Գոնե ինքնակենսագրությունդ գրի, հասկանանք՝ ով ես, ինչացու ես․․․
Ուզում եմ հասկանալ՝ Արաբկիրի նորանշանակ թաղապետը ուրիշ կենսագրական տվյալ չունի՞։ Նա եղել է միայն ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի արարողակարգի պատասխանատուն ու Նիկոլ Փաշինյանի արարողակարգի պատասխանատու՞ն։ ՔՊ-ի պաշտոնյաների կենսագրությունը, ,,դզած փչած,, տեղադրված է Վիքիպեդիայում կամ այլ աղբյուրներում։ Այս տղայի մասին ոչինչ չկա։ Արաբկիրը բավականին լուրջ վարչատարածքային միավոր է, կարծում եմ, բնակիչները պարտավոր են իմանալ, թե ո՞վ է իրենց տարածքը կառավարելու։ Հայաստանի պատասխանատու տարածքները հո փորձաշրջան չե՞ն, որ գան՝ ավերեն ու անխոս հեռանան․․․
Գոնե ինքնակենսագրությունդ գրի, հասկանանք՝ ով ես, ինչացու ես․․․ Մինչև Փաշինյանը մի տեղ աշխատե՞լ ես, տարրական փորձ ունե՞ս։
Ամբողջությամբ՝ Հրապարակ- ում
Հասմիկ Բաբաջանյան