Զինվորների կյանքն ու Սարգսյան-Ալիև հանդիպման միակ հրամայականը

Սարգսյան-Ալիև ժնևյան հանդիպումից հետո մինչ օրս շփման գծում ադրբեջանական կողմը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 2300 կրակոց, հրադադարի պահպանման ռեժիմը հիմնականում խախտվել է հրաձգային զինատեսակներից, հայտնել են Ղարաբաղի Պաշտպանության բանակից: Չնայած անցյալ շաբաթ ղարաբաղյան շփման գծում ադրբեջանական զինուժի կողմից հայ զինծառայողի սպանությանը, ինչը հաջորդեց ընդամենը 3 օր առաջ Ժնևում կայացած Սարգսյան-Ալիև հանդիպմանը, պաշտոնական Երևանը շարունակում է պնդել, որ ղարաբաղյան հարցը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով։ Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկու հետ հանդես գալով հայտարարությամբ, Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն անցյալ շաբաթ ընդգծեց՝ լեհ գործընկերը համակարծիք է իր այն պնդման հետ, որ խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղ բանակցությունների միջոցով։ «Ցավոք Ժնևում կայացած գագաթնաժողովից հետո տարբեր շահարկումներ են հնչում Բաքվից, և զինադադարի խախտումները շփման գծում շարունակվում են, ինչի հետևանքով զինվոր է զոհվել: Մենք համակարծիք ենք Լեհաստանի ԱԳ նախարարի հետ, որ ԼՂ խնդրի՝ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված բացառապես խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա»,- ասել էր Նալբանդյանը: Ստեփանակերտում վստահ են՝ չնայած նախագահների մակարդակով կայացած համաձայնություններն Ադրբեջանը չի պահպանում ու շարունակում է սադրանքներ իրականացնել սահմանին, այդուհանդերձ պետք է շարունակել հարաբերական կայունության պահպանմանը միտված բանակցությունները: Այլընտրանքը լայնածավալ պատերազմն է, կարծում է Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը: «Խաղաղության և կայունության հարաբերական ձևով պահպանումը դարձել է հրամայական, և այս ուղղությամբ արվում են քայլեր: Ճիշտ է՝ դժբախտաբար ունենք կորուստներ, բայց չպետք է շահարկենք այդ կորուստները, որովհետև այլընտրանքը ցեղասպանությունն է և պետության կորուստը, լայնածավալ պատերազմը: Ի՞նչ անենք՝ գնանք պատերազմի և հազարավոր զոհե՞ր տանք»,- «Ազատության» հետ զրույցում նշել է Բաբայանը: Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին Ադրբեջանի նախագահի հետ ժնևում ունեցած հանդիպումից հետո Սերժ Սարգսյանը հայտարարեց՝ կա պայմանավորվածություն՝ առաջնագծում զոհերից խուսափելուն ուղղված քայլեր կատարելու շուրջ: «Պետք է ասեմ` և՛ Ադրբեջանի նախագահը, և՛ ես դրանում խորապես շահագրգռված ենք»,- ասել էր Սարգսյանը: Նրա այս հայտարարությունից ընդամենը երեք օր անց Լեռնային Ղարաբաղում հակառակորդի կրակոցից սպանվեց ԼՂ պաշտպանության բանակի զինվոր Տիգրան Խաչատրյանը: Այժմ պաշտոնական Երևանը ՀՀ ԱԳ նախարարի մակարդակով փաստում է, որ չնայած հայ զինծառայողի սպանությանը, հայկական կողմը շարունակում է խաղաղ կարգավորման կողմնակիցը լինել: Պաշտոնական Երևանի արձագանքը՝ Ժնևի հանդիպումից ընդամենը օրեր անց նոր զոհի վերաբերյալ, իհարկե մեղմ էր: Բայց գոնե միջնորդներին ուղղված հորդոր ԱԳ նախարարի կողմից՝ իրավիճակին արձագանքել համարժեք, չեղավ, ինչը տարօրինակ է: Միջազգային հանրության կողմից գոնե համարժեք արձագանքը՝ Ալիևի սադրանքներին, պետք է չուշանա: Իհարկե, հայկական կողմը պետք է իր հավատարմությունը ցույց տա խաղաղ կարգավորմանը, սակայն, եթե նույնը ցույց չի տալիս Ալիևը՝ պաշտոնական Երևանը պետք է գոնե միջազգային հանրությունից իր ակնկալիքների մասին բարձրաձայնի: Հակառակ դեպքում, ստացվում է, որ պաշտոնական Երևանին ստեղծված իրավիճակը չի մտահոգում: Ավելին, Ժնևի հանդիպումը ուշագրավ էր այն առումով, Սարգսյան-Ալիև հանդիպմանը հաջորդած հայտարարություններում խոսք չկար կոնկրետ նախորդ տարվա ապրիլյան պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման մասին: Իհարկե, սա չի նշանակում, որ հայկական կողմը հրաժարվել է սահմանային միջադեպերը հետաքննող մեխանիզմների ներդրման և մյուս պայմանավորվածություններից: Մյուս կողմից էլ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների և միջնորդների համատեղ հայտարարությունում կրկին հիշատակվեց լարվածության մեղմացման միջոցառումների մասին: Բայց, միևնույն է, մնում է հարցը՝ իսկ Ալիևը՞, նա հարգելո՞ւ է այդ պահանջները... Ընդամենը մի քանի օր անց նա ապացուցեց, որ ո՛չ: Իսկ, եթե նա շարունակում է հրաժարվել այդ պահանջները կատարելուց, ավելին՝ ցույց է տալիս, որ նույն «ոգով» շարունակում է, և սահմաններում մշտապես լարվածություն պետք է լինի, պետք է լինեն համարժեք քայլեր: Ժնևի բանակցություններում, իսկապես, որևէ կոնկրետ բան կողմերը չեն պայմանավորվել, սակայն, այն, թերևս կարևոր էր միայն բանակցությունների շարունակականությունն ապահովելու տեսանկյունից: Բայց, եթե Ալիևը շարունակելու է նույն ոճով, ուրեմն, նա ցանկանում է վտանգել այդ շարունակականության ապահովումը: Դրանից պետք է հետևություն անի հայկական կողմը: Սա, իհարկե, հերթական հետևություն է, բայց, այնուամենայնիվ՝ հստակ քայլեր, նոր մարտավարություն և ռազմավարություն է անհրաժեշտ սադրիչ հակառակորդի առկայության պայմաններում: Թամար Բագրատունի

դիտվել է 97 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am