Դատարանն Ուսպենսկայային պարտավորեցրել է Կիրկորովին շուրջ 280․000 ռուբլի վճարել
Ռուսաստանում դատարանը վճռել է շանսոնի հայտնի կատարող Լյուբով Ուսպենսկայայից շուրջ 280 հազար ռուբլի բռնագանձել հօգուտ երգիչ Ֆիլիպ Կիրկորովին, ինչպես նաև երգչուհուն պարտավորեցրել է հերքել Կիրկորովի մասին զրպարտչական տեղեկատվությունը։
Ինչպես գրում է ՌԻԱ «Նովոստին», Ուսպենսկայայի դեմ հետաքննության համար առիթ է հանդիսացել երգչուհու հարցազրույցը, որում նա Կիրկորովին անվանել էր «կնատյաց»։