Սա անպարկեշտ առաջարկ չէ, սա խուլիգանություն է մեր մասնագիտության նկատմամբ․ Հովհաննես Իշխանյան
Հովհաննես Իշխանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Հանրային հեռարձակողի խորհուրդը, որն օրերս խալտուրայով Հանրային ռադիոյի տնօրեն է նշանակել Ազատություն ռադիոյի լրագրողի, խոստովանել է, որ տարիներ շարունակ զբաղվել է ցենզուրայով ու օգնել, որ Նիկոլ Փաշինյանը մաս-մաս հանձնի Արցախը, ապա Հայաստանի տարածքները։
Ինչպե՞ս։
Այսպես։
Հանրային ռադիոյով ռադիոլուր ծրագիր կա։
2021թ դեկտեմբերին Հանրային հեռարձակողի խորհուրդը նամակ է գրում հանրային ռադիոյի տնօրեն Գարեգին Խումարյանին։
Ասում են, գործից հանի ռադիոլուրի աշխատողներին, որովհետև
1․ Քննադատում են կառավարությանը
2․ Սահմանամերձ բնակավայրերից լուր են տալիս, հաղորդում են Ադրբեջանի ագրեսիայի մասին ու պետական մարմինների արած-չարածներից
3․ Հետո ռադիոլուրի ռեպորտաժները հանրության շրջանում քննարկման թեմա են դառնում
4․ Մանիպուլյացիա են անում
5․ Սոց ցանցերում քաղաքական գործիչներին վատ-վատ բաներ են ասում։
Մի կողմ 4-րդ, ու 5-րդ կետերը, որ կարելի է ուսումնասիրել այն աշխարհում, որտեղ դավաճանները չեն իշխանության։
Բայց տեսեք 2-րդ կետը։
Ասում են՝ էս իշխանության հանձնումներից չխոսաք։
Էն, որ մենք ասում ենք՝ մեր հարկերով եք ապրում, գնացեք Կիրանց, պատշաճ լուսաբանեք վիճակը, հանրային հեռարձակողի խորհուրդը հակառակը՝ ցենզուրա ա դնում վրան, ով լուսաբանի գործից հանեք ու կարևոր չի օբյեկտիվ ա, թե օբյեկտիվ չի:
2021թ․ դեկտեմբերից, քանի սենց դեպք ա էղել, հաշվե՞նք։
Բերձորի, Աղավնոյի, Ներքին Սուսի հանձնում (հանկարծ չլուսաբանեք)
Հարձակում Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի վրա։ Ջերմուկը դատարկված, Իշխանասարը գրավված, Ներքին Հանդը շրջափակված (Հանկարծ չլուսաբանեք)։
Արցախի շրջափակում՝ կեղծ էկո ակտիվիստներով։ Հանկարծ չլուսաբանեք, որ Հայաստանի կառավարությունը ոչ մի բան չի անում։
Արցախի ցեղասպանություն, 200 հազար մարդ տուն ու տեղը կորցնում ա։ Բայց հանկարծ չլուսաբանեք։
Տավուշի դիրքերի հանձնում, Ոսկեպարի, Կիրանցի, Բաղանիսի, Բերքաբերի ապագա շրջափակման ալիք։ Բայց հանկարծ չլուսաբանեք մարդկանց խնդիրը, որոնց հարկերից աշխատավարձ ենք ստանում։
Ու էս ցենզուրան սղցրել են էթիկայի տակ, իբր Ռադիոլուրում են էթիկա խախտում։
Պատկերացնո՞ւմ եք, սիրելի լրագրողներ, սահմանամերձ շրջաններից Ադրբեջանի ագրեսիայի մասին հաղորդելը էթիկայի խախտում է ու դա ասում է մի հանձնաժողով, որը էթիկան խախտելով Հանրային ռադիոյի տնօրենին անհիմն մեղադրել էր ու ուսումնասիրություններ էր սկսել Նիկոլ Փաշինյանին քննադատելու համար։
Հանրային հեռարձակողի խորհուրդ չէ, Հանրային ցենզուրային խորհուրդ, էն էլ ի՞նչ ցենզուրա, մեր ցեղասպանության իրականացման համար, նույնը ոնց Ադրբեջանում, ցենզուրայով վաղուց տվել անցել են Ռուսաստանին։
Սա անպարկեշտ առաջարկ չէր ընդամենը, սա խուլիգանություն է մեր մասնագիտության նկատմամբ։ Ու հանրային ա է, փոխանակ հանրության շերտերի շահերից խոսան, ողջ տեքստը իշխանության շահերն են սպասրակում։
Վստահ եմ բոլոր լրագրողները իրենց դատապարտող խոսքը կասեն ցենզուրայի խորհուրդի այս ինքնախոստովանական հայտարարության մասին, որը դնում եմ մեկնաբանությունում»։
© ORAGIR.NEWS https://oragir.news/hy/material/2024/08/01/125262