ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդր անդամը պնդում է՝ ոչ ոք չգիտեր, թե նախորդ տարբերանշանի վրա որ սարն է եղել պատկերված

Օրեր առաջ «Փաստինֆոն» հրապարկել էր «Հավանաբար մտածել են Արարատն է պատկերված և հեռացրել են. փոխվել է Շիրակի պետական համալսարանի տարբերանշանը. Հեղինակը՝ «Ռեստարտ Գյումրին» է» վերտառությամբ նյութը, որտեղ համալասարանի Պատմության և իրավագիտության ամբիոնի դասախոս Գագիկ Համբարյանն իր դիտարկումներ էր հայտնել համալսարանի նոր տարբերանշանի վերաբերյալ։

Նյութի հրապարակումից հետո մեր խմբագրություն է զանգահարել տարբեանշանի մշակման աշխատանքները համակարգա՝ծ Շիրակի պետական համալասարանի հոգաբարձուների խորհրդի անդամ, ռեկտորի հասարակական հիմունքներով խորհրդական Գևորգ Ղուկասյանը՝ խնդրելով հրապարակել նաև իր դիտարկումները։
«Փաստինֆո»-ն, հարգելով պատասխան խոսքի իրավունքի իրացումը, ներկայացնում է նաեւ մյուս կողմի կարծիքը՝ վիճահարույց այդ հարցի վերաբերյալ։

Նա նախ պնդեց, որ Համաբարյանի տեղեկությունը, թե ինքն ավարտել է համալսարանը, իրականությանը չի համապատասխանում, քանի որ ինքը հանդիսանում է ՇՊՀ-ի ուսանող։ «Ես ուսանում եմ ՇՊՀ-ի մագիստրատուրայի 2-րդ կուրսում։ Կարող էր ռեկտորից ճշտել»,-ասաց Ղուկասյանը։

Հարցին, թե արդյոք խորհրդանշանի փոփոխության համար մրցույթ հայտարարվել է՝ Ղուկասյանը պատմեց, որ համալսարանի կողմից տարբերանշանի և դրոշի փոփոխության նախաձեռնություն չի եղել։ «Այսինքն, համալսարանը նման փոփոխություն չի նախատեսել, առաջարկը եղել է մեր կողմից; Դրան զուգեհեռ ռեկտորի կողմից հայտարարություն է եղել Դեկերատիվ կիրառական արվեստ մասնագիտության դասախոսական համակազմին, ովքեր նույնպես պետք է աշխատեին բուհի տարբերանշանի և դրոշի տարբերակների վրա, բայց 2 տարիների ընթացքում չի ստեղծվել համապատասխան պատշաճ տարբերակներ։ Համալսարանն այս տարի 90 տարեկան է դառնալու, կա 90-ամյակի հանձնաժողով, որոնք դիտարկել են տարբերակների համապատասխանությունը բուհի ավանդույթներին պատմությանը, այն արժեքներին, որոնք ամրագրված են կանոնադրության մեջ։ Իրականում գումար չի նախատեսվել այս աշխատանքի համար»։

Ղուկասյանին վիրավորել էր դասախոսի այն պնդումը, թե «Երկու տարվա տաժանակիր աշխատանքի արդյունքում բուհի նախկին լոգոյի վրա շատ մեծ փոփոխություններ չեն կատարվել՝ գույնն են փոխել, Արագած սարն են հանել»։

Ուսանողը պնդում է, որ նոր Խորհրդանիշների բոլոր դետալները ստեղծվել են զրոյից։ «2,5 տարվա ընթացքում ստեղծվել է ՇՊՀ-ի նոր գերբի և դրոշի ավելի քան 10 տարբերակ։ Իսկ մինչ այդ բուհում որևէ մեկը չգիտեր, թե նախկին գերբի վրա պատկերվածը ի՞նչ շենք է, ինչ կապ ունի բուհի հետ և այլն, նույնը վերաբերվում է լեռանը։ Արագած լեռը քառագագաթ է, իսկ Արարատը երկու լեռներից է կազմված։ Նախկին տարբերանշանի վրա պատկերված լեռը ոչ Արագածին է նման, այսինքն, քառագագաթ չէ, ոչ էլ Արարատին, քանի որ ՀՀ-ում Արարատի Մասիս լեռը աջից է երևում, իսկ Սիսը՝ ձախից։ Գյումրուց Արագածը դիտելիս հյուսիային՝ ամենաբարձր գագաթը աջից է, իսկ հին գերբին՝ բարձր գագաթը ձախից է, այսինքն միայն երևակայության տեր մարդիկ կարող էին Արագածը Գյումրուց տեսնել այնպես, ինչպես այն երևում է Երևանից: Կարճ ասած, հին գերբի վրայի լեռը ոչ Արագածն է, ոչ էլ առավել ևս Արարատը»։

Նա նաև վստահեցրեց, որ արխիվային նյութերի և լուսանկարների ուսումնասիրության արդյունքում պարզ է դարձել, որ ՇՊՀ-ի նախկին գերբի վրա պատկերված և գրաֆիկորեն ոչ պրոֆեսիոնալ հավաքված և անհայտ ծագման հաստափոր սյուներով երիզված կիսատ-պռատ շենքը Լենինականի մանկավարժական ինստիտուտի շենքի՝ ներկայում՝ Տեխնոպարկի շենքը, կողային ֆասադի աղավաղված պատկերն է։ «Մենք, գերբը մշակելիս, լուսանկարների ուսումնասիրման արդյունքում բավարար ճշգրտությամբ վերականգնել ենք համալսարանի նախկին շենքի ավերված ֆասադի գրաֆիկական պատկերը՝ այն զետեղելով ՇՊՀ-ի նոր գերբի կենտրոնում»։

Անդրադառնալով տարբերանշանի կարմիր գույնին՝ նա ընդգծեց, որ այդ գույնն ընտրել են հեղինակավոր համալսարանների խոհրդանիշերի օրինակները ուսումնասիրելուց հետո։


«ՇՊՀ-ի գերբի ներքևում պատկերված է կիսաշրջանաձև ժապավեն։ Ժապավենի ձախ թևին գրված է ազատություն, աջ թևին՝ ազնվություն, իսկ մեջտեղում ՇՊՀ-ն է։ Այս հատվածը խորհրդանշում է ակադեմիական ազնվությունը և հայ ժողովրդի անմար ձգտումը դեպի գիտելիքն ու կրթությունը և հավերժական պայքարը ազատության համար։ Համալսարանի առաքելությունն է ազատ մտածող, ազնիվ, բարեկիրթ, ստեղծագործ և նախաձեռնող քաղաքացի կերտելը։ Միաժամանակ, մենք ամբողջ սփյուռքում ունենք մեկ համալսարան, որն աշխատում է Բեյրութում, խոսքը Հայկազյան համալսարանի կարգախոսն է «Ճշմարտություն, ազատություն, և ծառայություն», կարծում ենք այս կարգախոսը շատ նման է մեր ընտրած կարգախոսին՝ «Ազատություն, ազնվություն»»

Ուսանողը նաև անդրադարձավ Համբարյանի պնդմանը, թե ՇՊՀ դեկաններից մեկը՝ Աիդա Գարեգինյանը նաև հոգաբարձուների խորհրդի անդամ է, այն դեպքում, երբ ՇՊՀ կանոնադրության մեջ գրված է, որ գիտխորհրդի անդամը, չի կարող լինել նաև հոգաբարձուների խորհրդի անդամ, իսկ այդ կինն, ի պաշտոնե, գիտխորհրդի անդամ է»։ Նա պնդեց, որ Աիդա Գարեգինյանը ՀԽ-ի անդամ լինելով՝ գիտական խորհրդի անդամ չէ: Երկրորդ սուտն այն է, թե Ա.Գարեգինյանը դեկան է, այնինչ նա դեկան չէ, այլ դեկանի ժամանակավոր պաշտոնակատար:

Նա նաև ընդգծեց, որ խորհրդանիշները բուհի 90 - ամյակին ընդառաջ անհատույց նվեր են համալսարանին «Ռեստարտ Գյումրի» երիտասարդական-քաղաքացիական կենտրոն ՀԿ-ի կողմից։ «Դրանց մշակման համար որևէ մեկը չի վճարվել համալսարանի բյուջեից: Իսկ ո՞վ է տեղյակ՝ Գագիկ Համբարյանը ինչ-որ բան արե՞լ է բուհի համար անհատույց, անվճար, հասարակական հիմունքներով։ Կամ ի՞նչ հավելյալ արժեք է ստեղծվել նրա կողմից մեր համալսարանի, մեր քաղաքի և մեր երկրի համար»։

Ղուկասյանը նաև «Փաստինֆո» էր ուղարկել նամակ, որտում հայտնել էր, որ պահանջում է պատասխանատվության կանչել Համբարյանին։

Նամակում մասնավորապես նշվում է.

