Իշխանությունները չեն կարողանում ապահովել ջրի բնականոն հասանելիություն մեր բնակիչներին, այնինչ դա հնարավոր է
Բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, որ երեկոյան ժամը 22:00-ից կամ 23:00-ից սկսած ջրանջատումներ են լինում, և մարդիկ այս շոգ ամռանը ողջ գիշեր մնում են առանց ջրի, և հստակ ու տրամաբանական պատասխան չեն տալիս քաղաքացիներին ջրանջատումների վերաբերյալ։
Արձանագրենք, որ ամռանը մարդիկ մնում են առանց ջուր կամ այնքան վատ ջրի հոսք են ունենում, որ բարձր հարկերին ջուր չի հասնում նույնիսկ այն ժամերին, երբ ջրանջատումներ չկան:
Արձանագրենք նաև որ, իշխանությունները չեն կարողանում ապահովել ջրի բնականոն հասանելիություն մեր բնակիչներին, այնինչ դա հնարավոր է։
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանի ֆեյսբուքյան էջից