«Հիմա փորձում ենք միացնել ձեր վառ երևակայության հնարավոր մաքսիմալ տարբերակն ու մի պահ պատկերացնում, որ, ասենք, Նիկոլի նման վարքագիծը, օրինակ, 2016-ին դրսևորվում էր Սերժ Սարգսյանի կողմից»

Արմեն Հովասափյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Լիդերի և, ընդհանրապես, պետության ղեկավարի գլխավոր առանձնահատկություններից մեկը պատասխանատվությունն է, որը ցանկացած ղեկավարի համար պետք է լինի առանձնակի կարևոր, քանի որ ցանկացած բարդ որոշում, առավել ևս պետության համար գերկարևոր նշանակության, ընդունվում է հենց նրա կողմից։

Մյուս կարևոր բաղադրիչը, ինչի մասին քանիցս բարձրաձայնել եմ, լիդերի կանխատեսելիության չափաբաժինն է, որը, ինչպեսև վերը նշված հանգամանքը, չափազանց առանցքային է։

Այն, ինչը ես հենց նոր թվարկեցի, քաղաքագիտական աքսեոմատիկ տարրեր են, որոնք, որպես կանոն, կիրառվում են պրակտիկ քաղաքականության մեջ, որին մենք, ի դեպ, ականատես ենք եղել Հայաստանի անկախացման, մինչև 2018-ն ընկած ժամանակահատվածը։ Իսկ այն, ինչը մենք տեսնում ենք հետտասնության շրջանում, որևէ աղերս չունի դասական քաղաքագիտության, ինչպես նաև քաղաքականության հետ։

Փաշինյանական «ծուռ հայելիների» աշխարհը հայի ու հայկականության համար պատուհասություն են, որի կրողն ենք մենք բոլորս անխտիր (նայած ով, ինչ աստիճանի է կրում դրա հետևանքը)։ Նիկոլի անպատասխանատվության դրսևորումների հարյուրավոր դեպքեր ու դրվաագներ կան, սկսած 44-օրյա պատերազմում նրա կողմից իրակացնված վակխանալիայից, մինչև սեփական կառավարության ներկայացուցիչներին հերթով փուռը տալու դրվագները։ Նա խաբում ու քցում է յուրաքանչյուրին՝ սկսած իր «խաչը համբուրած» դատավորից ու «նախկին» համարվող չինովնիկից, մինչև շարքային մաքսավորը, ով դրոշն էր սխալ տեղադրել։

Ասեմ ավելին, նա շարունակելու է քցել բոլորին, և առաջին հերթին սեփական թիմի անդամներին, որոնք գլխապատառ ու ինքնամոռաց պահում են վերջինիս աթոռը։

Նիկոլը չի սիրում ոչ ոքի, անգամ իր երեխաներին, ում բազմաթիվ անգամ սարքել է ձեռքի գործիք ու հանրային թիրախավորման առարկա․ միայն թե մնա իշխանության ու փող աշխատի։ Փո՛ղ, ահա Նիկոլի ու նիկոլիզմի միակ կրոնն ու պաշտամունքի առարկան․ մարդ, ով «նախկիններին» մեղադրում ու պարսավում էր կոռուպցիայի ու չարաշահումների մեջ, ով սուր գանահարում էր «պադավատապետությունը», «ախռանիկների բազմությունը», այսօր մինչև կոկորդը թաթախված է կոռուպցիոն սխեմաների մեջ ու մի քանի տասնյակի հասնող մեքենաների ու «ախռաննիկների» շարասյան թիկունքում։

Սրանք փաստեր ու իրողություններ են, որոնց մասին գիտի գրեթե յուրաքանչյուր մտածող ու բանական հայ, ով կարողանում է տրամաբանել, զուգահեռներ անցկացնել նախկինում եղած «վատ» բարքերի և ներկայումս գոյություն ունեցող անտերխանայի միջև։ Անտերխանա՛, քանի որ Հայաստանի նման անօրակարգ երկրում, որտեղ ցանկացած ակնթարթ իր մեջ անվտանգային ու պետականության սպառնալիքի բաղադրիչ է պարունակում, չի կարող թույլ տալ մեկ ամիս արձակուրդի մեկնող վարչապետացույին, ով բոլոր դարդերն ու խնդիրները մի կողմ թողած, թքած ունենալով, հանգիստ հեծանիվ է քշում եվրոպական մայրաքաղաքներում, կնոջ հետ «լեքսուսյան կայֆեր» անում, մասնակցում անբովանդակ համերգների։

Հասկանո՞ւմ եք, խորհրդարանական պետության ղեկավարը, ով երկրի «համար մեկն» է, մեկնում է մեկ ամիս եսիմինչով զբաղվելու, իսկ տարածաշրջանը եռում է․ Էրդողանը հայտարարում, թե ինչքն է 44-օրյայի միակ ու անկրկնելի քավորը, Իրանում հրապարակային սպանում են առանցքային չինոնվնիկի, Ալիևը օրը մի հայտարաություն է անում «միջանցքի» թեմայով, Վրաստանում խորհրադարանական ընտրություններին «5 պակաս» վիճակ է, ԱՄՆ-ում լուրջ գործընթացներ են նախագահի ընտրությունների հետ կապված, Ուկրայինայում ռուսներն են բեկում իրավիճակը, իսկ Նիկոլը յուղում է հեծանիվի հետևի «պոդչևնիկը»։ Համաձայնեք՝ կոլորիտային տեսարան է չի՞։

