Չարիքի դեմ ես անձնապես դատական գործընթաց եմ սկսելու զրպարտության համար. Սրբազան
Չարիքի դեմ ես անձնապես դատական գործընթաց եմ սկսելու զրպարտության համար. Սրբազան
Չարիքի դեմ ես անձնապես դատական գործընթաց եմ սկսելու զրպարտության համար։ Այսօր այդ մասին հայտարարել է Բագրատ Սրբազանը։
Նրա փոխանցմամբ՝ հունիսի 12-ին մասին պատմող ֆիլմմից տեղեկացել է, որ խորհրդարանում փողկապով նեռն (Նիկոլ Փաշինյանը- խմբ.) ասել է հետևյալը․ «Հունիսի 12-ին եպիսկոպոսը մոտեցել է ոստիկաններին ու ասել է, որ սաղավարտներն իզուր եք դրել, ոչ մի բան չի լինելու։ Հետո նույն մարդը գնացել է քարերով հարվածելու գործընթացը կազմակերպելու»։
Այդ ստախոս, վախկոտ նեռը որոշել է այդպիսի հայտարարություն անել ու մենք հետապնդելու ենք։ Հիմա կստուգենք՝ Հայաստանում դատական համակարգը գործում է, թե՞ ոչ։ Այդ ո՞ր դատավորն է այս գործը ստանձնելու ու տանելու մինչև վերջ»,- ասել է Բագրատ Սրբազանը։