Հայաստանի քեմալական իշխանությունը ներում շնորհեց բոլոր մարդասպան ադրբեջանցիներին․ Րաֆֆի Ալանյան
Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը գրում է․
Հայաստանի քեմալական իշխանությունը ներում շնորհեց բոլոր դիվերսանտ, մարդասպան ադրբեջանցիներին, նրանց հանձնեց իրենց երկրին, վերջինների կատարած դաժան ոճրագործությունները, այդ թվում՝ սպանություններն, ի վերջո մնացին անպատիժ։ Իսկ ե՞րբ են վերջապես համաներում հայտարարելու իրենց առերևույթ հայրենակիցների՝ հայերի համար, ովքեր, նույնիսկ ոչ մեծ ու միջին ծանրության հանցագործությունների մեղադրանքով տարիներով գտնվում են քրեական հետապնդման ներքո, ոմանք նստած են քրեակատարողական հիմնարկներում, որտեղ նույնիսկ քնելու անկողնային հնարավորություններն են սահմանափակվել։ Անաշխատ պարգևավճարներից շփացածներին հիշեցնեմ, որ արդեն 6-րդ տարին է, ինչ Հայաստանում համաներում չի հայտարարվել, որն ՀՀ իրավական պատմության մեջ աննախադեպ երևույթ լինելուզ զատ, այս պահին նաև դատարանների անմարդկային ծանրաբեռնվածությունը թոթափելու միակ իրական միջոցն է։
Հ.Գ. Իհարկե, ցանկացած համաներում որևէ դրսևորմամբ պետք է անձի նկատմամբ կիրառելի համարվի միայն տուժող կողմի համաձայնության դեպքում, այլ ոչ թե 2018 թվականի «հեղափոխական» համաներման նման, երբ դատապարտված անձինք պատժից ազատվեցին տուժողի, նրա իրավահաջորդի կամքի անտեսմամբ։