Մնում է մի քթկալ կապի ու ասի՝ չխոսկան եմ․․․
Օրակարգում շատ հետաքրքիր բարձրաձայնումներ են․ Ալիևը՝ հանձինս Նիկոլ Փաշինյանի, Երևանին հարցնում է՝ ինչպե՞ս կարող են ադրբեջանցիները վերադառնալ իրենց պատմական հողեր․
«Մենք Երևանից հստակ պատասխան ենք ակնկալում, թե ինչպես կարող են Հայաստանի ներկա տարածքից՝ Արևմտյան Ադրբեջանից արտաքսված ադրբեջանցիները կամ նրանց ժառանգները վերադառնալ իրենց պատմական հողեր՝ այցելել այդ տարածքներ կամ բնակություն հաստատել այնտեղ»։ Նիկոլ Փաշինյանը, ինչպես միշտ, խոնարհ հարսի նման լուռ է։ Մնում է Ալիևի առաջ մի կարմիր- կանաչ, երկար ծոպերով քթկալ կապի ու ասի՝ չխոսկան եմ։ Եվրոպան էլ, որպեսզի չխոսկանի իրավունքները պաշտպանի, ասում է, հեչ դարդ մի արա՝ Եվրոպայի դռները կբացենք, ու բոլորդ ազատ ու անկաշկանդ կգաք Եվրոպա։
Ամբողջությամբ ՝ Հրապարակ- ում
Հասմիկ Բաբաջանյան