Նեպալում սողանքի պատճառով երկու ավտոբուս գետն է ընկել․ կան տասնյակ անհետ կորածներ
Նեպալում փրկարարները որոնում են ավելի քան 60 մարդու, որոնք գտնվում էին սողանքի պատճառով գետն ընկած ավտոբոսներում, հաղորդում է BBC-ն։
Միջադեպը տեղի է ունեցել հուլիսի 12-ին, տեղական ժամանակով գիշերը ժամը 03։30-ին մոտ, մայրաքաղաք Կատմանդուից 100 կմ հեռավորության վրա գտնվող Չիտվանի շրջանում։ Երեք մարդ փրկվել է։ Իշխանությունները հայտնել են, որ սողանքի պատճառը եղել են հորդառատ անձրևները։
Ողջ մնացածներից մեկը BBC-ին հայտնել է, որ ավտոբուսը ճանապարհին էր մոտ մեկ ու կես ժամ, երբ մի քանի անգամ պտտվել է և ընկել գետը։ Նա և մյուս ողջ մնացածները լողալով անցել են գետը, հասել մայրուղուն և կարողացել ոստիկանություն զանգել մի վարորդի օգնությամբ։
Նեպալի վարչապետը պետական բոլոր վարչություններին կոչ է արել միանալ որոնողափրկարարական աշխատանքներին։