Սպարապետ Վազգեն Սարգսյանի մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում
Սպարապետ Վազգեն Սարգսյանի ընտանիքի նախաձեռնությամբ նրա մասին գեղարվեստական ֆիլմ է նկարահանվում։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում գրել է ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի նախկին քարտուղար, ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի մարշալ Հովհաննես Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանը։
«Ֆիլմի համար անհրաժեշտ են 1980-1990-ականների զինվորական հագուստներ, դաշտային համազգեստներ՝ աֆղանկա, սովետական բանակի եռագույն կամ քառագույն կամուֆլյաժներ, ֆրանսիական, ամերիկյան, սիրական բանակի համազգեստներ, մաշվածության աստիճանն էական չէ»,-գրել է Հովհաննիսյանը:
Գրառման մեջ նաև նշվում է՝ եթե կան մարդիկ, որոնք ունեն և կարող են տալ ֆիլմում օգտագործելու համար՝ անվերադարձ, քանի որ հնարավոր է վնասվեն և վերադարձի ենթակա չլինեն, կարող են կապ հաստատել Genetic Production-ի հետ։