Մամիկոն Ասլանյանը ազատ կարձակվի վաղը
Մամիկոն Ասլանյանը Վարդաշեն քրեակատարողական հիմնարկից դուրս կգա վաղը` 14։30-ին։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեի խոսնակը հայտնել էր, որ Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն ազատ կարձակվի։
Ասլանյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել 10 միլիոն դրամ գրավը։ Նշենք՝ Ասլանյանն ազատ է արձակվել շուրջ 2 տարի 7 ամիս անազատությունից հետո։ Ասլանյանն անազատության մեջ էր 2021-ի դեկտեմբերից։ Նախկին համայնքապետը կալանավորվեց իր առաջնորդած դաշինքի հաղթանակից հետո։ Ըստ Ասլանյանի՝ իր դեմ հարուցված գործն ամբողջությամբ քաղաքականացված է։