Սիոնիստները կզղջան Հանիայի սպանության համար, վրեժն անխուսափելի է․ Բաղերի
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, բանակի գլխավոր հրամանատար Մոհամմադ Բաղերին, ի պատասխան Թեհրանում Իսմայիլ Հանիայի սպանության, հայտարարել է, որ սիոնիստները կզղջան Հանիայի սպանության համար՝ նշելով, որ վրեժխնդրությունն անխուսափելի է:
«Սիոնիստներն անպայման կզղջան դրա համար,վրեժն անխուսափելի է», - հավելել է Բաղերին՝ նշելով, որ անհրաժեշտ է տարբեր միջոցներ ձեռնարկել: