Մոսկվայում ձերբակալվել է ՀՀ քաղաքացի՝ երկու անձի սպանության պատվերի փորձի համար. քլլերին խոստացել էր 80.000 դոլար
Մոսկվայում երկու ամսով կալանավորվել է Հայաստանի քաղաքացի Տիգրան Խաչատրյանը՝ երկու անձի սպանություն պատվիրելու փորձի մեղադրանքով։ Քննությունը կարծում է, որ Խաչատրյանը փորձել է քիլլեր վարձել՝ կրկնակի սպանության համար՝ խոստանալով մինչեւ 80 հազար ԱՄՆ դոլարի պարգեւավճար։
«Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ ՌԴ դատաիրավապահ մարմինների հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ 56-ամյա հայազգի Տիգրան Խաչատրյանն իր ծանոթին առաջարկել է միջնորդ լինել՝ պատվիրված սպանության համար՝ խոստանալով 20 հազար ԱՄՆ դոլար։ Միջնորդը պետք է գտներ մարդասպանին և կազմակերպեր մահափորձը, սակայն փոխարենը նա դիմել է ոստիկանություն։
Արդյունքում՝ կատարվել է օպերատիվ-հետախուզական միջոցառում եւ սպանության բեմականացում՝ պատվիրատուին բացահայտելու համար։