«Խստորեն դատապարտելով նման վարքագիծը, կոչ եմ անում ՇՊՀ-ի հոգաբարձուների խորհրդին, ՇՊՀ Գիտական խորհրդին, ՇՊՀ ղեկավարությանը և, իհարկե, համալսարանական համայնքին դատապարտել նման վարքը, հանդես գալ այնպիսի կարգավորող նախաձեռնություններով, որոնցով վերջ կդրվի նման խայտառակ «հրապարակախոսությանը» և սա կլինի վերջին դեպքը այդ շարքից»:

դիտվել է 563 անգամ
Լրահոս
Հայտնի «պապիկ ծեծելու» գործը կարճվեց, դատարանում մեղադրանքն այդպես էլ չապացուցվեց Միհրան Հակոբյանին ծեծած տղամարդիկ «Թոխմախի Մհերի» դստեր մեքենայով տեղափոխվում են Սեդրակյանի գազալցակայան. բացառիկ մանրամասներ Տապալել են այդ գործընթացը, որի արդյունքում 58 000 թոշակառու չի կարող հետվճար ստանալ․ տնտեսագետ Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովի դեմ մահափորձի գործով գլխավոր մեղադրյալին ցմահ ազատազրկում է սպառնում Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար Եվրոպան կստեղծի միջազգային հանձնաժողով Դուք կերազեիք Սերժ Սարգսյանի ու ՀՀԿ-ի ինքնիշխանության 1 տոկոսն ունենայիք. Էդուարդ Շարմազանով Խոշոր ավտովթար է տեղի ունեցել․ վիրավորներ կան Բաքվից կրկին հայտարարում են՝ ՀՀ Սահմանադրությունը պետք է համապատասխանեցվի խաղաղության համաձայնագրին Անազատության մեջ գտնվող հոգևոր հայրերի համար միասնական ժամերգություն կկատարվի Մինչև ուր կհասնի արհեստական բանականության զարգացումը՝ մեզ համար հստակ չէ․ Արամ Ա Վեհափառ Հայաստանում և Ուկրաինայում եկեղեցու դեմ պայքարը մի կենտրոնից է կորդինացվում Ապօրինի գերեվարված Ռուբեն Վարդանյանի փաստաբանի միջնորդությունները Բաքվի դատարանը մերժել է Դավիթ Գրիգորյանը դատական կարգով փոխհատուցում է պահանջում Դատավորներին իբրև կաշառք տալուն օժանդակելու մեջ մեղադրվող փաստաբանի գործը դատարանում է Արդյոք դա նշանակում է, որ ԵՄ-ն կաջակցի ադրբեջանական գործակալների, օրինակ՝ Նիկոլի դեմ պայքարելու համար. Աղասի Ենոքյան Դատարանի դահլիճում սպանության փորձ կատարելու դեպքի նախաքննությունն ավարտվել է Նոր զարգացումներ՝ Ադրբեջանում պետական հեղաշրջման գործով. նախկին փոխվարչապետի նկատմամբ հետախուզում է հայտարարվել Միջադեպ՝ Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում․ ուղևորը ձերբակալվել է Փաշինյանի խոհարարը հարձակվել է զոհվածի մոր վրա. hraparak.am Պատերազմի հետևանքով Ուկրաինային պատճառված վնասը գնահատելու համար միջազգային հանձնաժողով կստեղծվի Իսրայելը վետո է սահմանել Թուրքիայի նկատմամբ YouTube-ն ամբողջական արգելափակվել է 35 տարվա ընթացքում առաջին անգամ եվրոպական ինքնաթիռը է վայրէջք կատարել Բաղդադում
Ամենաընթերցվածները
Շուտով
Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Դեկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Զարուհի Փոստանջյանը Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am