Հիմա փորձում ենք միացնել ձեր վառ երևակայության հնարավոր մաքսիմալ տարբերակն ու մի պահ պատկերացնում, որ, ասենք, Նիկոլի նման վարքագիծը, օրինակ, 2016-ին դրսևորվում էր Սերժ Սարգսյանի կողմից։

Դիցուք, ապրիլի 1-ին, երբ նախագահ Սարգսյանը Նյու-Յորքում ՄԱԿ-ի սամիթին էր, չէր գալիս Հայաստան, կամ, ասենք, 2016-ի հուլիսի 17-ին՝ ՊՊԾ գնդի գրավման ժամանակ, մեկնում էր 40-օրյա արձակուրդ, կամ թե չէ, ԱՄՆ-ի կամ ՌԴ ընտրություններին ընդառաջ անձնական հարցերով էր զբաղվում ու ոչ մի «սիգնալ» չէր ուղարկում համապատասխան բևեռ։ Մարազմ է չէ՞, իրավացի եք․․․

Չէ՛, մինչև 2018-ն էլ խնդիրներ ու բացթողումներ եղել են, հասկացեք, չեմ վիճի, այլ հակառակը՝ ձեր ասածին մի քանի դրվագ ինքս կհավելեմ, բայց պետության ղեկավարի կանխատեսելի ու պատասխանատու լինելու դեպքում Սարգսյանը փորձել է մնալ իր տեղում, ինչպես և հարիր է երկրի ղեկավարին՝ մի բան էլ ավելի արագ որոշում ընդունել․ օրինակները բաց աղբյուրներում դրված են, հանգիստ կարդացեք։

Ու ամենակարևորը, ես ոչ թե համեմատում եմ Սերժ Սարգսյանին Նիկոլի հետ, կամ նրանց վարքագծերը համադրում, այլ ուղղակի հիշեցնում եմ, որ երկրում իրավիճակներն ու որոշումները ընդունվում են ղեկավարի կողմից, ով պետք է ընդամենը ունենա տրամաբանություն ու մի քիչ քթածակ»։

դիտվել է 828 անգամ
Լրահոս
Չի կարելի Ռուսաստանի հետ սերտ հարաբերություններ ունենալ և անդամակցել Եվրամիությանը․ Բորելը Վրաստանին վերջնագիր է ներկայացրել Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիների, Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման պահանջով բողոքի ակցիա տեղի կունենա Պայքարի քաղաքական լուծումն է՝ հեռացնել այսպես կոչված իշխանությանը․ Բագրատ Սրբազան Այսօր Ռուսաստանը հաղթեց Վրաստանում. Զելենսկի «Եթե Քյարամյանի ասածն ապացուցվի, ապա ես իմ մանդատից կհրաժարվեմ». Հովիկ Աղազարյան Ամիրբեկովը Լոնդոնում քննարկել է հայ - ադրբեջանական գործընթացը Վայքի ավագանու «Հանրապետություն» խմբակցության անդամի ընկերության հետ 22,5 մլրդ դրամի պայմանագրեր են կնքվել Ադրբեջանը փորձում է 11-12-րդ դարերում ստեղծագործած հայ գիտնականներին ներկայացնել որպես ադրբեջանցիներ ԱԳՆ-ն 1 ամսում 1 անձից գնման եղանակով՝ միլիոնավոր դրամների պայմանագրեր է կնքել. 168.am ֆեյսբուքյան գրառման համար մեղադրվող քաղաքացու նկատմամբ կայացվել է արդարացման վերդիկտ. փաստաբան Այո, Արցախի կորստի համար Նիկոլ Փաշինյանը մեղավոր է․ Առուշ Առուշանյան «Սուրմալու» տոնավաճառի պայթյունի գործից ի՞նչ կա. Կարեն Վրթանեսյան «Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ այլակարծության համար մարդկանց չէին կալանավորում, բարձրաստիճան պետական պաշտոնյան չէր կարող թքել քաղաքացու վրա ու անպատիժ մնալ»․ Նատալյա Սաղիյան Հրատապ հայտարարություն. Փաշինյանը մտադիր է յուրացնել իշխանությունը․ Սուրեն Սուրենյանց Իսրայելի վարչապետը չի մասնակցի Բաքվի COP29-ին «Դանա» փոթորիկն ավերածություններ է գործել Իսպանիայում Սյունիքի տարածաշրջանի մի մասը Ադրբեջանի կողմից օկուպացված է և մենք դա տեսնում ենք․ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանը Գորիսում է Ի՞նչ է իրականում կատարվում Հայաստանում. Սամվել Ֆարմանյանը փակագծեր է բացում ԱՄՆ-ն և նրա արևմտյան դաշնակիցները ոչինչ չեն արել Իսրայելին Իրանին հարվածելուց հետ պահելու համար․ Զախարովա Իսրայելական հարվածներից Գազայի հատվածում 1 օրում 102 մարդ է զոհվել Դատարանը 3 ամսով երկարաձգեց նախկին պատգամավոր Սուրեն Մանուկյանի կալանքը Վիճաբանությունն ավարտվել էր դանակահարությամբ 2024 թվականի ավարտին կանխատեսվում է, որ կառավարության պարտքը կկազմի 5,033.3 մլրդ դրամ․ Անանյան Արտաշատում մանկապարտեզում հրդեհ է բռնկվել. տարհանվել է 53 երեխա, 4 աշխատակից Եվրահանձնաժողովն այսօր զեկույց կհրապարակի Վրաստանի վերաբերյալ
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր-Մկրտչյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 31-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 30-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Քրիստինե Վարդանյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 16:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արգիշտի Կիվիրյանը Հոկտեմբերի 29-ին՝ ժամը 15:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am