Թավիշից՝ հաշիշ․ Փաշինյանը պոպուլիզմը փոխարինում է հեդոնիզմով. «168»

168.am-ը հեղինակային ուշագրավ հրապարակմամբ անդրադարձել է վերջին շրջանում Փաշինյանի կողմից ակտիվորեն «կյանքից հաճույք ստանալու» թեզի քարոզչությանը.
«2018թ․ իշխանության գալուց/իշխանությունը զավթելուց առաջ Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ չի դավանում որևէ «իզմ»-ի։ Դա ճիշտ էր միայն դասական քաղաքականության իմաստով․ նրա իշխանության 6 տարիները ցույց տվեցին, որ իսկապես չի դավանում քաղաքական որևէ սկզբունքի, գաղափարախոսության, և պետական քաղաքականությունն իրականացնում է՝ ըստ իրավիճակի, հանգամանքների՝ այդ ճանապարհին չունենալով որևէ արգելակ։

Դասական քաղաքականության տեսանկյունից չդավանելով որևէ «իզմ»-ի, Փաշինյանի իշխանությունը, այդուհանդերձ, հիմնված է «իզմ»-երից ամենաարատավորի՝ պոպուլիզմի վրա։ Բայց քանի որ պոպուլիզմը որպես պետական քաղաքականություն՝ չի կարող անվերջ շարունակվել, հիմա Նիկոլ Փաշինյանն ընտրել է մարդկանց ուղեղների լվացման տեսանկյունից գուցե ավելի արդյունավետ, կրկին դասական քաղաքականության հետ աղերս չունեցող մեկ այլ «իզմ», որի քարոզչությամբ հետևողականորեն զբաղվում է արդեն տևական ժամանակ։ Խոսքը հեդոնիզմի՝ մարդու վարքագիծը բոլոր հնարավոր միջոցներով հաճույքի ձգտմամբ պայմանավորելու հայեցակարգի մասին է։

Վերջին շրջանում Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր հնարավոր ամբիոններից խոսում է «կյանքից հաճույք ստանալու», «կյանքը վայելելու», «տառապանքին վերջ դնելու» մասին՝ ավելացնելով, որ դրա համար չպետք է ամաչել որևէ մեկից, այդ թվում՝ հազարավոր նահատակներից, որովհետև, ըստ նրա, այդ մարդիկ զոհվել են հենց նրա համար, որպեսզի ապրողները ոչ թե տառապեն, այլ կյանքից հաճույք ստանան։

Կյանքը վայելելը, կյանքից հաճույք ստանալը ոչ միայն դատապարտելի չեն, այլ ցանկացած բանական մարդու առողջ ցանկություններն են։ Հեդոնիզմը, սակայն, որպես հայեցակարգ՝ հիմնված է միայն ու առավելապես հաճույքի ցանկության վրա, որին հասնելու համար ընդունելի/խրախուսելի է համարվում դրան խանգարող ցանկացած խոչընդոտի վերացումը։ Հենց սա է հեդոնիզմը որպես պետական քաղաքականություն ընտրելու՝ Փաշինյանի հիմնական դրդապատճառը։ Նրա անձնական և համակարգային քարոզչությունը հիմնված է այն մոտեցման վրա, որ պետք է վերացնել ամենայնը, ինչը խանգարում է հաճույք ստանալուն։ Իսկ դրան, ըստ փաշինյանական հեդոնիզմի, խանգարում են ազգային ինքնությունը, պատմական հիշողությունը, հայրենիքի գաղափարը, Հայ Առաքելական եկեղեցին, արդեն նաև խաչքարերը, այսինքն՝ ընդհանուր առմամբ այն, ինչը մարդուն/քաղաքացուն, բացի մարմնականից, նաև որոշակի հոգևոր հատկություններով է օժտում։

Ընդ որում, զարմանալի զուգադիպությամբ, Փաշինյանի հեդոնիստական հակումներն առավել ցայտուն դրսևորվեցին հատկապես այն ժամանակ, երբ Հայաստանում հակաիշխանական շարժման հիմքում դրվեցին հոգևոր արժեքներ, երբ այդ շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը, շարժման բոլոր թերություններով, այդուհանդերձ մարդկանց հետ խոսում է հոգևոր արժեքների մասին։

