Մահացել է Մուշեղ Սաղաթելյանը
Այսօր մահացել է ՀՀ կալանավայրերի վարչության նախկին պետ, «Մարտի 1-ի» քրեական գործով նախկին բանտարկյալ, Արցախյան ազատամարտում մեծ ներդրում ունեցած Մուշեղ Սաղաթելյանը:
Նա տևական ժամանակ՝ շուրջ 6 տարի գտնվում էր կոմայի մեջ:
Նշենք, որ 2008-ին Սաղաթելյանը մեղավոր էր ճանաչվել մի քանի հոդվածներով, դատապարտվել ազատազրկման և Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո միայն՝ 2019-ին արդարացվել դատարանի վճռով:
Նրա որդին՝ Արցախյան պատերազմում զոհված Սևակ Սաղաթելյան է, ով կամավորագրվել էր 44-օրյա պատերազմին և այնտեղ էր գտնվում պատերազմի առաջին իսկ օրերից։