Պաշտոնյաների որդիները կդառնան հոգեւորականներ

Խորհրդարանը հատուկ ընթացակարգով քննարկում է կառավարության կողմից ներկայացված «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» նախագծերի աղմկահարույց փաթեթը, որով մի շարք փոփոխություններ են նախատեսվում իրականացնել, տարկետման վերացումը, ինչպես նաեւ ակադեմիական տարկետումը տրամադրելու կարգը խստացնելը։ Նախագծի հիմնական զեկուցող, պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին հարց ուղղեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը՝ հիշեցնելով վերջինիս խոսքերը, որ կարևոր է՝ նախագիծն ընդունվի կոնսենսուսով:«Այդ կոնսենսուսին հասնելու համար որքա՞ն է ձեր փոխզիջումային պատրաստակամությունը, քանի որ բազմաթիվ լավ դետալներին զուգահեռ կան որոշ դետալներ, որոնք հասարակության, նաև խորհրդարանականների կողմից չեն ընդունվել»,- ասաց Միրզոյանը: Նախարարն արձագանքեց, որ հանրային քննարկումների նպատակը դա էր, և չի եղել որևէ բովանդակային առաջարկ, որը չի ներառվել «Պատիվ ունեմ» և «Ես եմ» ծրագրերում:«Ես բավական ճկուն եմ քաղաքականություն մշակելիս և արել եմ ամեն ինչ, որ բոլորի ձայնը լսելի լինի»,- ասաց Սարգսյանը՝ հավելելով, որ իրենք ընդամենն իրավական դաշտն են ձևավորում, բայց նախատեսված է, որ ծառայության պայմանները և կանոնները պետք է սահմանվեն կառավարության կողմից: «Այդ կողմից կարող ենք լրացուցիչ դեպքեր քննարկել գիտությամբ զբաղվող առաձնահատուկ հաջողության հասած երիտասարդ գիտնականների ծառայության հատուկ պայմաններ ապահովելու համար: Բայց մեր քաղաքականությունը ելնում է նրանից, որ պետք է ծառայեն բոլորը, ով ի վիճակի է ծառայել որպես սպա՝ բարձրագույն կրթություն ունեցող, կամ գիտական ներուժ ունեցող մարդը կարող է ծառայել որպես սպա, ով չի ցանկանում, ուզում է արագ երկու տարի շարքային ծառայություն անցնել, կարող է այդ տարբերակն ընտրել: Որևէ պարտադրանք այս քաղաքականություններն իրենց մեջ չեն պարունակում, ընդամենը լրացուցիչ հնարավորություն է տալիս ընտրելու, թե ինչ ձևով է քաղաքացին իր սահմանադրական պարտքը կատարում»,- նկատեց Սարգսյանը: ԵԼՔ խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանին հետաքրքրում էր 3 հարց:Արդյո՞ք պարտադիր ժամկետային ծառայություն ունեցող՝ միլիտարիզացված երկրում, ինչպիսին Հայաստանն է, գիտությունը վտանգված չէ։«Իսրայելի ու Սինգապուրի օրինակը ցույց է տալիս, որ ոչ, միլիտարիզացվածությունը չի խանգարում գիտությանը. Իսրայելը ամենաշատ Նոբելյան մրցանակակիր ունեցող երկիրն է. եւս մեկ անգամ ապացուցվում է, որ սա խոչընդոտ չէ»,- հակադարձեց նախարարը։ Ի պատասխան Էդմոն Մարուքյանն ասաց.ՙԻսրայելում քաղաքական հասարակարգն այլ է, դիկտատուրայի վտանգ չկա»։ Արդյո՞ք Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը փայլուն կարիերա կաներ, եթե ոչ թե 3 բուհ ավարտեր ու նոր գնար բանակ, այլ՝ 18 տարեկանում գնար։Նախարարը չի կարծում, որ եթե 18 տարեկանում ծառայեր, կդադարեր սովորել։«Այս իշխանությունն ինձ համար բանակում չծառայածների իշխանություն է. բարձունքների են հասել մարդիկ, որոնք բանակում չեն ծառայել. հիմա հենց նրանք են ասում՝ եկեք բոլորին տանենք բանակ, որ արդար լինի։ Արդյո՞ք սա արդար է»,- Էդմոն Մարուքյանի երրորդ հարցին ի պատասխան Վիգեն Սարգսյանն ասաց. «Մենք պետք է ճիշտ վերաբերմունք դրսևորենք նման երևույթների նկատմաբ, կան և ծառայածներ, եւ հերոսներ և չծառայածներ։ Պետք չէ մասնավորեցված մոտենալ հարցերին»։ Լենա Նազարյանն էլ հիշեցրեց, որ Գեւորգյան ճեմարանում սովորողները կառավարության որոշումով ազատվում են ծառայությունից, ապա հարց ուղեց նախարարին.Չէ՞ որ դուք ասում եք, որ պետք է բոլորը ծառայեն, չպետք է լինեն չծառայածներ: Ինչու չեք բերում սկզբում կառավարության որոշումը վերացնենք, որ հետո չասեք, թե դուք ի զորու չեք, կաթողիկոսի որոշումն է.«Բա որ վեհափառն ասեց՝ ոչ, չենք վերացնում»: Պատգամավորը նկատեց, որ սա կարող է հետագայում դուռ դառնալ բանակից խուսափելու համար, ասել է թե՝ պաշտոնյաների որդիները բանակից ազատվելու համար հոգեւորական են դառնալու՝ թղթով: Անի Սահակյան

դիտվել է 33 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am