեր և հայրենանվեր մեկնեց կիսատ երազով՝ զոհ դառնալով ռեժիմի հալածանքներին Հարձակվել են Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմի ղեկավարի աշխատակիցների վրա Զելենսկին հայտնել է Միացյալ Նահանգներում կայանալիք բանակցությունների թեման «Ուժեղ Հայաստանը» վաղը երեկոյան հրավիրում է հավաքի «Մայր Հայաստանի մոտ» Պաշտոնանկություններ՝ Արարատի մարզի իրավապահ համակարգում Ֆրանսիայի Սենատում բարձրացվել է Արցախի մշակութային ժառանգության պահպանության և գերիների ազատման հարցերը. ի՞նչ է անում Ֆրանսիան Սիմոնյանը պարզապես նախանձում է այն արդյունքներին, որոնց հասել է Բելառուսը. Զախարովա Իսրայելի բանակը հայտարարել է Բեյրութի վրա հարվածների արդյունքում «Հեզբոլլահ»-ի հրամանատարներից մեկի ոչնչացման մասին Վեհափառի եղբայրն ու եղբորորդին տնային կալանքից ազատ արձակվեցին Կարմիր հրապարակի շքերթը լինելու է՝ անկախ երկու «առյուծների» մռնչյունից
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը Մայիսի 6-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Մայիսի 6-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Մայիսի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am