«Ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա». Ռուբեն Մելքոնյան

«Հրապարակը» գրում է. «Փաշինյանը hունիսի 18-ին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ, շնորհավորել է Կուրբան Բայրամի առթիվ, իսկ Թուրքիայի նախագահը շնորհավորել է Հայաստանի վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնի առթիվ եւ ցավակցել է Հայաստանի հյուսիսային շրջաններում վերջերս տեղի ունեցած ջրհեղեղի կապակցությամբ։ Կողմերն ընդգծել են իրենց քաղաքական կամքը՝ առանց որեւէ նախապայմանի Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։ Այդ համատեքստում առաջնորդներն ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարեւորությունը եւ վերահաստատել մինչ այժմ ձեռք բերված պայմանավորվածությունները։ Նաեւ գոհունակություն են հայտնել Հայաստանի եւ Թուրքիայի բարձրաստիճան ներկայացուցիչների շարունակական երկխոսության հետ կապված, քննարկել են տարածաշրջանի եւ միջազգային օրակարգի վերջին զարգացումները։

Այսինքն՝ մեր վաղեմի դաշնակիցներին ու գործընկերներին, օրինակ, Բելառուսի նախագահին, Նիկոլ Փաշինյանը մեղադրում է պրոադրբեջանական դիրքորոշում ունենալու, Ադրբեջանին աջակցելու մեջ, հայտարարում, որ քանի դեռ Լուկաշենկոն է Բելառուսի նախագահը, ինքը Բելառուս ոտք անգամ չի դնի, իսկ Ադրբեջանի ռազմական դաշնակից եւ գործընկեր, 44-օրյա պատերազմի իրական կազմակերպիչ ու կոորդինատոր, մեր 5 հազար երիտասարդի մահվան իրական պատճառ Թուրքիային, որն ամեն առիթով հայտարարում է, որ ինքն Ադրբեջանի հետ մեկ միասնություն է, որը սահմանը չի բացում, Փաշինյանը սիրազեղ ռեւերանսներ է անում ու ներում մեզ պատճառված բոլոր ցավերը:

Թուրքագետ, ԵՊՀ Արեւելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը «Հրապարակի» հետ զրույցում ասում է, որ Նիկոլ Փաշինյանի երկակի ստանդարտներն ամենուր են, ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի եւ Թուրքիայի նախագահի փոխադարձ շնորհավորանքներին, ապա դրանք, ըստ թուրքագետի, զուտ պատրվակ են՝ երկխոսության մեջ մտնելու համար: Մելքոնյանը նշում է. «Ֆիքսենք հետեւյալը․ դիվանագիտական շփումների համար երբեմն ընտրվում են տարբեր պատրվակներ` Կուրբան Բայրամ, Վարդավառ եւ այլն։ Դրանք զուտ պատրվակներ են՝ իբրեւ զրույց ձեւավորելու համար, ինչը բավականին արհեստական է, ենթադրում եմ, որ հայկական տապալված դիվանագիտության հերթական անիմաստ փորձն էր սա` հայ-թուրքական փակուղային հարաբերություններին դինամիկա հաղորդելու համար, ինչն այդպես էլ չի հաջողվում, իսկ դա եւս մեկ անգամ փաստում է, որ հայ-թուրքական հարաբերությունները, բանագնացների քայլերն ու գործողությունները որեւէ պտուղ չեն տվել, եւ Թուրքիան շարունակում է Հայաստանին վերաբերվել հայտնի ու անհայտ նախապայմանների ներքո: Հեռախոսազանգի նախաձեռնողն էլ եղել է Հայաստանը, այլ ոչ թե Թուրքիան։ Սա նույնպես կարեւոր է:
Այս իշխանության, կոնկրետ Նիկոլ Փաշինյանի գործունեության մեջ երկակի ստանդարտներն այնքան շատ են, որ դրանք ոչ թե տարօրինակ են, այլ` օրինաչափ: Թե՛ արտաքին, թե՛ ներքին քաղաքականության մեջ` տարբեր հարցերում երկակի ստանդարտները չափազանց շատ են: Մի ուժ, որը խոսում է մարդու իրավունքներից, հիմա ամենակոպիտն է դրանք խախտում, մի ուժ, որը խոսում է ժողովրդավարությունից, այսօր կոպտորեն ոտնահարում է ժողովրդավարությունը, մի ուժ, որը խոսում էր ոստիկանություն-հասարակություն շփումներից, հիմա ոստիկանությանը եւ հանրությանը դարձրել է թշնամիներ։ Նույն կոնտեքստում կարող ենք դիտարկել արտաքին քաղաքականությունը եւ նրանց «դուխով» կեցվածքը:
Ի դեպ, այդ «դուխով»-ն էլ է խիստ ընտրողաբար լինում․ Լուկաշենկոյի հանդեպ՝ «դուխով», Ալիեւի, Էրդողանի հանդեպ՝ ոչ «դուխով»: Թուրքիան Հայաստանի գլխավոր թշնամին է, Ադրբեջանի ռազմական դաշնակիցը: 44-օրյա պատերազմի ուղիղ մասնակիցը Թուրքիան է, զոհերի, Արցախի հանձնման մեղավորը: Նրանք չեն էլ հերքում այս ամենը: Տարբեր բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց հայտարարություններով, կոչերով ուղիղ մասնակցել են պատերազմին: Ադրբեջանի հաղթանակի գլխավոր շահառուն Թուրքիան է, չտեսնել այդ ամենը, գնալ Էրդողանի երդմնակալությանը, ժպիտը դեմքին երկրորդ շարքում նստել, բայց միեւնույն ժամանակ մեղադրել Բելառուսին՝ ոչ գործընկերային կեցվածքի համար, առնվազն տարակուսելի է: Իհարկե, Բելառուսին քննադատելը շահեկան է, որն օգնում է Ադրբեջանին, սակայն, չգիտես ինչու, այս տրամաբանության մեջ չեն քննադատում այն երկրներին, որոնց օգնում է Թուրքիան: Այս ամենն ունի մի քանի բացատրություն. առաջինն այս իշխանության երկակի ստանդարտներն են, երկրորդը` ՀԱՊԿ-ի դեմ դրսեւորում է սա, երրորդն էլ` ներքին լսարանի համար է, փորձում են իրենց «դուխով» կերպարը ցույց տալ հանրությանը, որ ինչ-որ մի շերտ Հ1-ի միջոցով կտեսնի, թե ինչպես է «դուխով» վարչապետը դեմքի շատ խիստ արտահայտությամբ կոշտ ելույթ ունենում Լուկաշենկոյի հասցեին, որ մարդիկ նորից ու նորից համոզվեն, թե որքան «դուխով» իշխանություն եւ վարչապետ ունեն, սակայն, թե ինչու նույն «դուխը» չի կիրառվում Թուրքիայի, Ադրբեջանի պարագայում, սա էլ զարմանալի է:
Մի ժամանակաշրջանում ենք ապրում, որ հանրությանը հրամցվում է մի թեզ, որ Հայաստանի թշնամին ոչ թե Ադրբեջանն է` Թուրքիայի գլխավորությամբ, այլ ՀԱՊԿ-ն է, Ռուսաստանը, Բելառուսը եւ այլն: Ջորջ Օրուելն իր «1984» վեպում ասում էր, որ պատերազմը խաղաղություն է, հավանաբար՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է այս տրամաբանությամբ շարժվել, որ թշնամին թշնամի չէ»:

Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Կուրբան Բայրամը: Թուրքերենից «կուրբան» նշանակում է` զոհ: Կա տեսակետ, որ ամեն տարի, Կուրբանին ընդառաջ, թուրքերը որեւէ քրիստոնյայի, հատկապես հայի արյուն են թափում՝ զոհաբերում: Ի վերջո, ի՞նչ տոն է սա՝ հարցրինք Ռուբեն Մելքոնյանին։ «Կուրբան Բայրամը մեր մատաղին է նման, զոհաբերվում է կենդանի։ Մուսուլմանական տոն է, որը տոնում են մուսուլմանական երկրները, տոնից առաջ ինչ-որ պրոցես է գնում, մոտավորապես մեր պահքի շրջանի նման, իսկ հայի արյուն հեղելու կարիք ունենում են ծայրահեղական իսլամիստական կազմակերպությունները: Ի դեպ, այստեղ էլ մի տարօրինակ հարց կա․ Հայաստանն ունի այլ մուսուլմանական բարեկամ երկրներ, ինչո՞ւ նույն՝ այս տոնի կապակցությամբ Փաշինյանը չի զանգահարում Իրաքի, Սիրիայի, Լիբանանի, Արաբական Միացյալ Էմիրությունների, Եգիպտոսի ղեկավարներին եւ շնորհավորում»,- եզրափակում է թուրքագետը:

