ՀՀ-ի կողմից Մինսկի խմբի լուծարման համար ԵԱՀԿ-ին դիմումը մեծագույն անբարոյականություն կլինի և դավաճանություն՝ ԼՂ ժողովրդի նկատմամբ. Արա Պողոսյան

ԵԱՀԿ Մինսկի խումբը միակ միջազգային կառույցն է, որն օժտված է բարձրագույն մանդատով` Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորմամբ զբաղվելու, կողմերին տարբերակներ առաջարկելու, միջնորդական առաքելություն իրականացնելու և այլն։ Սա միակ կառույցն էր, որին Հայաստանը և Ադրբեջանը պաշտոնապես մանդատ էին տվել զբաղվելու այս խնդրով, քանի դեռ կա ԵԱՀԿ Մինսկի խումբը, թեկուզ դե-յուրե, նշանակում է՝ կա Լեռնային Ղարաբաղի չլուծված խնդիր։ Այս մասին «Փաստինֆոյի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Արա Պողոսյանն՝ անդրադառնալով Իլհամ Ալիևի նախօրեին արած հայտարարությանը, թե Բաքուն դիմել է Երևանին, որպեսզի կողմերը համատեղ ԵԱՀԿ-ին խնդրեն լուծարել Մինսկի խումբը։ Ըստ Ալիևի՝ եթե Հայաստանը դա չանի, ապա նշանակում է, որ շարունակում է տարածքային պահանջներ ունենալ Ադրբեջանից։

Քաղաքագետն ընդգծեց, որ Ադրբեջանի քաղաքականությունը որոշակի տրամաբանություն ունի՝ աստիճանաբար փուլային տարբերակով գործընթացները անշրջելի դարձնել ու այդ միջոցով հանգեցնել նրան, որ առհասարակ Լեռնային Ղարաբաղ, Արցախի Հանրապետություն տերմինները աստիճանաբար դուրս գան շրջանառությունից և որևէ միջազգային կամ ներպետական կառույց անգամ չհիշեցնեն այս խնդրի գոյության մասին։

«Քանի որ Ադրբեջանը միայնակ չի կարող դիմել Մինսկի խմբին լուծարման պահանջով, որովհետև սա կառույց է լայն կոնսենսուսի հիման վրա ձևավորված՝ հետևաբար, դա պետք է անեն ՀՀ-ն և Ադրբեջանը։ Սա է Ադրբեջանի մարտավարությունը՝ Հայաստանի միջոցով հասնել նրան, որպեսզի ԼՂ-ով զբաղվող կամ երբևէ զբաղվելու հնարավորություն ունեցող որևէ կառույց գոյություն չունենա, որովհետև ոչ ոք չի կարող երաշխավորել, որ միջազգային իրավիճակը մնալու է այնպիսին, ինչպիսին այսօր է։ Նկատի ունեմ՝ նպաստավոր Ադրբեջանի տեսանկյունից, երբ չկա միջազգային դերակատարների միջև կոնսենսուս, որևէ հարցի շուրջ, այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի հետ կապված։

Քանի որ չկա այդ կոնսենսուսը՝ Ադրբեջանը կարող է գործել առանց որևէ խոչընդոտի։ Չկա որևէ երաշխիք, որ ինչ-որ պահից սկսած միջազգային դերակատարները չեն գա համաձայնության և Ադրբեջանի համար հնարավորությունների պատուհանները կփակվեն։

Սա է պատճառներից մեկը, որ Ադրբեջանը փորձում է հետևողականորեն հասնել նրան, որ որևէ միջազգային լծակ գոյություն չունենա» ։

Նրա դիտարկմամբ՝ խնդիրը վերաբերում է Լեռնային Ղարաբաղին և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքներին։ «ԵԱՀԿ Մինսկի խումբը, որպես միակ մանդատ ունեցող միջազգային հարթակ, որը զբաղվում էր խնդրով, ըստ էության, ոչ թե Հայաստանի Հանրապետությանը Լեռնային Ղարաբաղի պատկանելիության հարցն էր քննարկում, այլ Լեռնային Ղարաբաղի ապագայի, կարգավիճակի և կոնֆլիկտի լուծման շուրջ ուղիներն էր փնտրում։ Հետևաբար, այստեղ առաջին շահառուն ԼՂ ժողովուրդն է և ԼՂ քաղաքական միավորը։ Կարծում եմ, ՀՀ-ի կողմից նման դիմումը մեծագույն անբարոյականություն կլինի և դավաճանություն հենց ԼՂ ժողովրդի նկատմամբ։

