Զինված ուժերի նոր կարգավիճակը  դժոխքի ու դրախտի արանքում

Հայաստանում ամիսներ հետո կառավարման պառլամենտական համակարգը կգործի եւ այդ նպատակով  օրենսդրական  դաշտն է համապատասխանեցվում: «Պաշտպանության մասին» օրինագիծը դրանց շարքում է: Սույն նախագծով սահմանվում են ՀՀ վարչապետի լիազորություններն, ըստ որոնց, պատերազմ հայտարարելու դեպքում որպես զինված ուժերի գերագույն հրամանատար վարչապետն ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ, իրականացնում է պաշտպանության ոլորտում, զորահավաքային նախապատրաստության և զորահավաքի գործընթացում օրենքով սահմանված այլ լիազորություններ: Այս օրենքի ընդունման արդյունքում, ըստ ամենայնի, ՀՀ-ում չի լինելու Զինված ուժերի գլխավոր շտաբ, այլ լինելու է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի աշխատակազմ:  Ըստ նախագծի՝ զորակոչի կազմակերպման պատասխանատվությունը ստանձնելու է Պաշտպանության նախարարությունը. ներկայիս համակարգով դա իրականացնում է Զինված ուժերի գլխավոր շտաբը: Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  ըստ էության, Զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է լինի զինված ուժերի ուղեղային կենտրոնը, ավագանին: Հետևաբար, հարց կարող է ծագել, թե ինչո՞ւ այն կառույցը, որն այսօր ունենք, չի կարող լինել ավագանի: Ըստ Փաշինյանի՝ շատ պարզ պատճառով, որովհետև, ըստ էության, այսօրվա Զինված ուժերի գլխավոր շտաբը գտնվում է շտաբի պետի աշխատակազմի կարգավիճակում: «Մենք կարծում ենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը պետք է լինի ոչ թե շտաբի պետ ու աշխատակազմ, այլ պետք է լինի շտաբի պետ, Գլխավոր շտաբ և նրա ներքո միայն աշխատակազմ: Եվ ահա, այս Գլխավոր շտաբի նշանակման պրոցեսում է, որ մենք պետք է դնենք մեխանիզմներ զինված ուժերի քաղաքական չեզոքությունն ապահովելու համար: Նկատի ունեմ, որ Զինված ուժերի գլխավոր շտաբը կամ շտաբի մի մասը, այդ գեներալները, ովքեր պետք է կատարեն զինված ուժերի ավագանու դեր, պետք է նշանակվեն խորհրդարանի կողմից, որովհետև դա է միակ գործուն մեխանիզմը, որ այդ գեներալները լինեն նաև փոքրամասնության քաղաքական վերահսկողության ներքո»,- ասաց Փաշինյանը: Փաշինյանի կարծիքով՝  խորհրդարանն այդ մարդկանց նկատմամբ վերադասություն պետք է ունենա, նրանց հարցեր տալու իրավասություն: Գլխավոր շտաբում էլ պետք է նշանակումներ կատարվեն ռոտացիոն սկզբունքով, որպեսզի այս խորհրդարանը չկարողանա ամբողջովին փոխել նախորդ գումարման խորհրդարանի նշանակած անձանց: «Հիմա, եթե դուք ասեք, որ քաղաքականապես ընդունելի է այս առաջարկը, իմաստ կունենա գրենք այդ առաջարկը: Բայց եթե ասեք՝ այդ ճանապարհը տանելու է դեպի դժոխք, ինչի՞ համար գրենք, դուք ձեզ հո դժոխք չեք տանելու»,- նշեց նա: Փաշինյանը շեշտեց, որ գլխավոր շտաբի պետերի հասցեին անընդհատ հնչել են մեղադրանքներ, նրանց անունները շոշափվել են կոռուպցիոն սկանդալների մեջ և այստեղ ինստիտուցիոնալ հավասարակշռության շատ լուջ խնդիր կա: Սակայն Վիգեն Սարգսյանը նրա հետ չհամաձայնեց. «Սահմանադրության մեջ գրված է զինված ուժերի քաղաքական չեզոքության եւ զսպվածության մասին, բայց ունեցել ենք կոնկրետ դեպքեր, երբ զինված ուժերն ամբողջությամբ ներգրավված են եղել քաղաքական պրոցեսների մեջ: Ասում եք՝ ամբողջ դաշտը պետք է բերենք մաքսիմալ օրենքի կարգավորման ոլորտ, բայց ըստ էության, հաշվի առնելով երկրի՝ կառավարման խորհրդարանական մոդելի անցումը, ըստ էության, նախագահական մոդելի՝ գլխավոր շտաբն ու շտաբի կառուցվածքը թողնում ենք նույն տեղում, այս առումով պրոգրես չունենք: Ձեր առաջարկած մոդելը հետաքրքիր մոդել է, բայց դրա քննարկման փուլը սահմանադրական բարեփոխումների փուլն էր, և Գլխավոր շտաբի նշանակման լիազորությունները ոչ մի կերպ ԱԺ լիազորությունների մեջ մտցված չեն: Նույնիսկ եթե մենք շատ ուզենք դա անել այս օրենքով, չենք կարող անել, և խնդիրն այստեղ ոչ թե դժոխքի կամ դրախտի, այլ սահմանադրական իրավունքի դաշտից է»,- ասաց նախարարը: Անի Սահակյան

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am