Անկախությունից առ այսօր մենք երբեք չենք ունեցել այսքան պառակտված, Սփյուռքը հայրենիքից այսքան հեռացած իրավիճակ. Մելիքյան
Հայաստանի անկախությունից առ այսօր մենք երբեք չենք ունեցել այսքան պառակտված, Սփյուռքը հայրենիքից այսքան հեռացած իրավիճակ։ Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց դիվանագետ Վահագն Մելիքյանը:
«Սա քննադատություն չէ, սա իրավիճակի գնահատականն է։ Սա մի իրավիճակ է, երբ վաղը կարող ենք հասնել անդառնալի մի կետի։ Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնությունից մնացել է միայն կիսատ, թույլ, տկար մեկ ուղղություն՝ Հայաստանը, թևերը կտրված, մի թևը Ափյուռք, մյուս թևն Արցախ ու սա օրվա իշխանությունների վարած քաղաքականության արդյունքն է։
Թուրքիայի նախկին ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն ասում էր, որ Թուրքիայի ու Հայաստանի մերձեցմանը խանգարում է հայկական Սփյուռքը, հետևաբար, նաև այսօրվա իշխանությունների ձեռամբ, հզորագույն գործոնը՝ Սփյուռքը, պետք է չեզոքացվի։»,-ասաց նա: