Պարեկների կողմից արցախցուն ծեծի ենթարկելու դեպքով ծառայողական քննություն է սկսվել
Պարեկների կողմից արցախցուն ծեծի ենթարկելու, նրա ձեռքը կոտրելու, արցունքաբեր գազ կիրառելու մասին նրա եղբոր` փաստաբան Ռոման Երիցյանի հայտարարության հիման վրա ՆԳՆ ներքին անվտանգության և հակակոռուպցիոն վարչությունում նշանակվել է ծառայողական քննություն: Այս մասին հայտնեցին ՆԳՆ-ից:
Հիշեցնենք, որ երեկ արցախցի փաստաբան Ռոման Երիցյանն ահազանգել էր, որ իբրև մեքենան սխալ վայրում կայանելու պատճառաբանությամբ ոստիկանները մոտեցել են իր եղբորը, ապա` դաժանաբար ծեծի ենթարկել: