Ավտովթարի զոհ է դարձել Թաեքվոնդոյի ֆեդերացիայի Շիրակի մարզի պատասխանատուն: Այս մասին հայտնում է Aravot.am-ը:
Երեկ երեկոյան ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Ջաջուռի վարչական տարածքում Երևան-Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին։ «Մերսեդես» մակնիշի մեքենան կողաշրջվել ու հայտնվել էր դաշտում, որից հետո հրդեհ էր բռնկվել։ Մեքենայի ղեկին եղել է Գյումրու Օլիմպիական Թաեքվոնդոյի հիմնադիր, Հայաստանի Թաեքվոնդոյի ֆեդերացիայի Շիրակի մարզի պատասխանատու,49-ամյա Արա Խաչատրյանը, որը մահացել է։
Ինչպես Aravot.am-ին հայտնեց Գյումրի բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանը, երբ նրան տեղափոխել են հիվանդանոց, արդեն մահացած է եղել։ Ըստ Արմեն Խաչատրյանի, ուղևորներից մեկը տարբեր վնասվածքներ է ստացել, նա միջին ծանրության է, այս պահին գտնվում է վնասվածքաբանական բաժանմունքում։
Հունիսի 21-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դավթյանը
Հունիսի 21-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թորգոմ Տեր_Մկրտչյան
Հունիսի 21-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սոկրատ Հովսեփյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լիդա Առուշանյանը
Հունիսի 20-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Մինասյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը
Հունիսի 19-ին ՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Միկա Բադալյանը