Արծվիկ Մինասյանը որպես ապրուստի միջոց խորհուրդ է տվել ճիճու պահել

Անտառահատման շուրջ կրքերը չեն հանդարտվում, Տավուշի մարզի բնակիչների եւ բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին օրեր առաջ կայացած հանդիպումն ընթացել է տհաճ մթնոլորտում։ Նախ հիշեցնենք, որ հոկտեմբերի 13-ի գիշեր արտակարգ դեպք գրանցվեց Դիլիջանի անտառներում: «Դիլիջան ազգային պարկի» Շամախյան տեղամասում մի խումբ քաղաքացիներ վեճի են բռնվել այս հատվածի հենակետում ծառայություն իրականացնող անվտանգության աշխատակիցների հետ, քաշքշել միմյանց և այդ ընթացքում հրկիզել հենակետի վագոն տնակը։ Ըստ տեղեկությունների, միջադեպին մասնակցել է առնվազն 40 մարդ, որոնք «Վիլիսներով» եկել, շրջապատել են Շամախյանի հենակետը և պահնորդներից երկուսին դուրս հանել այնտեղից։ Այդ հրկիզումը տեղի ունեցավ այն բանից հետո, երբ հիշյալ տեղամաս էր այցելել նախարար Արծվիկ Մինասյանը եւ հանդիպել Շամախյան համայնքի բնակիչների հետ: Մեզ հաջողվել է պարզել, թե ինչ զրույց է ընթացել նախարարի ու բնակիչների միջեւ։ Վերջիններս նախարարին ներկայացրել են ծանր սոցիալական վիճակը եւ դժգոհել դժգոհել Կառավարության հանձնարարականից այն մասին, որ ոստիկանությունը պետք է արգելի գյուղացիներին վառելափայտ տեղափոխել անտառներից։ Հիշեցնենք, որ դրանից շաբաթներ առաջ էլ այս տարածքի բնակիչները նույն խնդրով փակել էին Իջեւան-Երեւան ավտոճանապարհը։ Սակայն Արծվիկ Մինասյանը հակադարձել է, որ անտառ հատելը հանցագործություն է, որ չեն կարողանում ապրել, թող ճիճու մշակեն, ինչ ուզում են անեն, բայց ոչ անտառ հատեն։ Նա չի ընկրկել նույնիսկ շարքային բնակիչների փաստարկների դեմ, որ իրենց արգելում են, սակայն ավելի «թափով» մարդկանց, որոնք փայտամշակման գործարաններ ունեն, թույլատրում են։ Ընդ որում այդ խավին էլ իր պաշտպանության տակ է վերցրել Դիլիջան ազգային պարկի տնօրենի տեղակալ Անդրանիկ Պետրոսյանը, որը նշանակվել է Արծվիկ Մինասյանի կողմից։ Մինասյանը Շամախյանից ուղեւորվել է Իջեւան եւ այնտեղ էլ նույն բովանդակությամբ տհաճ զրույց է ունեցել, ինչին հաջորդել է տնակի հրկիզումը։ Սա նշանակում է, որ դիլիջանցիներն ակնհայտորեն ապստամբում են և չեն էլ պատրաստվում հնազանդորեն հետևել ամեն կարգի հրահանգների: Ըստ ամենայնի՝ անտառի հարցն այս տարածքներում շարունակում է մնալ խնդրահարույց այն պարզ պատճառով, որ ոլորտի պատասխանատուները այդպես էլ չկարողացան հասկանալ մի պարզ իրողություն` չի կարելի հարցերը կարգավորել ընդամենը «ոչ» ասելով, պետք է լուծում տրվի այս համայնքների բնակիչների զբաղվածությանը։ Այն, ինչ տարիներ շարունակ կատարվել է դիլիջանյան անտառներում, մեկ օրում վերացնել հնարավոր չէ: Համատարած թալանը, ծառահատումները, փայտանյութի անօրինական վաճառքը եղել են ամենքի աչքի առաջ, սակայն սա չտեսնելու տալով սահմանափակվել են անտառից ցախ տանող մեկ-երկու բնակչի նկատմամբ տուգանքներ սահմանելով: Իսկ այն բանից հետո, երբ բողոքի դուրս եկած քաղաքացիները փակեցին միջպետական ճանապարհը, բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանը, փոխանակ խնդրի մեջ խորամուխ լինելու անմիջապես հայտարարեց որ դա մի քանի անձանց կազմակերպած դավադրությունն է անձամբ իր նկատմամբ: Նշենք, որ կառավարության այսօրվա նիստի մեկնարկին վարչապետ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ապօրինի ծառահատումների խնդրին: Վարչապետը նշեց, որ առաջիկայում անտառների կառավարման եւ պահպանման արդյունավետության բարձրացման, առկա խնդիրների լուծման նպատակով տրված իր հանձնարականի հիման վրա հայեցակարգ կներկայացվի կառավարության աշխատակազմ: Կարեն Կարապետյանի խոսքով՝ կատարված ուսումանսիրությունների արդյուքնում պարզ է դարձել, որ ապօրինի ծառահատումների համար սահմանված վարչական եւ քրեական պատասխանատվության միջոցները չեն նպաստում ապօրինի ծառահատման դեպքերի կանխմանը: «Մյուս կողմից վերջին տարիներին ավելի քան 3 անգամ նվազեցվել է բնափայտի մթերման օրինական ծավալները»,- ասաց Կարեն Կարապետյանն ու հանձնարարական տվեց բնապահպանության, գյուղատնտեսության եւ տարածքային զարգացման նախարարներին: Ըստ հանձնարարականի, վերջիններս պետք է շարունակեն անտառամերձ համայնքների բնակիչներին թափուկի անվճար տրամադրման գործընթացը՝ առաջնայնություն տալով սոցիալապես խոցելի խմբերին, եւ ապահովեն այդ գործընթացի թափանցիկությունը: «Երկրորդ՝ 10-օրյա ժամկետում համատեղ քննարկել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել բնափայտի օրինական մթերման վերանայված եւ օպտիմալ ծավալները՝ հիմնված բնական վերաճի եւ սահմանափակումների վրա: Երրորդ՝ երկու ամսյա ժամկետում քննարկել եւ կառավարության աշխատակազմ ներկայացնել ապօրինի անտառահատումների վերաբերյալ վարչական եւ քրեական պատասխանատվության միջոցների հստակեցման եւ խստացման վերաբերյալ իրավական ակտի նախագծեր»,- հանձնարարեց Կարեն Կարապետյանը:Ինչն ըստ էության ժամանակավոր լուծում է։ Անի Սահակյան

դիտվել է 51 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am