Սպառնալիքներ, վիրավորանքներ,ընդդիմությունն ու իշխանությունը լեզու չեն գտնում

Երբ իշխանության նախաձեռնությամբ նոր Սահմանադրությունն  էր գրվում ու կառավարման նոր մոդել մշակվում, հեղինակներն ու իշխանականները դա բխեցնում էին ընդդիմադիրների շահերից՝ ասելով, թե պառլամենտական համակարգում ընդդիմության լայն լիազորություններ են տրվելու, մեծանալու է վերահսկողությունը նրա կողմից եւ այլ նմանատիպ հեքիաթներ։ Սակայն այսօր պարզ է դառնում, որ ընդդիմությունը սեփական նախաձեռնած օրինագծերը ԱԺ լիագումար նիստերին նույնիսկ քննարկման դնելու հնարավորություն չունի։ Ազգային ժողովն այսօր մերժեց սատարել «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին «Ելք» խմբակցության նախագիծը խորհրդարանի լիագումար նիստերի օրակարգում ընդգրկելու հարցը՝ առաջացնելով ընդդիմադիրների վրդովմունքը։ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հղում կատարեց օրենքի 48-րդ հոդվածի երկրորդ մասին, որը նախատեսում է առանց հատուկ թույլտվության ձերբակալվածներին և կալանավորվածներին պահելու վայր անարգել մուտքի և ելքի իրավունք ունեցողների ցանկը, որի մեջ են նաև Ազգային ժողովի պատգամավորները: «Սակայն երկար տարիներ այս դրույթի կիրառման հետ կապված խնդիրներ են առաջանում: Մասնավորապես, քրեակատարողական ծառայությունը սահմանափակում է Ազգային ժողովի պատգամավորների իրավունքը: Շատ հաճախ պատգամավորներին արգելում են ազատ ելումուտ ունենալ քրեակատարողական հիմնարկ` պատճառաբանելով, թե նախաքննության մարմինն արգելել է այս կամ այն կալանավորի կամ ձերբակալված անձի հետ տեսակցությունները»,- ասաց Փաշինյանը: Հարակից զեկուցող, պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Մախմուդյանն պատասխանեց, որ քրեակատարողական հիմնարկ մուտք գործող պատգամավորի պարտականությունն է տեսնել և ուսումնասիրել քրեակատարողական հիմնարկում պահվող անձանց սանիտարահիգիենիկ պայմանները, դեղորայքի ժամկետայնության, սննդի որակի և այլ խնդիրներ: «Այս նախագծով հիմնական խնդիրը հետևյալն է․ դիցուք՝ Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկում պահվում է 1000 կալանավոր և դատապարտյալ: Նրանց մեջ պայմանակորեն կարող են լինել 20-ը, որոնց մասով քննիչն ունի բոլոր տեսակի տեսակցությունները սամանափակող որոշում: Պարոն Փաշինյանի հեղինակած նախագծով առաջարկվում է պատգամավորներին թույլ տալ նաև տեսակցել այն անձանց, որոնց մասով քննիչն ունի որոշում»,- պարզաբանեց ՀՀԿ-ական Մախմուդյանը։ ՀՀԿ-ն չցանկացավ, որ հարցը ընդգրկվեր մեծ օրակարգ ու քննարկվեր ԱԺ նիստերի ընթացքում։ «Ելքի» պատգամավորներն էլ պնդում էին, որ ընդգրկեն օրակարգ եւ քննարկումների ընթացքում փաստարկել երկկողմ մոտեցումները։ ԱԺ փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանն էլ ասաց, որ հանձնաժողովում քննարկվել է այս հարցը, որտեղ նախագծի հեղինակները կարողացել են իրենց հարցերը հնչեցնել ու պատասխաններն ստանալ, հիմա նպատակահարմար չեն գտնում այն նորից քննարկել պլենար նիստում «Ելք» խմբակցության երկրորդ նախագիծը եւս մերժվեց մեծամասնության կողմից։ Այս անգամ Էդմոն Մարուքյանը ստանձնեց իշխանության դաստիարակչության գործը, նաբացատրեց՝ որն է իրական դեմոկրատիան, ինչին ստիպված եղան արձագանքել ՀՀԿ-ականները, մասնավորապես՝ Հրայր Թովմասյանն ու Արփինե Հովհաննիսյանը։ «Ծառուկյան» դաշինք խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանն էլ իրենց դարդը լացեց, որ քաղաքական մեծամասնությունը մերժում է ընդդիմադիրների ներկայացրած նախագծերը, ՀՀԿ-ական պատգամավոր Խոսրով Հարությունյանը տեղից ընդհատեց նրան, որից հետո նրանց միջեւ լեզվակռիվ սկսվեց: Նիստը նախագահողները հորդորում էին կոռեկտություն պահպանել:Օգնության հասավ կուսակից պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, նա կոչ արեց հանրապետականներին նստած տեղից «սպառնալիքներ» չհնչեցնել իրենց հասցեին: «Եթե ընդդիմության ներկայացրած մի նախագիծ ընդունել եք, չի նշանակում, որ գրավոր շնորհակալություն պետք է հայտնենք խորհրդարանական մեծամասնությանը, հետո մի հատ էլ արտահերթ նիստ գումարենք այդ շնորհակալությունն ավելի հանգամանալից ներկայացնելու համար: Անհարմար է էստեղից նման բաներ ասելը, հորդորում եմ խորհրդարանական մեծամասնության տարբեր ներկայացուցիչներին նստած տեղից սպառնալիքներ չհնչեցնեն, մեզ դժվար է սպառնալը: Սա պիտի վաղուց ձեր ականջին օղ արած լինեք»,- ասաց նա: Դե, ինչ ընդդիմադիրները քաղում են այն պտուղները, որոնք ցանել են՝ մի մասը նոր Սահմանադրությանը ուղղակի աջակցությամբ, մյուսներն էլ դիմադրություն ցույց չտալու ձեւով։ Անի Սահակյան

դիտվել է 7 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am