Եթե պատերազմը մի քանի օր էլ շարունակվեր, ՀՀ իշխանությունը կտապալվեր. Իրանի նախագահի խորհրդական
Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«2013-2021 թթ-ին Իրանի արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին իր հուշերի «Համբերության խորությունը» գրքում դիվանագիտական նուրբ լեզվով բնութագրել է ռուսական ներկայիս իշխանության վերաբերմունքը Հայաստանի գործող իշխանությունների նկատմամբ:
Անդրադառնալով 44-օրյա պատերազմի թեմային՝ օրերս Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի խորհրդական նշանակված իրանցի դիվանագետը գրում է, որ եթե պատերազմը մի քանի օր էլ շարունակվեր, Հայաստանի իշխանությունը կտապալվեր:
«...Այդ ժամանակ էր, որ ռուսները միջամտեցին և մոսկովյան բանակցություններում երկաթյա բռունցքով վերջ տվեցին պատերազմին»: Ըստ էության, նույնիսկ մեկնաբանությունների կարիք չկա»։