Ոստիկանության կիրառած լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել․ ՔԿ-ն անգործության է մատնվել

Հունիսի 12-ին Բաղրամյան պողոտայում ոստիկանության կողմից կիրառված լուսաձայնային նռնակների հետևանքով ձեռքի դաստակը կորցրած Եսայի Քարամյանը դեռևս տուժող չի ճանաչվել։ Փաստաբան Մանուշ Եսայանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց, որ Եսայի Քարամյանը ներկայումս ունի վկայի կարգավիճակ։

«Ես նոր եմ ներգրավվել՝ որպես վկայի փաստաբան։ Քանի որ Եսային չի կարող ձեռքով ստորագրել որևէ փաստաթուղթ, հարցաքննության արձանագրության տակ, փորձում ենք նրա կնոջ միջոցով ապահովել իմ ներգրավվածությունը, որ կարողանանք համապատասխան միջնորդություններ ներկայացնել և իրավունքների պաշտպանությամբ զբաղվել»,- ասաց փաստաբանը։ Նրա փոխանցմամբ՝ առկա է քննիչի որոշում՝ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին, բայց դեռևս դատաբժիշկ չի այցելել, նկատի ունենալով, որ հիվանդանոցային պայմաններում են գտնվում, նման դեպքերում չեն շտապում դատաբժիշկ ուղարկել, քանի որ բժշկական հաստատությունում արդեն իսկ արձանագրվում է հիվանդի իրական վիճակը։ Համապատասխան գրություններն արդեն ուղարկվել են ՔԿ, եթե առաջիկա օրերին որևէ արձագանք չլինի, ապա՝ կառաջնորդվեն այլ ճանապարհով՝ նոր գրություններ և բողոքներ ներկայացնելով։

Հատկանշական է, որ Եսայի Քարամյանը վկայի կարգավիճակ ունի «Զանգվածային անկարգությունների» հատկանիշներով նախաձեռնված վարույթի շրջանակներում, առանձին վարույթ՝ նրա մարմնական վնասվածք ստանալու, ոստիկանության անհամաչափ գործողությունների վերաբերյալ չի նախաձեռնվել։

Հարցին՝ միտում չկա՞, որ կարող է հետագայում ներկայացվի այնպես, որ քաղաքացիներն իրենց գործողությունների հետևանքով են տուժել, ոչ թե՝ ոստիկանության անհամաչափ գործողությունների պատճառով, հնարավո՞ր է առանձին հաղորդում ներկայացվի կամ պահանջ առանձնացնելու դրվագը՝ փաստաբանը նշեց, որ դա հետագա անելիքների շարքերում քննարկվում է, բայց այս փուլում առաջնային խնդիր կա՝ առնվազն այս վարույթի շրջանակներում իրականացնելու որոշակի գործողություններ, ինչից հետո կքննարկվի ռազմավարությունը՝ գործը շարունակելու։
Ինչ վերաբերում է լուսաձայնային նռնակն իբրև ձեռքով վերցնելու հանգամանքին, ինչը շահարկվել է իշխանության ներկայացուցիչների կողմից՝ իբրև թե ոստիկանների ուղղությամբ նետելու նպատակով, ապա Եսայանն ընդգծեց՝ որևէ նման միտում չի ունեցել, դա բացարձակ փաստերի խեղաթյուրում է։

«Իրավապահ մարմիններն իրենց վկայակոչած փաստերը պարտավոր են ապացուցել, քանի որ գործում է անձի անմեղության կանխավարկածը։ Ցանկացած պարագայում որևէ փաստական տվյալով չի ապացուցվում այն հանգամանքը, թե Եսային նման միտում կամ ցանկություն է ունեցել, դա մտացածին ինչ-որ ենթադրություններ են, որոնք որևէ կերպ փաստարկված չեն։ Վստահ եմ՝ գործի քննության ընթացքում ամեն ինչ կդառնա պարզ, հասկանալի և հանրամատչելի՝ բոլորի համար»,- ասաց Մանուշ Եսայանը։

Անդրադառնալով Եսայի Քարամյանի առողջական վիճակին՝ փաստաբանը հայտնեց, որ նա շարունակում է գտնվելու բուժհաստատությունում, երկու ձեռքերը վիրակապված են, նա զրկված է ձեռքերով ուտելու կամ այլ գործողությունների, սեփական խնամքի հնարավորությունից, մարմնի վրա կան բազմաթիվ վնասվածքներ՝ տարբեր խորության և չափերի, բեկորային վնասվածքներ են առկա, բայց ընդհանուր տրամադրությունը բավականին մարտական է և տրամադրված է՝ հասնելու արդարության։

Հունիսի 12-ին ոստիկանության գործողությունների՝ բռնության և լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով տուժել է ավելի քան 101 քաղաքացի, այդ թվում՝ լրագրողներ, սակայն իրավապահներն առ այս պահը գնահատականներ չեն տվել ոստիկանության ծառայողների գործողություններին, իսկ վերջիններիս գործողություններից տուժած քաղաքացիների՝ տարբեր աստիճանների վնասվածքներ ստանալու հանգամանքները քննարկվում են, այսպես կոչված, «Զանգվածային անկարգության» գործով, որով ձերբակալությունների մասին ՔԿ-ն ջանասիրաբար հայտնում է։ Նախաքննական մարմինը, սակայն, առ այս պահը լռում է՝ տուժած քաղաքացիների մասին։ «Փաստինֆո»-ն դիմել է ՔԿ՝ պարզելու, թե քանի անձ, այդ թվում՝ ոստիկանության ծառայող՝ ունի տուժողի կարգավիճակ, սակայն կառույցից խուսափեցին տուժողների մասին տեղեկություն տրամադրելուց։

«Քննչական գործողությունները շարունակվում են, հստակ չեմ կարող ասել, շարունակական գործընթաց է։ Քննության որոշակի փուլում կհայտնենք»,- ասացին Քննչական կոմիտեից։

Հեղինակ՝ Իզաբել Սահակյան

Աղբյուր` Փաստինֆո

 

դիտվել է 309 անգամ
Լրահոս
Երևանում 54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Ստեփան Դանիելյան «Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը Եթե Ռուսաստանը գնաց, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը կիսելու են Հայաստանը․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ձեռքը կտրե՞լ է․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան Խայտառակ վիճակում են մեր ճանապարհները, արդեն քանդվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը Բազմաթիվ ստերի, ձախողումների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից. Արտակ Զաքարյան Աննայի «ողբը» մի նշանակություն ունի․ Սուրեն Սուրենյանց (video) ԲՐԻԿՍ-ը գերացանցել է G7-ի մասնաբաժինը. Պուտին «Անթույլատրելի արաք եք թույլ տվել. Ներողություն խնդրեք». Մինասյանի դիտարկմանն Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ «Ելույթով կպատասխանեմ. չլքեք դահլիճը» Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամ Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում Ոչ մի կոորդինատ չեմ տալու․ Ալեն Սիմոնյանը խուսափում է ասել՝ ինչքան տարածք են տալիս Ադրբեջանին (video) Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը. հայտարարություն Ուշադրություն՝ Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին՝ -4․․․-5 Երեւանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. Կենտրոնը հոսանքազրկված է #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանն անցնում է նոր ռեկետի․ մեկ միլիոնը չանցավ․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am