Փաշինյանը, ահա, հոգևորին հակադրում է մարմնականը՝ այդպիսով իր իշխանության հիմքում դրված պոպուլիզմը վերաֆորմատավորելով հեդոնիզմի՝ հաճույքապաշտության։ Եվ եթե հաշվի առնենք, որ հենց նրա իշխանության տարիներին Հայաստանում աննախադեպ ծավալի են հասել թմրամոլությունը, խաղամոլությունը, մարմնական հաճույքների հետ այս կամ այն կերպ կապված բազմաթիվ այլ երևույթներ, ապա կարելի է չբացառել, որ Փաշինյանի հեդոնիստական պոռթկումը ոչ թե իրավիճակային արձագանք է, այլ նախապես պլանավորված ռազմավարություն, որը ծառայելու է նրա կողմից իրականացվող քաղաքականությանը, որի արդյունքում Հայաստանը վերածվելու է հաճույքապետության՝ վերջնականապես զրկվելով պետականությունից»։

Հարություն Ավետիսյան

 

դիտվել է 221 անգամ
Լրահոս
Կարսում ադրբեջանա-թուրքական զորավարժություններ կանցկացվեն Զախարովան խոսել է այն իրադարձության մասին, որը «բացահայտեց ԱՄՆ-ի խնդիրները» Վաշինգտոնյան փաստաթուղթն ԱՄՆ-ին թույլ է տալիս մեծացնել ներկայությունը ՀՀ-ում․ վերլուծաբան Վովայի Արշակն արդարացվել է Քաղաքականության մեջ «ազարտը» հաճախ բերում է ոչ այնքան սպասված արդյունքների․ Կարասին Արդյո՞ք ԱՄՆ–ը երաշխավորում և պատրաստակամ է պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը․ Արթուր Խաչիկյան Վթար՝ ՇՕ մեքենայի մասնակցությամբ․ վարորդները, բժիշկը, բուժքույրը, բուժառուն հոսպիտալացվել են Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին՝ այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը մասնակցում է Մհեր Սահակյանի հոգեհանգստի արարողությանը Ռուսական բիզնեսը սկսել է զգույշ վերաբերվել ՀՀ-ի հետ համագործակցությանը. Օվերչուկ Երևանի որոշ թաղամասերում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Գեղարքունիքի պարեկները ձկնագողության դեպքեր են հայտնաբերել Պաշտպանության ոլորտում Իրանի և Ռուսաստանի համագործակցությունը ոչ մեկի համար սպառնալիք չի հանդիսանում․ Իրանի արտգործնախարար Առուշ Առուշանյանի կալանքի ժամկետը երկարացրին Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Թալինի և Արթիկի տարածաշրջաններում մառախուղ է Մոսկվայի զորահանդեսին հրավիրվել են 19 բարեկամ երկրների ստորաբաժանումներ․ ՌԴ ՊՆ Մեր ամուր գործընկերության միջոցով կարող ենք կառուցել կայուն տարածաշրջանային անվտանգություն․ Բլինքեն Բայդենն ու Բլինքենը չօգնեցին, հակառակը` նախընտրեցին ԱՄՆ ռազմական օգնություն ուղարկել ցեղասպան Ադրբեջանին․ Արամ Համբարյան Դատարանի որոշմամբ՝ ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց ԱՄՆ-Հայաստան համաձայնագիրն ավելի շուտ Փաշինյանի կառավարության թերացումների արտացոլանքն է. Օսկանյան Դատախազությունը քաղաքացիներին հորդորում է զերծ մնալ սոցիալական հարթակներում «Ֆանտաստիկ արժեքով գումարներ փոխանակելու» և նմանօրինակ այլ առաջարկներից օգտվելուց Չեմ հասկանում, թե կոնկրետ որ արտահայտությունն է վիրավորել հայ եղբայրներին․ Դմիտրի Կիսելյով
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունվարի 16-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հունվարի 16-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հունվարի 16-ին, ժամը 13:00-ին Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հունվարի 15-ին, ժամը 15:30-ին Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունվարի 15-ին, ժամը 14:00-ին Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հունվարի 15-ին` ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հունվարի 15-ին` ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունվարի 15-ին` ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Հունվարի 14-ին, ժամը 13:30-ին Հայելի ակումբի հյուրն է Սոնա Աղեկյանը Հունվարի 14-ին, ժամը 12:00-ին Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am