Եթե ԼՂ մեր հայրենակիցներն այսօր ունեն չլուծված խնդիրներ, ապա որևէ մեկը չունի այդ իրավունքը բարոյական և քաղաքական տեսանկյունից՝ դիմելու և լուծարելու այն վերջին պատառիկը քաղաքական իմաստով, որը հնարավորություն կտա, եթե ոչ մոտ ապագայում, ապա գոնե հեռավոր ապագայում այս խնդիրը բերելու հրապարակ։ Ադրբեջանի նպատակն այն է, որ խնդիրը վերջնականապես համարվի լուծված և այլևս երբևէ չարծարծվի, որովհետև Ադրբեջանում հրաշալի հասկանում են, որ խնդիրը լուծված չէ և չի կարող լուծված համարվել, քանի դեռ կա ժողովուրդ, որը զրկված է իր պապենական հողերից և գաղթականի կարգավիճակում բնակվում է այլ վայրում։ Հետևաբար, Ադրբեջանը փորձելու է թե քաղաքական, թե իրավական հարթության մեջ վերջնական մոռացության տանել ԼՂ խնդիրը»։

Անդրադառնալով Հայաստանի հնարավոր գործողություններին՝ նա ընդգծեց, որ մենք տեսնում ենք ՀՀ իշխանությունների ձեռագիրը, որը չի գործում այն տրամաբանությամբ, որ պետք է գործի։ «Ասել թե՝ տեսնում ենք փոքր դիմադրություն, ապա պահանջների բավարարում։ Այս իմաստով հոռետես եմ, որ ՀՀ իշխանությունների կողմից էական դիմադրություն կլինի։ Կարծում եմ, որ ինչ-որ պահից կփորձեն ներկայացնել, որ դա հենց Հայաստանի շահերից է բխում»։

Պողոսյանը նա նշեց, որ սա ամենևին էլ Հայաստանին ուղղված վերջին պահանջը չի լինելու և յուրքանչյուր հերթական պահանջից հետո՝ դրան հաջորդելու է նոր պահանջի առաջադրումը։ «Այդ պահանջների շրջանակը ընդլայնվելու է՝ ընդհուպ, մինչև Հայաստանից գաղթած ադրբեջանցիների վերադարձը, սա Ադրբեջանի օրակարգում է։ Ադրբեջանը պարբերաբար փորձելու է ականներ տեղադրել Հայստանի գոյության տակ»։

Աղբյուր` Փաստինֆո

դիտվել է 421 անգամ
Լրահոս
Ադրբեջանի իշխող քաղաքական ուժն առաջարկել է լուծարել խորհրդարանը Մոսկվայում արդեն մի քանի ժամ է ուժեղ փոթորիկ է․ կա 2 զոհ «Անասնաֆերմայի» կանոնները գործում են բոլոր «հեղափոխությունների» դեպքում. Անդրանիկ Թևանյան Դատարանը բավարարել է Իշխան Գևորգյանի բողոքը. Փաստաբան Խոշոր չափի կարկուտ է տեղացել Լոռու մարզի մի շարք բնակավայրերում Մահացու զենքից մինչև նռնակներ․ ի՞նչ է եղել հունիսի 12-ին ԱԺ-ի մոտ․ փորձագետը մանրամասներ է հայտնում (video) Նա որ մեռնի էլ, պիտի նրան դատել, նրա գերդաստանով մեկ․․․ նախկին դատախազ (video) Արցախցիներին ծեծել են նրա համար, որ արցախցի են․ Գառնիկ Դանիելյան (video) Նաիրա Զոհրաբյանը համապատասխան տեղն ուղարկեց իր նախկին ընկեր Իշխան Զաքարյանին (video) Ինչ որ տեսա խայտառակություն էր․ ԱՄՆ դեսպանը պիտի կոնկրետ պատասխան տա․ Հարութ Սասունյան (video) Ադրբեջանը պատրաստ է ռազմական ճանապարհով անցնել այդ գործին․ Տիգրան Աբրահամյան (video) Եկել է ոստիկանների վրեժի ժամանակը․ Նարինե Դիլբարյան (video) Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել Նիկոլն ամբիոնը գրկած «կուտեր» Լյուդմիլա Տեր-Պետրոսյանին, Ռիտա Սարգսյանին, Բելլա Քոչարյանին․ Զոհրաբյան (video) «Ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա». Ռուբեն Մելքոնյան «Եվրայոնջանե՛ր», հիմա ձեզ հետ կխոսեմ Նիկոլի լեզվով. Նաիրա Զոհրաբյան. video Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168» Փաշինյանը պատրաստվում է նոր արտահերթ ընտրությունների և, համատեղությամբ, հանրաքվեի «Կթու կովե՛ր», Աննան ձեզ խայտառակում է ու կթում․ հերոսի մոր ուժեղ խոսքը (video) ԵՄ հանձնակատարը Բաքվում է Ադրբեջանը դեռ չի պատասխանել Հայաստանի` 1 ամսվա մեջ խաղաղության պայմանագիրը ստորագրելու առաջարկին Սյունիքի Լեհվազ գյուղի խաչմերուկում հրդեհ է բռնկվել կցորդիչով բեռնատարում. այն դարձել է ոչ շահագործելի Սպրդող «խաղաղության պայմանագիր»․ Հայաստանը «պատերազմի խաչմերուկում». Ձյունիկ Աղաջանյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am