Ավինյանը Նիկոլի ինադու բոլոր խնդրահարույց ծրագրերը հետաձգել է առնվազն մինչև տարեվերջ
«Իրավունք» թերթը գրում է. «Նիկոլի` Ավինյանի վախը բռնելու հստակ քայլերը, պարզվում է, հակառակ էֆեկտն են ունեցել իրեն ինքնուրույն հռչակած Ավինյանի համար: Նրան մոտ կանգնած աղբյուրները նշում են, որ մտերիմ թաղապետ ընկերոջը «պուբլիչնի» խայտառակելը Ավինյանը մի այլ կերպ ծանր է տարել:
Վերջինիս մտերիմ շրջապատում խոսում են, որ նա ասել է, դե դրանով իրեն չեն կոտրի: «Դա խազ իմ ասածին եմ մնալու ու ինքնուրույն, ոնց` մինչեւ հիմա»,-ըստ օդում կախված լուրերի` արտահայտվել է Ավինյանը:
Ավելին, նա նախաձեռնել է բոլոր խնդրահարույց ծրագրերը, որոնք երեւանցու զայրույթն են առաջացրել, հետաձգել առնվազն մինչեւ տարեվերջ: Դա էլ` Նիկոլին ինադու»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում