Պատուհա՞ս, թե՞ վարչապետ

Հոկտեմբերի 30-ին Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին կայցելի Բաքու, որտեղ կմասնակցի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու բացման պաշտոնական արարողությանը։ Վրաստանի կառավարության ղեկավարը Բաքու կուղևորվի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրավերով։ Կառավարության վարչակազմում դեռևս տեղեկատվություն չունեն Կվիրիակաշվիի այցի մանրամասների մասին: Նաև հայտնի չէ՝ Վրաստանի վարչապետը երկկողմ բանակցություններ կանցկացնի արդյոք Թուրքիայի ու Ադրբեջանի ղեկավարների հետ: Բաքու կուղևորվի նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային միջանցքի բացմանը։ Նրա խոսքով՝ իրենք այդ այցին հատկացրել են 2 օր։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ Ստամբուլում պատասխանելով Space հեռուստաալիքի թղթակցի հարցին։ Էրդողանը հավելել է, որ արարողությունից բացի, Բաքվում ինքը կմասնակցի Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակով ռազմավարական համագործակցության խորհրդի նիստին։ Էրդողանի խոսքով՝ ինքը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մտադիր է գնացքով անցնել նոր երթուղով։ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կդառնա ամենակարճ ճանապարհը Եվրոպայի և Ասիայի միջև, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին, որի պաշտոնական բացումը տեղի կունենա շուտով, կդառնա ամենակարճ ուղին Եվրոպայի և Ասիայի միջև։ Ադրբեջանը զգալի ներդրումներ է անում Արևելք-Արևմուտք և Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքների ստեղծման գործում։ Այդ միջանցքները նոր հնարավորություններ կբացեն Եվրասիայի տնտեսական զարգացման համար»,-ասել է Ալիևը՝ ելույթ ունենալով Ստամբուլում անցկացվող D8 գագաթնաժողովի ժամանակ։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայում իրականացվում է «Հարավային գազային միջանցք» նախագիծը, որը հանդիսանում է խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկը։ «TANAP գազատարը, որը հանդիսանում է «Հարավային գազային միջանցքի» մաս, 2018 թվականին շահագործման կհանձնվի»,-ընդգծել է նախագահը։ Այսպես, հոկտեմբերի 30-ին պաշտոնապես կբացվի Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը: Հայաստանը շրջանցող շուրջ 900-կիլոմետրանոց այդ երկաթուղու շինարարությունը սկսվեց ուղիղ տասը տարի առաջ՝ երեք երկրների նախաձեռնությամբ: Մի ծրագիր, որից դուրս է մնացել Հայաստանը՝ օբյեկտիվ պատճառներով: Բայց որքան պատճառներ կան, որոնք խոչընդոտում են Հայաստանի զարգացմանն ու այդ պատճառները մեր հարևանները չեն, որոնցից երկուսը գործում է ընդդեմ Հայաստանի: Ադրբեջանն ու Թուրքիան աշխատում են ոչ միայն Վրաստանի, այլև Հայաստանի մյուս հարևանի՝ Իրանի հետ: Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարներն օրինակ դեկտեմբերին Բաքվում եռակողմ ձևաչափով հանդիպում կանցկացնեն։ Այս ֆորմատով, թե՛ Վրաստան-Ադրբեջան-Թուրքիա ֆորմատով համագործակցությունը բազմաշերտ է, ժամանակ առ ժամանակ մենք տեսնում ենք այդ համագործակցության կոնկրետ արդյունքներ: Իսկ ի՞նչ արդյունքներ ենք տեսնում Հայաստանի կառավարության գործունեության մեջ՝ տարածաշրջանային քաղաքականության հարցում: Միայն խոսքեր, և Հայաստանի՝ ԵԱՏՄ-ի անդամակցության մասին արձանագրումներ ու հավատարմության երդումներ: Ու սա այն դեպքում, երբ մեր հարևան երկրների իշխանությունները պարբերաբար հիշեցնում ու արձանագրում են Հայաստանի կարևոր դերն այս տարածաշրջանում: Երկու շաբաթ առաջ Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանն Իրանում էր: Իրանի Իսլամական Հանրապետության առաջին փոխնախագահ Էսհաղ Ջահանգիրին հանդիպումից հետո զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների համար հանդես էր եկել հայտարարությամբ, մասնավորապես նշելով. «Քանի որ Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միության անդամ է և լավ հարաբերություններ ունի Եվրոպական միության հետ, ապա այս հարթակը երկու երկրների հարաբերությունների զարգացման համար կարող է դրական լինել: Այն ընկերությունների համար, որոնք զբաղված են տրանսպորտի կապալառու գործունեության, շինարարության և տնտեսության տարբեր բնագավառներում, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ համապատասխան պայմաններ կստեղծվեն՝ նրանց ակտիվության ընդլայնման նպատակով: Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը»: Քանի անգամ հարևան Իրանի իշխանությունները պետք է արձանագրեն, որ Պարսից ծոցից Սև ծով անցնող տրանսպորտային միջանցքներից մեկը կարող է լինել Հայաստանը... Ի՞նչ գործուն քայլեր է անում Կարեն Կարապետյանի կառավարությունն այս ուղղությամբ... Դեռ որքա՞ն նա պետք է իր բոլոր ելույթներում արձանագրի Հայաստանի՝ բացառապես եվրասիական մշուշոտ ապագայի միակ ուղին՝ որպես զարգացման միակ տարբերակ: Մետաքսյա Շալունց

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am