Ինչպես վարվել կրակող Ալիևի հետ

Երեկ ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից, մահացու հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Տիգրան Արմենի Խաչատրյանը: Ժնևի հանդիպումից ընդամենը 3 օր անց, Ալիևը ցույց տվեց, թե որքան է «մտահոգ» շփման գծում կայունություն հաստատելու հարցում: Երեկ սահմանին հնչած կրակոցով Ադրբեջանը ցույց տվեց, որ չի հարգում իր իսկ կողմից ընդունված միջազգային պարտավորությունները, ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը։ Ըստ ՀՀԿ խոսնակի, գոնե հիմա պետք է լինի միջազգային հանրության ուղիղ ու հստակ արձագանքը։ «Ադրբեջանը սրանով ցույց է տալիս, որ կրակոց է ոչ միայն հայաստանյան կողմի, այլ սա կրակոց է ժնևյան պայմանավորվածությունների նկատմամբ։ Ես կարծում եմ, որ գոնե հիմա արձագանք պետք է լինի միջազգային հանրությունից՝ ուղիղ ու հստակ», - ասաց Շարմազանովը՝ շարունակելով. - «Ժնևյան հանդիպման դրական կետը եղել է այն, որ հանդիպելն ավելի լավ է, քան չհանդիպելը, մեկ տարի ավել հանդիպում չի եղել և ես գտնում եմ, որ հանդիպելն իրոք շատ կարևոր է և երկրորդ, ասեցի, արձանագրվեց ոչ միայն Սանկտ Պետերբուրգի և Վիեննայի պայմանավորվածությունների իրականացում, այլ նաև այդ արձանագրմանը միացավ Ադրբեջանը, սա շատ կարևոր եմ համարում։ Իսկ հիմա արդեն Ադրբեջանն այդպես փորձում է հետ կանգնել այդ պայմանավորվածություններից՝ այդ կրակոցով»։ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների բանակցություններից 3 օր անց Հայաստանի արտգործնախարարն անդրադարձել է երկու նախագահների՝ փակ դռների ետևում կայացած հանդիպմանը: Ադրբեջանը հրաժարվում է իրականացնել Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի գագաթնաժողովներին ձեռք բերված համաձայնությունները: Եվրոպայի հայկական չորրորդ համագումարում, որը կայացել է Բրյուսելում, ասել է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը. «Համաձայնությունները միտված էին խաղաղ գործընթացն առաջ մղելու համար համապատասխան պայմանների ստեղծմանը: Ինչպես հայտնի է, Ադրբեջանը նախկինում ևս բազմիցս հետ է կանգնել պայմանավորվածություններից, հարցականի տակ դնելով, որ ընդհանրապես ունակ է իրականացնել դրանք»։ Հիշեցնենք, որ անցած տարվա ապրիլյան քառօրյա պատերազմից հետո Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում կայացած բարձր մակարդակի հանդիպումներում կողմերը պայմանավորվել էին սահմանային միջադեպերը հետաքննելու մեխանիզմներ մշակել ու ընդլայնել ԵԱՀԿ նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունները, սակայն այդ պայմանավորվածությունները մինչ օրս կյանքի չեն կոչվել։ Ալիևի հետ բանակցություններից հետո նույն օրը Սերժ Սարգսյանը շվեյցարահայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը հայտարարել էր, թե խնդրի լուծման տարբերակների մասին որևէ կոնկրետ պայմանավորվածություն ձեռք չի բերվել: «Ուզում եմ, որ մի հարցում բոլորդ վստահ լինեք, որ մեզ համար չկա լուծում, որը կարող է ինչ-որ կերպ խաթարել Ղարաբաղի անվտանգությունը: Մեզ համար միակ լուծումն այն է, որ Ղարաբաղը լինի Ադրբեջանից դուրս»,- նաև ասել էր Սարգսյանը: Ս.Սարգսյանի նշյալ հայտարարությունից հետո պաշտոնական Բաքուն Հայաստանին մեղադրեց պայմանավորվածություն խախտելու մեջ: Ադրբեջանի նախագահի օգնական Նովրուզ Մամեդովը «Թվիթերում» գրեց՝ «Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մասն է, իսկ բանակցությունների ընթացքում կողմերը համաձայնել էին ամփոփիչ հայտարարությունից բացի այլ հայտարարություններ չանել, բայց Սերժ Սարգսյանը խախտել է խոստումը»։ Նալբանդյանը Բրյուսելում ունեցած իր ելույթում արձագանքել է Մամեդովի հայտարարությունը՝ այն որակելով էժանագին շահարկում։ «Ակնհայտ է, թե