Ծեծել-ջարդել եթե չլինի, թող տարկետումը չգործի

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում նախատեսվող փոփոխությունները, մասնավորապես ուսման հիմքով տարկետում ստանալու դրույթի վերացումը հարուցել է Հայաստանի բարձրագույն ուսումնական հաստատություններում սովորող ուսանողների վրդովմունքը: Հիշեցնենք, որ նոր օրենքով 18 տարեկան բոլոր տղաները պարտավոր են բանակ զորակոչվել։ Տարկետում կտան նրան, ով կորոշի, որ բակալավրիատն ավարտելուց հետո պատրաստ է 2-ի փոխարեն 3 տարի ծառայել՝ որպես սպա: Դրա համար նա ստանալու է աշխատավարձ եւ պետությունից լիովին փոխհատուցում թե՛ իր բակալավրիատի ուսուցման, թե՛ հետագայում նաեւ մագիստրատուրայի համար: Նա պարտավորվում է ծրագրից դուրս չմնալու համար ապահովել միջինից ոչ ցածր միավոր ու շաբաթ օրերը նվիրում է ռազմական պատրաստության գործընթացին` Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում: Պարտադիր զինծառայությունից տարկետում է տրամադրվում նաեւ առողջական և ընտանեկան վիճակի պատճառով, եթե քաղաքացին ընտրվել է ԱԺ պատգամավոր, ՀՀ կառավարության որոշմամբ և նպատակային ուսումնառության համար։ Նախագծով նպատակային ուսումնառությունը սահմանվում է այսպես` Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով սովորող քաղաքացուն` եթե նա Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ կնքում է քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր՝ ուսումնառության ընթացքում ռազմական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու մասին: Սույն կետի համաձայն քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավել, քան նրա 26 տարին լրանալու օրը։ Հոգեբան, դասախոս Սամվել Խուդոյանի կարծիքով պարզապես անթույլատրելի է ընդհատել ուսումը եւ բակալավրիատից հետո զորակոչել ծառայության, այն էլ՝ սպայական կազմում, որն ըստ էության մասնագիտության փոփոխություն, կամ շեղում է բուհում ընտրած մասնագիտությունից.<<Ընդհատման դեպքում ամեն ինչ կմոռանան, ինչ անցել են համալսարանում, կյանքի ուղին կփոխվի, արդեն լրիվ որակազրկված հետ կգան>>: Սամվել Խուդոյանը հիշեցրեց, որ նույնիսկ հայրենական պատերազմի տարիներին տարկետման իրավունքը գործել է գիտնականների համար: Այդուհանդերձ նա կարծում է, որ ճիշտ որոշում է 18 տարեկաններին պարտադիր ծորակոչելը, բայց մինչ այդ պարտադիր նորմ դարձնելը, նախեւառաջ պետք է բանակում միջանձնային հարաբերությունները կարգավորել, վերջ տալ թալանին, մթնոլորտն առողջացնել: Այս դեպքում, հոգեբանը վստահեցնում է, որ բանակից հետո երիտասարդներն ավելի ճիշտ կկողմնորոշվեն՝ ուզո՞ւմ են սովորել, թե ոչ, որ բաժնում, ինչ ուղղությամբ են ուզում եւ այլն: Խուդոյանը վստահեցնում է՝ բանակից հետո երիտասարդը չի հիասթափվի ուսման հարցում. <<Ի վերջո բանակը կյանքի մի դպրոց է, հասունացման դպրոց եւ կվերադառնան ավելի կողմնորոշված: Եթե, իհարկե, միջանձնային հարաբերությունները կարգավորեն, ծեծել-ջարդել չլինի, ես խորհուրդ կտայի Վիգեն Սարգսյանին ոչ թե շեշտել պարտադիր ծառայությունը, այլ բանակդ նորմալացրու, վերացրու կոռուպցիան, երեխեքին նորմալ սնունդ տուր ու հագցրու, եթե ծնողն իմանա, որ բանակն այնպիսի տեղ է, որտեղ իր երեխային չեն նվաստացնի, 18 տարեկան երեխային չեն ուղարկի սահման պահելու, հաստատ չեն խուսափի>>: Հարցրեցինք՝ քանի դեռ բանակի որակը չի փոխվել, նպատակահարմա՞ր է սույն փոփոխությունը.<<Գիտեք ես կարծում եմ պետք է ծառայությունը դարձնել ցանկություն, բայց հիմա, այո, մարդ չգիտի՝ ուղարկի-չուղարկի, ինչ կլինի եւ այլն, այս հարցերն իրոք վախեցնում են:Մյուս կողմից՝ մեզ մոտ բարձրագույն կրթության ձեւական պաշտամունք կա, դրա համար եմ ասում, որ 18 տարեկանում պարտադիր զորակոչելը բանակը կկողմնորոշի եւ կմաղվեն այդ ձեւական սովորողները>>: Անի Սահակյան

դիտվել է 13 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am