Հայաստանը հայտնվել է չափազանց խոցելի վիճակում. հայտարարություն
Ս.թ. հուլիսի 11-ին տեղի ունեցավ Դիվանագետներիհամահայկական խորհրդի կազմակերպած“Հայաստանի արտաքին քաղաքականությանվերահաս վտանգները. ինչպես չկորցնել/ձեռք բերելդաշնակիցներ” թեմայով աշխատանքային կլոր սեղանքննարկումը, որին մասնակցեցին դիվանագիտական,փորձագիտական, գիտական, քաղաքագիտականհամայնքների բազմաթիվ ներկայացուցիչներ։
Քննարկման ընթացքում տեղի ունեցավ մտքերիակտիվ փոխանակություն՝ հետևյալ ուղղություններով՝
• Հայաստանի համար չափազանց վտանգավոր ուռիսկային տարածաշրջանային զարգացումներ
• Արտաքին քաղաքականության ձախողումներ
• Ինչու՞ է Հայաստանն անընդհատ կորցնումբնական դաշնակիցներին
• Ի՞նչ է պետք անել վերականգնելու համարՀայաստանի անվտանգային, դաշնակցայինմիջավայրը
• Ինչպե՞ս Արցախի հարցը պահել օրակարգում
• Ռազմավարական հարաբերություններիվերագործարկման հնարավորություններըՌուսաստանի, Իրանի, Հնդկաստանի և Չինաստանի հետ
• Հայկական աշխարհի ներուժի օգտագործմանկենսական անհրաժեշտությունը
Մասնակիցների գնահատմամբ գործողիշխանությունը վարում է անհեռատես և վտանգավորարտաքին քաղաքականություն, որի արդյունքումՀայաստանը հայտնվել է չափազանց խոցելիվիճակում։ Մոտ ժամանակներում այս ընթացքըկարող է երկիրը տանել դեպի լիակատարմեկուսացում՝ առանց որևէ դաշնակցի և անվտանգության մեխանիզմների՝ այն վերածելով ոչկենսունակ պետության։
Հայաստանը պետք է ակտիվացնի իր աշխատանքըգործող անվտանգային համակարգում՝ փորձելովգտնել առկա տարաձայնությունների և խնդիրներիլուծման ճանապարհները, ինչպես նաև ձեռք բերել իրավիճակային դաշնակիցներ։
Հայաստանը պետք է շարունակի Ադրբեջանի հետխաղաղության շուրջ բանակցությունները՝ դարձնելովայն փոխշահավետ, երկու երկրների միջև և ողջտարածաշրջանում կայուն ու երկարատևխաղաղության հաստատման նպատակով։ Դրանհասնելու համար էապես կարևոր էբանակցություններում քաղաքական կարգավորումըերաշխավորող միջնորդի ինստիտուտի գործարկումըև Արցախի թեման բանակցային օրակարգվերադարձնելը։ Զուգահեռ անհրաժեշտ է հնարավորբոլոր ուղղություններով, այդ թվում միջազգայինկառույցների և հիմնական ուժային կենտրոնների հետ,աշխատանքներ տանել արցախահայությանմիջազգային ճանաչված անքակտելի իրավունքներիվերականգնման համար՝ ներառյալ հայրենի հողումերաշխավորված և անվտանգ ապրելու իրավունքը։
Դիվանագետների համահայկական խորհուրդըարձանագրում է ժամանակի սղությունը՝Հայաստանին սպառնացող արտաքին վերահասվտանգները կասեցնելու համար։ Միաժամանակ, Խորհուրդն իր խորը համոզմունքն է արտահայտում, որ նպատակաուղղված, ճիշտ, հետևողական, համակարգված, գրագետ և սկզբունքային քայլերիարդյունքում հնարավոր է էապես շտկել իրավիճակն՝ ի վերջո վերադառնալով երկրի անվտանգ, կայուն և տևական զարգացման հուն։