ինչու է Բաքուն դա անում. որովհետև փորձում է խուսափել իր ապակառուցողական քաղաքականության պատասխանատվությունից»,- ասել է Նալբանդյանը։ Ըստ նրա, թեև հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում, բայց Ղարաբաղի դեմ Ադրբեջանի ապրիլյան ագրեսիայի հետևանքով բանակցային գործընթացին հասցված վնասը դեռ չի հաղթահարվել: «Ադրբեջանը հրաժարվում է վերահաստատել ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման սկզբունքները, որոնք ներկայացվել են համանախագահ երկրների կողմից՝ որպես կարգավորման հիմք․ մասնավորապես, ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, ինքնորոշում և տարածքային ամբողջականություն»,- նշել է Հայաստանի արտգործնախարարը: «Եթե Բաքուն կատարի համանախագահների կոչերը, անվերապահորեն հարգի հրադադարը, կյանքի կոչի նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները, վերահաստատի իր հանձնառությունը համանախագահների կողմից առաջարկված՝ հակամարտության կարգավորման սկզբունքներին, կառուցողական մասնակցություն բերի բանակցություններին, ապա հնարավորություն կստեղծվի առաջ մղել խաղաղ գործընթացը»,- ասել է Նալբանդյանը հավելելով, որ առաջիկայում, որպես նախագահների հանդիպման շարունակություն, համանախագահներն աշխատանքային հանդիպումներ են կազմակերպելու կողմերի ԱԳ նախարարների հետ: Այսպես, Բաքուն Ժնևի հանդիպումից 3 օր անց ցույց է տալիս, որ որևէ պայմանավորվածություն չի հարգում: Բացի միջազգային հանրության համարժեք արձագանքը սպասելուց՝ ո՞րն է հայկական կողմի քայլը: Ի՞նչ անել... Սա օրակարգի միակ գլխավոր հարցն է: Թամար Բագրատունի

դիտվել է 28 անգամ
Լրահոս
Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. «Փաստինֆո» Նիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն Հովասափյան Մասիսի թիվ 6 դպրոցի տնօրենն իր սեփական մեքենան լիցքավորում է դպրոցի հաշվին․ 168․am Լիլիթ Ստեփանյանի համար պաշտոն գտան Թուրքիայում կոչ են արել չեղարկել Մաքսիմ Գալկինի համերգը՝ Իսրայելին աջակցելու պատճառով Ֆիդել Կաստրոյի եղբորը ձերբակալելու որոշում է կայացվել Ուզում եք հանել՝ հանե՛ք․ Գերասիմ Վարդանյան «Կպատմեմ, թե ինչ է իրականում եղել». Միլենա Պետրոսյանը խոսել է Եղեգիս համայնքի ղեկավարը հեռացվել է ՔՊ-ից ԵՊՀ-ի դեմ նոր գործընթաց է սկսվել Փաշինյանի դերասան աներձագը հիմա էլ ուժերը կփորձի սպորտի ոլորտում Հետանկախության Հայաստանի ամենաինքնիշխան քայլը հենց Արցախի ազատագրումն էր, քանի որ դրանով հենց մենք էինք նախանշել մեր սահմանները․ Վարդան Ոսկանյան Արևմուտքը այլևս երբեք չի լինի երաժշտությունը որոշող գլխավոր խաղացողը․ Լավրով Եվրոպական էլիտաները կշարունակեն խաղալ Նիկոլի հետ, բայց իրենց հասարակություններին կվախենան անգամ ակնարկել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության հարցի մասին․ Արմեն Աշոտյան Մենք կարող ենք հենց վաղը հաղթել պшտերազմում․ Թրամփը՝ Իրանի մասին Մեկնարկել է Զելենսկու հանդիպումը Ուիթքոֆի գլխավորած ամերիկյան պատվիրակության հետ ՔՊ-ի օգտին քվեարկելու դիմաց արտոնություններ է տրամադրել․ Հրազդանի համայնքապետարանի պաշտոնյան տնային կալանքի տակ է Բախվել են «Nissan Rogue»-ը և «Lexus GX470»-ը․ վերջինը կnտրել է խմորեղենի արտադրամասի ապակիները Ռոնալդուն երկրի ֆուտբոլի ֆեդերացիայից մեղմ պատիժ է խնդրել Իբր ինքը տեղյակ չէ՞ Ղրղզստանի նախագահին չի ճանաչում, պաշտոնից ազատում է ենթակային Գերմանիան կոչով դիմել է իր քաղաքացիներին Աբսուրդ է, որ ՀԷՑ-ը գնահատվում է 350 հազար դոլար Ակնկալում են՝ մինչև պետական բյուջեի քննարկումների մեկնարկը խորհրդարանում անդրադարձ կկատարվի Շաքիի դեպքերին Բաքուն պահանջել է հեռացնել Էրդողանի խորհրդականին․ Middle East Eye
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am