 

դիտվել է 219 անգամ
Լրահոս
Երևանում 54 համարի ավտոբուսը հայտնվել է բաց դիտահորում Փաշինյանը դժգոհ է. ՔՊ-ն կրկին չի կարողացել Արդարադատության նախարար ընտրել Վրաստանում hեղաշրջnւմ է նախապատրաստվում. խորհրդարանի խոսնակ Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ ԱԺ նախագահը ծանրագույն հանցագործության մասին հաղորդում է տվել. Ստեփան Դանիելյան «Զինվորը ջուր ուզեց, ջուր չտվեցին» իմ պատմությունը․ Արմեն Աշոտյան Իվանիշվիլին վախենում է Ռուսաստանից, բայց դա մեր խնդիրը չէ. Վրաստանի նախագահ Մեզ Կոնսերվատորիա պետք չէ. Աննա Հակոբյանի մոտ հանդիպման ժամանակ առաջարկել է Սիրունյանը Եթե Ռուսաստանը գնաց, Ադրբեջանը, Թուրքիան ու Իրանը կիսելու են Հայաստանը․ Հայկ Այվազյան (video) #ՈՒՂԻՂ․ Նիկոլ Փաշինյանը ձեռքը կտրե՞լ է․ Խաչիկ Մանուկյան (video) Ինչպես է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարը խաբում և միամիտի տեղ դնում Ավինյանին. Արմեն Քոչարյան Խայտառակ վիճակում են մեր ճանապարհները, արդեն քանդվում են․ Գառնիկ Դանիելյան (video) Իրինա Զախարովան ոչ թե հրաժարվել է ներկայացնել Հայաստանը «Միսս Տիեզերք» մրցույթում, այլ՝ նրան թույլ չեն տվել մասնակցել․ ինչ է պարզել հետաքննությունը Բազմաթիվ ստերի, ձախողումների ֆոնի վրա՝ ազգակործան կառավարիչները ցանկանում են, որպեսզի իրենց վստահեն իշխանավարել և հանդես գալ ՀՀ անունից. Արտակ Զաքարյան Աննայի «ողբը» մի նշանակություն ունի․ Սուրեն Սուրենյանց (video) ԲՐԻԿՍ-ը գերացանցել է G7-ի մասնաբաժինը. Պուտին «Անթույլատրելի արաք եք թույլ տվել. Ներողություն խնդրեք». Մինասյանի դիտարկմանն Ալեն Սիմոնյանը արձագանքեց՝ «Ելույթով կպատասխանեմ. չլքեք դահլիճը» Ավետ Պողոսյանը՝ ՀՌՀ անդամ Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում Ոչ մի կոորդինատ չեմ տալու․ Ալեն Սիմոնյանը խուսափում է ասել՝ ինչքան տարածք են տալիս Ադրբեջանին (video) Պահանջում ենք վերականգնել արժանապատիվ կրթություն ստանալու մեր իրավունքը. հայտարարություն Ուշադրություն՝ Արարատյան դաշտում օդում սպասվում է -1․․․-3 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին՝ -4․․․-5 Երեւանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել. Կենտրոնը հոսանքազրկված է #ՈՒՂԻՂ․ Աննա Հակոբյանն անցնում է նոր ռեկետի․ մեկ միլիոնը չանցավ․ Հովհաննես Շահինյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 11:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 14:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Հոկտեմբերի 22-ին՝ ժամը 12:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 13:00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 21-ին՝ ժամը 16:30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am